Ինչո՞վ դիմավորել 2018 թվականը․ Ձեր տոնական կերպարը՝ ըստ կենդանակերպի նշանի
LifestyleՎերջերս աստղագետները մի գաղտնիք բացահայտեցին՝ եթե տարին դիմավորեք այդ տարվա սիմվոլի ցակությամբ ու ճաշակով, ապա այդ տարին հաջողակ կլինի։

Այս տարի դեղին շան տարի է։ Եվ ահա, թե ինչպիսի խորհուրդներ է տալիս Շունը կենդանակերպի նշաններին հագուստի ընտրության հարցում
- Խոյ
Խոյերին խորհուրդ է տրվում սպիտակի և գինեգույնի կամ բալագույնի համադրությունն ընտրել։ Իսկ հագուստի գործվածքը պետք է լինի բնական։
- Ցուլ
Շունը ցուլին խորհուրդ է տալիս ընտրել կապույտ, կանաչ կամ մանուշակագույն զգեստ։
- Երկվորյակ
Երկվորյակների համար Շունը ընտրել է դասական տաբատով պիջակի համադրությունը։
- Խեցգետին
Խեցգետիններին Շունը խորհուրդ է տալիս ընտրել թույլ թափվող գործվածքներից կոմբինիզոններ։
- Առյուծ
Առյուծներն այս տարի պետք է առանձնանան իրենց հմայքով ու փայլով։ Ընտրեք աչքի ընկնող կերպարներ։
- Կույս
Կույսերը ամանորյա գիշերը պետք է լինեն յուրահատուկ կանացի։ Ընտրեք բնական նուրբ գույներ։
- Կշեռք
Կշեռքներին Շունը խորհուրդ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել կերպարի մորթյա աքսեսուարի վրա։
- Կարիճ
Կարիճները այս ամանորի գիշերը պետք է սեքսուալ տեսք ունենան, Դրա համար կարող են ընտրել մորեգույն։ - Աղեղնավոր
Աղեղնավորներին տարվա խորհրդանիշը խորհուրդ է տալիս կրել բաց կապույտ գույնի բամբակյա զգեստ։

- Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են նախապատվությունը տալ ծաղկային պրինտով կանացի հագուստին
- Ջրհոս
Ընտրեք համեստ բամբակյա զգեստներ բնական քարերի համադրությամբ։
- Ձկներ
Ձկներին տարվա խորհրդանիշը խորհուրդ է տալիս ընտրել դարչնագույն կամ ավազագույն զգեստներ։
Պատրաստեց Boomnews.am-ը