Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի». ԼՂՀ ԱԳ նախարար

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով գտնվում էր Կանադայում: Նախարարն «Արցախպրես»-ի հետ բառացիկ զրույցում խոսել է այցի նպատակի մասին, անդրադարձել մի շարք կարևոր հարցերի, ադ թվում նաև ադրբեջանցի դիվերսանտների գործով ընթացող դատավարությանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

- Պարոն նախարար, մամուլից արդեն տեղեկացել ենք, որ Կանադայում արդյունավետ հանդիպումներ եք ունեցել, կխնդրեինք, որ այդ մասին մի փոքր մանրամասնեիք:

-Նախ նշեմ, որ Կանադա իմ այցի նպատակն էր մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի կողմից կազմակերպվող գալա-երեկոյին, որի ընթացքում դրամահավաք է անցկացվել և հավաքված ամբողջ հասույթն ուղարկվելու է Արցախ՝ մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման համար: Մասնավորապես, Իվանյան համայնքում կառուցվելու է մանկապարտեզ, գյուղական համայնքներից մեկում՝ համայնքային կենտրոն, կիրականացվեն նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք մեր բնակչության համար շատ կարևոր են:

Այցի շրջանակներում եղել են նաև մի շարք հանդիպումներ թե՛ տեղի հայկական համայնքային կառույցների և թե՛ Կանադայի օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Կանադա-Հայաստան բարեկամություն խմբի անդամների հետ, ինչպես նաև Քվեբեկի նահանգի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները լավ հնարավորություն էին ներկայացնելու այն դրական գործընթացները, որոնք առկա են Արցախում, և որոնք մենք պարտավոր ենք ներկայացնել աշխարհին՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները:

Որքան էլ Կանադան հեռու է գտնվում Արցախից, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ մենք կարող են ընդհանուր համագործակցության եզրեր գտնել:

- Այցի շրջանակներում Դուք Օտտավայի Քարլտոն համալսարանում հանդես եք եկել «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» թեմայով դասախոսությամբ: Հայտնի է, որ Քարլտոնը Կանադայի լավագույն համալսարանների առաջին տասնյակի մեջ է մտնում, ինչպես նաև, որ այն գիտատեխնիկական ուղղվածություն ունի: Հետաքրքիր է` ինչո՞վ էր պայմանավորված նման ուղղվածությամբ համալսարանում դասախոսությամբ հանդես գալը, քանի որ սովորաբար ԱԳ նախարարները նման դեպքերում նախընտրում են հումանիտար թեքումով համալսարաններ:

- Քարլտոն համալսարանում դասախոսությամբ հանդես եմ եկել բուհի հայ ուսանողների միության նախաձեռնությամբ, և նման հրավեր վաղուց արդեն կար: Միջոցառումը բաց էր բոլորի համար և բացի հայ ուսանողներից, նշեմ, օտարազգի ուսանողներ ևս կային, ի դեպ, նաև այլ բուհերից, ինչը լավ առիթ էր ներկայացնելու Արցախը: Կարծում եմ, իսկապես արդյունավետ հանդիպում էր, քանի որ շատ հետաքրքիր հարցեր են հնչել, որոնց վերլուծությունը թույլ է տալիս ճշգրտել մեր մոտեցումները, հատկապես, թե ինչպես պետք է մեր խնդիրները ներկայացնենք արտաքին լսարանին:

Ասեմ նաև, որ շատ լավ տպավորություններ ունեմ կանադահայ համայնքից. նրանք միավորված են ազգային գաղափարների շուրջ և այդ ուղղությամբ շատ կազմակերպված աշխատանք է իրականացվում, ինչը, անշուշտ, միայն դրվատանքի է արժանի:

-Պարոն նախարար, այս օրերին Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, տեղի է ունենում հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի դատավարությունը: Գաղտնիք չէ, որ այս աղմկահարույց գործի նկատմամբ մեծ է նաև միջազգային հանրության ուշադրությունը: Արդյո՞ք չեք գտնում, որ նպատակահարմար է դատական նիստին հրավիրել միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների:

-Չեմ կարծում, որ այդ դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի, դա մեր ոճը չէ: Դատական գործի նպատակն է պարզել, թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը և համապատասխան պատիժ սահմանել մեղավորների նկատմամբ։ Համոզված եմ, որ դատարանի որոշումը կլինի օբյեկտիվ ու արդար: Սա դատական գործընթաց է, և այն չի կարելի օգտագործել քաղաքական շահարկումների համար:

ԼՂՀ իշխանություններն անում են հնարավորինս, որպեսզի ապահովեն բաց և անաչառ դատական գործընթաց, որին ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

- Քաղաքական ակտիվ ժամանակահատվածը 2014-ի համատեքստում կարծես թե ավարտին է մոտենում։ Ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց ում և, մասնավորապես, ի՞նչ տվեց նախագահների մակարդակով Փարիզում կայացած հանդիպումը:

-Նախ և առաջ դեռ չէի շտապի ավարտել 2014 թվականը, և մինչև տարեվերջ մենք բավականաչափ ժամանակ ունենք, որը պետք է առավելագույնս ինտենսիվ օգտագործենք՝ առաջ մղելով մեր արտաքին քաղաքական շահերը և նպատակները; Իհարկե, ինչպես և նախորդ տարիներին՝ մեր արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցը շարունակում է մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որտեղ, որքան էլ ձգտում ենք առաջընթաց ապահովել, ցավոք, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով դեռևս ցանկալի արդյունքի չենք կարողանում հասնել:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև դրան նախորդած Նյուպորտի և Սոչիի հանդիպումներին, ապա կարող ենք դրանք դրական գնահատել, սակայն այդ ամենը բավարար չէ բանակցային գործընթացում լիարժեք առաջընթաց ապահովելու համար:

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց կարող ենք ունենալ միայն այն պարագայում, երբ վերականգնվի ԼՂՀ լիարժեք մասնակցությունը: Իհարկե, այդ հանդիպումները կարևոր են, որովհետև դա գոնե այն եզակի ձևաչափն է, որը նպաստում է տարածաշրջանում թեկուզև փխրուն, բայց կայունության պահպանմանը: Ու թերևս այս հանդիպումների գլխավոր խորհուրդն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով որևէ այլ եղանակ: Դա շատ հստակ եզրահանգում է, և դա ոչ միայն համանախագահների տեսակետն է, այլև ԼՂՀ և ՀՀ դիրքորոշումը:

-Պարոն Միրզոյան, որպես հարցի շարունակություն` կխնդրեի մի քանի խոսքով անդրադառնայիք ընթացիկ տարում արտաքին քաղաքականության մեջ մեր հաջողություններին:

-Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում մենք մեր աշխատանքները շարունակել ենք՝ հիմնվելով նախորդ տարիներին ունեցած ձեռքբերումների վրա՝ առաջնորդվելով հանրապետության նախագահի կողմից մշակված արտաքին քաղաքականության սկզբունքներով:

Մեզ համար հատկապես շատ կարևոր են այն դրական զարգացումները, որ ունենք ԼՂՀ ճանաչման գործընթացում, մասնավորապես, ինչպես գիտեք, այս տարի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի և եվրոպական մայրցամաքում Բասկերի երկրի կողմից որոշումների տեսքով ճանաչում և սատարում է ստացել Արցախի Հանրապետության ինքնորոշումը:

Տարվա ընթացքում շարունակել ենք զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունն արտասահմանյան և արցախյան քաղաքների միջև: Այս ամենը, իմ գնահատմամբ, վկայում է նախ և առաջ այն մասին, որ Արցախը ոչ միայն կայացել է որպես պետություն, այլև հանդես է գալիս որպես պատասխանատու քաղաքական դերակատար, ում հետ պետք է համագործակցել: Մենք փորձել ենք նաև ընդլայնել խորհրդարանական շփումների շրջանակները և տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ արտասահմանյան պատվիրակությունների այցելություններ: Այս համատեքստում առանձնապես, որպես կարևորագույն զարգացում, ես կնշեի Եվրամիություն-Արցախ խմբի ձևավորման մեկնարկը:

Առհասարակ, մենք փորձում ենք վարել բազմակողմանի քաղաքականություն, պահպանել հավասարապես զարգացած հարաբերություններ բոլորի հետ և, իմ խորին համոզմամբ, դրանով են նաև պայմանավորված մեր արտաքին քաղաքակության մեջ առկա դրական զարգացումները:

Իհարկե, այսքանով չենք բավարարվում, և այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք այս ընթացքում, մեզ պարտադրում են աշխատել ավելի մեծ ծավալով, որպեսզի կարողանանք ապահովել նոր հաջողություններ մեր երկրի համար»:

Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder