«Ավելի լավ է երգչին ասեն` 3-րդ մասի հրապարակի համերգ է». պրոդյուսերը` Միշայի ելույթի ժամանակ պահանջվող պայմանները չապահովելու մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Մանկական Եվրատեսիլ 2017»–ի շուրջ աղմուկը չի դադարում։ 9-ամյա Միշայի պրոդյուսերը` Լիրա Քոչարյանը, հարցազրույց է տվել Tert.am Life-ին ու պատմել խնդիրների մասին, որոնց մասին մինչև այս չէր բարձրաձայնել։ Տկն Լիրայի հետ խոսել ենք նաև Միշայի տրամադրվածության մասին։
«Ես նախապես տրամադրել էի Միշային, որ ամեն ինչ կարող է պատահել, կարևորն իր ելույթն է, որպեսզի ամեն ինչ ճիշտ անի։ Կարող եմ ասել, որ ինքը 100 տոկոսով արել է ամեն ինչ։ Գուցե, մի փոքր քաշվում էր, որովհետև երեխա է, բոլորի մոտ լինում է դա, սակայն իր ելույթը, գրեթե, անթերի էր։ Ինքը գիտի, որ եթե ես ասել եմ` գոհ եմ քո ելույթից, չպիտի շատ սրտնեղի։ Միշան մեծ տղամարդու պես դիմացավ այս ամենին։ Մնացածը հետո կերևա։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ինքը չընկճվի և չմտածի, որ սրանով ամեն ինչ վերջանում է»,– ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։