Ահա թե ինչ միջոցներով անցկացնել ամենադժվարանցանելի կեղտաբծերից յուրաքանչյուրը. Կատարյալ մաքրող միջոցներ
LifestyleԿան կեղտաբծեր, որոնց մաքրման դեպքում լվացքի համար նախատեսված լավագույն փոշին անգամ անզոր է:
Այս օգտակար խորհուրդները ձեզ վստահ ենք պետք կգան, քանի որ սրանց միջոցով դուք կկարողանաք ազատվել այնպիսի կեղտաբծերից, որոնց պատճառով դուք ստիպված էիք եղել հրաժարվել ձեր սիրելի շապիկից, պիջակից կամ զգեստից: Ահա միջոցներ, որոնցից յուրաքանչյուրը պայքարում է որևէ կեղտաբծի դեմ:

- Գարեջուր: Լվանալ տաք ջրում կամ սպիրտ ավելացրած ջրում(1 ճ/գ սպիրտ 0,5 լիտր ջրին):
- Սուրճ: Անմիջապես լվանալ սառը ջրով, ապա լվանալ սովորական ռեժիմով:
- Ձյութ: Թարմ հետքը մաքրել բենզինով: Իսկ չորացած կեղտաբիծը փափկացնել բուսական յուղով կամ կարագով, ապա լվանալ:
- Շոկոլադ: Թարմ հետքը լվանալ ջրով: Իսկ չորացած հետքի դեպքում 10 գրամ բորի օճառը լուծել մեկ լիտր ջրի մեջ և դրանով թրջել հետքը:
- Մրգեր: Սպիտակ հագուստի դեպքում սպիտակեցնող միջոց օգտագործել: Իսկ գունավոր գործվածքի դեպքում օգտագործել կիտրոնաթթու կամ կիտրոնի հյութ՝ աղի հետ խառնած:
- Պաղպաղակ: Թարմ հետքը լվանալ սառը ջրով: Իսկ չորացած հետքը լվանալ բորի օճառով:
- Լոլիկ: Թարմ հետքը լվանալ տաք ջրով և անուշադրի սպիրտով: Չորացած հետքը մաքրելջրածնի գերօքսիդով և անուշադրի սպիրտով:
- Օծանելիք: Թրջել ջրածնի գերօքսիդով, լվանալ ջրով և քացախով:
- Շրթներկ: Լվանալ օճառաջրով կամ սպիտակեցնող նյութով: Կարելի է սրբել բենզինի մեջ թաթախած բամբակով:
- Ժանգի հետքեր: Բուրդը կամ մետաքսը տրորել ամիակի և ջրի լուծույթի(1:6) մեջ թաթախած բամբակով: Բամբակը լվանալ կիտրոնի տաք հյութով:
- Արյուն: Լվանալ սառը ջրով կամ գինու քացախ խառնած տաք ջրով:
- Քրտինքի հետքեր: Տրորել ջրի և ամիակի խառնուրդի մեջ թաթախած բամբակով, լվանալ հավասար քանակությամբ սպիրտի և ամիակի խառնուրդով:
- Բորբոս: Լվանալ ջրով, որի մեջ ավելացվել է 1թ/գ անուշադրի սպիրտ և 1թ/գ կերակրի աղ: Թողնել, որ չորանա:
- Յոդի հետքեր: Տրորել անուշադրի սպիրտի մեջ թաթախածբամբակով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը