Համաձայնագիրն արտացոլում է ԼՂ խնդրի կարգավորման առումով ՀՀ-ԵՄ համաձայնության բարձր մակարդակը. դեսպան Սվիտալսկի
PoliticsՀայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է՝ օրերս Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված գործընկերության համաձայնագիրն արտացոլում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ԵՄ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնության շատ բարձր մակարդակը: Այս մասին նա հայտարարեց նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Ձևակերպումները (խմբ. - ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ), որ կան համաձայնագրում, արտացոլում են Եվրամիության և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի շատ բարձր մակարդակի լինելը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը շատ հստակ փոխանցում է միտքը, որ ԵՄ-ն ամբողջապես կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, կողմնակից է Մինսկի խմբի ու համանախագահների աշխատանքին, և պատրաստ է նպաստել տարածաշրջանում վստահության վերականգնման գործընթացին:
«ԵՄ-ն պատրաստ է, հստակ աջակցություն տրամադրելով, նպաստել վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաև հետհակամարտային շրջանի վերականգնողական գործողություններին: Մենք հավատում ենք Հայաստանի ու տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև Եվրոպական հարևանության կայունության հաստատման գործում այս հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը»,- հավելեց ԵՄ պաշտոնյան:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում շեշտվում է ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապե