Yerevan, 01.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հիվանդությունների 66%-ը բուժում է կերակուրը. երկարակեցության բաղադրատոմս՝ անվանի գենետիկի կողմից

Lifestyle

Պրոֆեսոր Քրիստո Մեմերսկին բուլղարացի գենետիկ է, տասնյակ գրքերի հեղինակ, դասախոսություններ է կարդում աշխարհով մեկ, 63 երկրների 200-ից ավելի համալսարաններում դասընթացներ է վարում: Պրոֆեսորը պնդում է, որ մենք ինքներս ենք մեխեր խփում մեր դագաղի կափարիչին, երբ սխալ մթերքներ ենք ընտրում:

Ծերության մասին

Ծերությունը բնական վիճակ չէ: Շատ գիտնականների կարծիքով՝ դա հիվանդություն է, և մենք ինքներս ենք դրա պատճառը դառնում մեր ոչ խելամիտ սննդային վարքագծով: Մարդկանց 70%-ն աշխարհում մեռնում է սննդի նկատմամբ հանցագործ մոտեցումների պատճառով: Պոդագրան, շաքարախտը, խոցերը, ինֆարկտը, ինսուլտը, քաղցկեղի տարբեր տեսակները քաղաքակրթության դաժան հետևանքներն են:

Ծերությունը դանդաղեցնող մթերքներ

Բավական է հետևել սնունդ ընդունելու պարզ կանոններին, որպեսզի ծերությունը նահանջի: Գլխավորը՝ պետք է իմանալ, որ պետք չէ ավելորդություններ թույլ տալ և պետք է ամեն ինչից քիչ-քիչ ուտել:

Այդ պատճառով էլ ես առանձնացրել եմ դանդաղ ծերության համար մի քանի մթերքներ: Դրանցից հիմնականներն են՝ բանջարեղենը, մրգերը, յոգուրտը, կաթը, գինին: Այո, գինին, բայց իսկական և քիչ քանակությամբ: Ֆրանսիայում միսը կարմիր գինով մարինացնելու ավանդույթ կա: Եվ նրանց Ժանը 10 տարով ավելի շատ է ապրում, քան մառախլապատ Ալբիոնի Ջոնը: Առաջին տեղում բնական յոգուրտը կամ մածունն է: Չոր, փոշի կաթից դրոժով պատրաստվածներն առողջարար հատկություններով օժտված չեն: Բնական յոգուրտը լավ յուրացվող սնունդ է:

Այն կանխում է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղը, կանգնեցնում է օստեոպարոզի զարգացումը:

Օրգանիզմը մաքրելու և նիհարելու ամենաարդյունավետ միջոցը շատ պարզ է:

500 գրամ բնական յոգուրտին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ խնձորի քացախ, 1 թեյի գդալ դարչին և 40 կաթիլ 30%-անոց պրոպոլիս (մեղրամոմ):

Այս աղանդերին տարբեր համեղ հավելումներ կարելի է ավելացնել, օրինակ՝ ընկույզ, բանան, հատապտուղներ: Հատապտուղներն ու ընկույզը՝ մեկական բուռ, բանանը՝ քառորդ բռից ոչ ավելի: Այս համեղ աղանդերը կարելի է ուտել նախաճաշին ու ընթրիքին: Եթե յուրաքանչյուր 2 ժամը մեկ 20 օրվա ընթացքում 2-ական գդալ ուտեք դրանից, կնկատեք, որ ձեր գոտկատեղն ավելի բարակ է դարձել, մազերը՝ փայլուն, ավելի առույգ եք, և օրգանիզմն ամբողջությամբ առողջացել է:

Բնական վիտամիններ գեղեցկության համար

Գեղեցկության ամենաօգտակար վիտամինները գազարով և սխտորով աղցանի մեջ են պարունակվում: Գիտնականները մի այսպիսի փորձ են կատարել, որն ապացուցում է սխտորի կախարդական հատկությունները:

Մի բաժակի մեջ լցրել են ցավաբեր 80 միկրոբներով լի ջուր, իսկ մյուսի մեջ՝ սխտոր, ու դրել ջրով լի բաժակի կողքին: Մի քանի ժամ անց միկրոբներն անհետացել են:

Սխտորն այն ոչնչացրել է անգամ հեռավորությունից:

