Ճաշակին ընկեր չկա, բայց վիրավորել մարդուն չի կարելի. Լիլի Սարգսյանը` քննադատությունների և առաջիկա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը:
- Լիլի, դուք ընդամենը 17 տարեկան եք, բայց արդեն իսկ բավականին հայտնի եք մերերկրում: Ձեր մասին խոսում են, քննարկում եւ գուցե բնականոն հունով՝ նաեւքննադատում: Առաջինը ուզում եմ խոսեք զգացողությունների մասին: Իչպիսի՞նն էիքամիսներ առաջ եւ ինչպիսի՞նն եք այսօր. բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Որոշ քննադատություններ ընդունում եմ. Օրինակ այն, որ անգլերեն լեզվին չեմ տիրապետում. Դպրոցում ֆրանսերեն եմ անցել, բայց հիմա որոշել եմ շատ ժամանակ տրամադրել անգլերենի ուսուցմանը: Սակայն իմ գեղեցկությանը վերաբերվող քննադատությունները ինձ անհասկանալի են, չէ՞ որ ինձ ժյուրին է ընտրել: Մանկուց բոլորը ասել են գեղեցիկ եմ, փողոցում նայում, երբեմն հաճոյախոսում են: Իսկ հիմա երբեմն ծայրաստիճան կոպիտ արտահայտություններ են հնչում իմ գեղեցկության հասցեին: Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, բայց վիրավորել մարդուն չի կարելի:
Այո, այս տարին շրջադարձային էր իմ կյանքում: Ես երազել եմ համագործակցել նորաձևության համաշխարհային գործակալությունների հետ, ճանապարհորդել, սակայն հաջողության հասա գեղեցկության մրցույթում: Հիմա եղել է այն, ինչ եղել է, սկզբում հաղթանակ, հետո տարատեսակ քննարկումներ, քննադատություններ.... Բայց ցանկանում եմ աշխատել ինձ վրա, ապացուցել, որ ես արժանի գեղեցկուհի եմ:

- Լիլի, հաջողության ճանապարհը միշտ չէ, որ հարթ է: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձերապագան, շարունակելո՞ւ եք այս ոլորտում գործել, թե Ձեզ, այնուամենայնիվ, այլհետաքրքրություններ են գրավում:
- Ես պայքարելու եմ այս ոլորտում եւ վստահ եմ, որ հասնելու եմ հաջողությունների: Երբեք չի կարելի զենքերը վայր դնել եւ հանձնվել: Յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա անդադար աշխատի եւ ձգտի հասնել կատարելության ու իրականացնի իր երազանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։