Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


 «Բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին». Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը

«Հրապարակ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

-Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի վերջին հարցազրույցներում արտահայտված որոշ մտքեր, մեղմ ասած, միանշանակ չընդունվեցին մեր հանրության կողմից: Ավելին, շատերն սկսեցին քարկոծել սիրված երգչին: Դուք հետևե՞լ եք այդ հրապարակումներին: -Նախ, պետք է շեշտեմ, որ գոնե ինձ համար Ազնավուրը սոսկ երգիչ չէ, սոսկ դերասան չէ:   Ցավալի է, բայց փաստ. մենք անընդհատ միմյանց վարկաբեկելու ուղի ենք բռնել արդեն տարիներ շարունակ: Վարկաբեկում ենք բոլորին անխտիր, որտեղ մաքրության, անաղարտության, պարկեշտության  հատիկ գոնե մնացել է: Արդյունքում սկսել ենք վարկաբեկման փորձեր անել նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր տարրական տրամաբանության բոլոր կանոններով արժեք պիտի գնահատվեին, օրինակ պիտի լինեին ներկայի ու ապագայի համար: Եվ ինձ համար ուղղակի վիրավորական է, որ անարժան, անլվա ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում վիրավորել կյանքի ինը տասնամյակը բոլորած մեծությանը, ով իր ապրած ողջ կյանքը նվիրել է նաև Հայաստանին ու հայ ժողովրդին: Ու թող ոչ ոք իրեն ավելի լավ հայ կամ ավելի հայրենասեր չերևակայի, դա արդեն զավեշտի է վերածվում:  Շարլ Ազնավուրը առաջին հերթին, անշուշտ, հայ է ու երբեք չի ուրացել այդ հանգամանքը, բայց նա նաև աշխարհինն է,  նա վաղուց արդեն համամարդկային արժեք է, ու հենց իր միջոցով է աշխարհը շատ դեպքերում դրականորեն ու ավելի լավ ճանաչել մեր երկիրն ու մեր ժողովրդին, հայ արվեստն ու մշակույթը, նաև հայոց պատմության էջերը: Բազմաթիվ երկրներում լինելով՝ ինքս եմ շոշափելիորեն զգացել առավել դրական վերաբերմունքն իմ հանդեպ որպես հայի, որպես Ազնավուրի հայրենակցի:    Ցեղասպանություն վերապրած ընտանիքի զավակը, իմ պատկերացմամբ, խաղաղության, հաշտության կողմնակիցն է, իր հայրենիքի այսօրվա ու վաղվա օրվա հանդեպ մտահոգ մարդ է, ով պատմության դառը փորձը հաշվի առնելով՝ չի ցանկանում, որ Հայաստանը գործիք դառնա այս կամ այն ձեռքերում: Ինձ համար նույնիսկ էական չէ՝ որքանով են աղավաղված կամ սխալ թարգմանությամբ ներկայացվել Ազնավուրի խոսքերը, որքան էլ կարևոր, բայց առաջնային չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն  հերքել  է թուրքական որևէ պարբերականի հարցազրույց տալը (թեկուզ ուշացումով, ինչի արդյունքում էլ ոմանք այսքան ակտիվացան): Էականն այն վերաբերմունքն է, որ մենք ցուցաբերեցինք: Ամոթ է, իսկապես ամոթ է: Ժամանակին մատաղ սերունդը գոնե ձգտումներ ուներ՝ երգիչ էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Ազնավուրին, դերասան էր ուզում դառնալ՝ աչքի առաջ ունենալով Հրաչյա Ներսիսյանին, Մհեր Մկրտչյանին,  Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին ու մեր այլ մեծերի, տիեզերագնաց էր ուզում դառնալ, գիտնական էր ուզում դառնալ, վերջապես կարգին մարդ էր ուզում դառնալ՝ դարձյալ աչքի առաջ ունենալով մեր մեծություններին: Հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները, մեր թոռները արժեքային համակարգից զուրկ լինեն, չունենան այն չափանիշները, որոնց հասնելուն պետք է ձգտեն: Ուրեմն, ինչի՞ են ձգտելու նրանք, որո՞նք են լինելու նրանց արժեքները՝ թիկնապահնե՞րը, կաշառակերնե՞րը, անգրագետնե՞րը: Ժողովուրդ, ուշքի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ: -Պարոն Կարապետյան, անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: Ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրաժարականը, իշխանություններն ասում են՝ արտահերթության որևէ պատճառ չկա: Իրականում ի՞նչ ակնկալի մեր հասարակությունը: -Քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հենք ունենա ու տրամաբանություն: Բոլոր կողմերին է դա վերաբերվում: Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ «ինքդ ես հիմար» սկզբունքով և անձնական շահերի սպասարկման միջոցի, ուր հաճախ  ընդամենը ստամոքսի խնդիր են լուծում: Կներեք, եթե փոքր-ինչ կոպիտ է հնչում, բայց ցավոք առկա իրավիճակին բնորոշ է: Ո՞րն է քաղաքական հարաբերությունների ներկայիս հայկական մոդելը մեր քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների տեսանկյունից, ի՞նչ ենք ուզում ունենալ: Իշխանություն, որի միակ խնդիրն է «ուտել, պառկել, գիրանալ» (ոմանց համար հատուկ ուզում եմ շեշտել, որ մեջբերում եմ Աթաբեկ Խնկոյանից), թեկուզ արմատները ոչնչացնելու հաշվին, անհետևողական ընդդիմություն, որի գլխավոր խնդիրն «ուտել, պառկել, գիրանալու»  համար իշխանության գա՞լն է: Իսկ հասարակությո՞ւնը…  Որևէ մեկն ուզո՞ւմ է լսել հասարակության կարծիքը, մտածել նրա մասին, երկրի մասին… Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. ես տեսնում եմ  և դիմադիր, և ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ են իրենց մոտեցումներում ու քայլերում, որոնք շատ հարգված են իմ կողմից: Բայց և քիչ չեն այսպես կոչված  թանի մեջ ընկած ճանճերը, որոնց գլխավոր խնդիրը ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է, առկա իրավիճակում իրենցը փախցնելը, իրենց այսրոպեական հարցերը կարգավորելը: Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ: Չի կարելի շարժվել բացառապես քաղաքականությունն անբարոյականություն է սկզբունքով ու համարել, որ ինչքան անբարո ես, այնքան լավ քաղաքական գործիչ ես: Ափսոսում եմ, բայց, չգիտես ինչու, ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. «Աշուն է, անձրև... Ստվերներն անձև,  Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ:   Անձրև՜ու անձրև.. »: -Այս օրերին բավական աղմուկ բարձրացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ մայրության նպաստների վերաբերյալ: Կառավարությունն, ի վերջո, գնաց զիջումների: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ հասարակության ձայնը լսելի է իշխանությունների կողմից: -Չեմ կարծում, թե օրենքի փոփոխության հեղինակները պատկերացում չունեին առաջարկի հետևանքների ու հնարավոր հակազդեցության մասին: Խոսքը մի հարցի մասին է, որն ուղղակիորեն առնչվում է մեզ համար շատ ցավոտ դեմոգրաֆիկ խնդիրներին: Եվ փոխանակ շահագրգռելու ծննդաբերող մայրերին, որ կարողանան իրենց երեխաների կարիքները գոնե մի որոշ ժամանակ բավարարեն, պարբերաբար խոչընդոտներ ենք ստեղծում: Ինչ վերաբերում է հնչող մոտեցումներին, թե բյուջեում փող չկա, ապա կարծում եմ, որ նույնիսկ տնտեսագիտության այբն ու բենը իրարից չտարբերողները լուրջ չեն ընդունում նման փաստարկները: Շինարարությունից ու այլ ոլորտներից «տանելու» համար կա, «ատկատների»  համար կա, տարաբնույթ գործուղումների ու ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞: Եվ վերջապես, յուրաքանչյուր տաքսու վարորդի հարցրեք, ու նրանք ձեզ կասեն, թե որտեղից կարելի է ճարել այդ գումարները: Ես 20 տարի քաղաքական դաշտում  եմ ու համոզվել եմ, որ հաճախ կառավարությունների համար նման իրավիճակն ուղղակի գործելաոճ է.  չկարողանալով իրականացնել քայլեր, որոնք օգտակար կլինեն ու հասարակության սրտով, հանդես են գալիս մեղմ ասած վիճելի նախաձեռնությամբ, հետո  զիջումներ են անում, ինչը հանրությանը հրամցնում են որպես լավություն: Եղբայր, նման կարգի լավություններից վաղուց հոգնել ենք, կարող եք՝ օգտակար եղեք, իսկ բեմականացումները թողեք այդ ոլորտի մասնագետներին: -Դուք պարբերաբար քննադատական խոսքեր եք հնչեցնում այս կամ այն հարցի վերաբերյալ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին քննադատություններին: -Ցանկացած քննադատություն ընդունելի պետք է լինի, եթե անկեղծ է, եթե փաստարկված է, եթե մտահոգություններ է պարունակում, այլ ոչ թե սոսկ հակադրվելու միտում ունի: Ես չեմ պատկանում օրումեջ հարցազրույցներ կամ ասուլիսներ տվող գործիչների դասին՝ անկախ նրանից՝ ասելիք կա, թե ոչ, թեման քեզ վերաբերվում է, թե ոչ, ինքդ քո ասածներին հավատում ես, թե ոչ: Ես խորապես համոզված եմ իմ տեսակետներում: Պատրաստ եմ նաև առողջ տեսակետներ լսել: Բայց բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է ուղղակի խայթելու կամ վարկաբեկելու միտումը, ինքս այնքան էներգիա ունեմ ու արտահայտվելու միջոցների եմ տիրապետում, որ համարժեք պատասխանը չի ուշանա, «դեռ մի բան էլ ավելի»…
Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign