Հայ աստղերից ով որտեղ է լինելու Ամանորյա գիշերը
LifestyleBoomnews.am-ը գրում է.
Կա ասեկոսե, ըստ որի հայտնիների համար Ամանորը սկսում է 22։00-ին, քանի որ այդ ժամին նրանք սկսում են ընտանիքի անդամների հետ նշել Նոր տարին ու հետո հեռանում տնից։ Հայ հայտնիներից շատերն էլ փորձում են հաճելին ու օգտակարը միավորել իրար. ընտանիքի անդամների հետ ամանորը նշում են այնտեղ որտեղ և պետք է աշխատեն։
Ոչ միայն հյուրանոցային համարները պետք է ի սկզբանե ամրագրես Նոր տարվա գիշերվա համար, այլև հայ աստղերի «աշխատաժամանակը»։ Սյդ իսկ պատճառով արդեն իսկ հայ աստղերի մեծ մասը գիտեն, թե որտեղ են լինելու այդ գիշեր ու արդեն հայտարարում են այդ մասին։
Եվ այսպես, Boomnews.am-ը ձեզ է ներկայացնում հայ հայտնիներին, որոնց Ամանորյա աշխատաժամանակը արդեն «ամրագրվել է»։
Արամեն այդ գիշեր իր աշխատանքային երեկոն կանցնկացնի ԼալաՀե հյուրանոցային համալիրում։ Արամեն միայնակ չի լինի նրա հետ նաև կլինեն KarenSevakmusic—ը՝ երաժիշտներ Կարենի և Սևակի գլխավորությամբ։

Իսկ Ռազմիկ Ամյանը և Մարտին Մկրտչյան Գոլդեն փելես հյուրանոցում կերգեն այդ գիշեր։

Մենք կշարունակենք հետևել մեր հայտնիների հայտարարություններին՝ ձեզ ներկայացնելով, թե որ հայտնի մարդը որտեղ է լինելու այդ գիշեր։