Նման հատկություններով է օժտված նաև պրոպոլիսը: Այն սպանում է գրիպի վիրուսը, պայքարում է գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հանդիսանում է հիանալի հակաքաղցկեղային կանխարգելում: Բավական է պրոպոլիսի 20-30 կաթիլ ավելացնել 50 մլ ջրի մեջ ու խմել օրական 2 անգամ: Կանայք կարող են գեղեցիկ մազեր, եղունգներ ու մաշկ ունենալու համար ապակե տարայի մեջ հավասար քանակությամբ մեղր, կիտրոն, ընկույզ, չամիչ, սալորաչիր ու ծիրանաչիր խառնել ու ուտել օրական 3 անգամ:

Թույներ՝ սննդի մեջ

Ամբողջ աշխարհում ստեղծվել են ավելի քան 200 քիմիական տարրեր, որոնք մթերքներին հաճելի բույր ու ապրանքային շքեղ տեսք են տալիս: Արդեն հաստատված է, որ այդ նյութերը խտացված տեսքով կարող են մահվան հանգեցնել:

Երբ մթերքներ եք գնում, նշաթերթիկի վրա ուշադիր կարդացեք ամենամանր տառերով գրված տեքստը, քանի որ հենց այնտեղ են թվարկված վնասակար բաղկացուցիչները: Նատրիումի նիտրատ և նատրիումի նիտրիտ սինթետիկ հավելումները երիտասարդության ու առողջության ամենատարածված թշնամիներն են:

Դրանք օգտագործում են մսի թարմությունը պահելու և պահածոների մեջ բոտուլիզմի հարուցիչները ոչնչացնելու համար: Այս նյութերը շատ են երշիկեղենի, նրբերշիկների, բեկոնի, վետչինայի, ձկնային պահածոների մեջ, դրանք քսում են սառեցված մսի ու ձկան վրա:

Շատ վտանգավոր կոնսերվանտների թվին են պատկանում հիդրոքսիտոլուոլի բուտիլատն ու հիդրոքսիանիզոլի բուտիլատը:

Դրանք օգտագործում են չիփսեր ու աղցաններ պատրաստելիս, ավելացնում են պատրաստի տորթերի, ծամոնի, մակարոնների մեջ, որպեսզի դրանք հնարավորինս երկար թարմ տեսք ունենան:

Նկատեցի՞ք, որ դրանք այն մթերքներն են, որոնք ամենից շատ սիրում են երեխաները: Դրանք նաև քաղցկեղի ու ալերգիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ: Երեխաների համար պակաս վտանգավոր չեն նաև պատրաստի հյութերը: Դրանց մեջ օգտագործվում է բրոմացված բուսայուղ: Այն ցիտրուսային ըմպելիքները պաշտպանում է ջրի շերտատումից և հյութի խտացումից: Սակայն այդ յուղը մարդու համար թունավոր է: Խմեք թարմ քամած հյութեր:

Քաղցրն ու աղին

20-րդ դարի սկզբին մարդիկ 5 անգամ քիչ շաքար էին օգտագործում, քան հիմա: Շաքարը մարդու սպիտակ անեծքն է: Այն վտանգավոր է սրտի, թոքերի, երիկամների ու ստամոքսի համար:

Մոռացեք գազավորված ըմպելիքների ու լիմոնադների մասին: Արյան զարկերակային բարձր ճնշմամբ տառապող մարդիկ անգամ չեն էլ կասկածում, որ իրենց հիվանդության գլխավոր պատճառն իրենց օգտագործած մեծ քանակությամբ աղի մեջ է թաքնված: Հատկապես վտանգավոր է քաղցած ժամանակ չիփսեր, պոպկորն կամ աղի ընկույզ ուտելը: Դա պարզապես ինքնասպանություն է:

Երկարակեցության բաղադրատոմսը

  1. Մի օգտագործեք ավելի շատ կալորիաներ, քան կարող եք ծախսել:
  2. Ամեն օր մեկ հատ խնձոր կերեք:
  3. Խմեք սառեցրած-հալեցրած ջուր ու խոտաբույսերով թուրմեր:
  4. Աշխատեք ակտիվորեն:
  5. Ամեն օր լոգանք ընդունեք:
  6. Քնեք սառը սենյակում:
  7. Հանգստյան օրերին ոտքով կամ հեծանիվով անցեք 10-15 կիլոմետր:
  8. Ձեզ ընկերներով շրջապատեք, ուրախացեք, ծիծաղեք, սեքսից մի հրաժարվեք:
  9. Երբեք մի ասեք ու մի մտածեք, որ դուք ծերանում եք:
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity