Yerevan, 23.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները

Society

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովում պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկմանը ներկայացրին  ակադեմիական տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն ձևավորելու  իրենց առաջարկները:

Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ընդգծեց, որ իրենք առաջարկում են Հայաստանի կառավարության լիազորությունների շրջանակներում և կառավարության սահմանած կարգով մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել ՀՀ գիտական և կրթական համակարգի զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը և բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը:

«Այս տեսանկյունից ընդունելի կարող է լինել հետևյալ սկզբունքների որդեգրումը. տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դնել որոշակի սկզբունքներ, ինչպիսիք կարող են լինել գիտական ուղղության գերակայությունը, տվյալ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը և տվյալ հաստատության մասնագետների նվաճումը միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան: Ակադեմիական տարկետման իրավունքը կապել և անհատի, և գիտական ուղղության և գիտակրթական հաստատության հետ: Կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովին պետք է վերապահվի տարկետման իրավունքի հավակնորդների վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կայացնելու լիազորություն` ըստ նրանց մասնագիտական որակների:

Ասպիրանտուրա ընդունված և թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդին պարտադիր զինծառայությունից ազատելու կարգը հստակեցնելու նպատակով նրա հետ կնքվելիք առանձին պայմանագրով պետք է ամրագրվի դրույթ, տվյալ երիտասարդը պետք է պարտավորվի առնվազն մինչև 5 տարի ժամկետով աշխատել այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է իրեն տարկետում տրամադրելու  համար»,- ասաց Բալդարյանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց իրենց երկրորդ առաջարկը, «Մենք մշակել ենք մի առաջարկ, որը կպահպանի թե կրթության անընդհատության սկզբունքը, թե ավելի իրատեսական կդարձնի «բոլորը պետք է ծառայեն» սկզբունքը: Մենք առաջարկում ենք, որ երիտասարդը հնարավորություն ունենա բակալավրում ուսումնառության 4 տարվա ընթացքում  1.5 տարին անցնել զինվորական ծառայություն: Այսինքն, մենք առաջարկում ենք 4 տարվա ընթացքում 1.5 տարին բաժանել 4-ական ամիս ծառայության ժամկետի: Սա հնարավորություն է տալիս, որ մենք ոչ թե բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ: Այս դեպքում ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում և նա միևնույն ժամանակ անցնում է ծառայություն: Սրա արդյունքում մենք չենք խախտում կրթության անընդհատության սկզբունքը, իսկ բանակը համալրվում է գրագետ երիտասարդներով, քանի որ բակալավրիատում սովորելու ընթացքում ուսանողը գիտելիքների մեծ աճ է ունենում, իսկ այդ ընթացքում պահպանվում է նաև նրա կապը բանակի հետ»,- ընդգծեց Պետրոսյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հնչած բոլոր առաջարկները և դիտողությունները կքննարկվեն, սակայն հավելեց, որ տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն ունենալու վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են: «Այսինքն, դուք ասում եք, որ կառավարությանն առաջարկում եք մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, մենք էլ ասում ենք, որ այդ ճկուն քաղաքականության մշակման աշխատանքներին կարող եք մասնակցել նաև դուք: Եվ ես կարծում եմ, որ ձեր մասնակցելն այդ աշխատանքներին ճիշտ կլինի»,- ընդգծեց Շարմազանովը:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue