18-ամյա ուսանողուհին ինքնասպան է եղել՝ հոգնելով Instagram-ում երջանիկ ձևանալուց (լուսանկարներ)
LifestyleԻր մահից ընդամենը երկու օր առաջ 18-ամյա Զեյնեփ Փեթին Instagram-ում երջանիկ սելֆի է հրապարակել, նա ընկերներից ոչ մեկը և նույնիսկ հարազատները չեն կասկածել, թե աղջիկն իրականում ինչ է զգացել:

Զեյնեփը սովորել է Չելմսֆորդում՝ Էսեքս: Նա ակտիվորեն սոցցանցերի էջ է վարել, որտեղ հրապարակել է իր հագեցած, շրջագայություններով և ընկերների հետ հանդիպումներով լի կյանքից լուսանկարներ: Սակայն այդ ամենը խաբեություն է եղել: Այդպիսով նա ցանկացել է մյուս ընկերներից վատ տեսք չունենալ: Իր ծանոնթերի էջերը նայելով՝ Զեյնեփը մտածել է, որ իր կյանքն անիմաստ է և որոշել է ինքնասպան լինել:

Ընտանիքը գաղափար չի ունեցել, թե ինչ է կատարվում աղջկա հետ:
