Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում շարունակում է մնալ Շիրակի մարզը

Society

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերը նվազեցնելու ու ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ «Առողջ լինելու իմ իրավունքը» խորագիրը կրող տեղեկատվական միջոցառումը:

Միջոցառումն իրականացվեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր և արդիական փաստեր ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, իսկ ծրագրի երիտասարդ կամավորները ներկայացրին ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու իրենց մեթոդը՝ իրազեկում խաղերի միջոցով։
Դեկտեմբերի 1-ը 1988 թվականից ի վեր նշվում է որպես ՁԻԱՀ-ի համաշխարհային օր։ Այն նվիրված է ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց գնահատված թիվը կազմում է 3300, որոնցից միայն 60%-ը գիտի իր կարգավիճակի մասին: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը վկայում է այն մասին, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 100,000 բնակչի հաշվով։

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագիրը, խիստ կարևորում է իրազեկման դերը հատկապես Շիրակի մարզի գյուղական համայնքների ազգաբնակչության շրջանում՝ ընդգրկելով նաև ավագ օղակում սովորող դպրոցահասակ աշակերտներին, ովքեր արդեն դպրոցական նստարանից կիմանան վտանգից զգուշանալու կանոնները և զերծ կմնան ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկից։ 

Միջոցառման նպատակն էր խթանել ՄԻԱՎ վարակի մասին տեղեկատվության տարածումը և երիտասարդների ներգրավումը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։
Ծրագրի շրջանակներում ձևավորված «Երիտասարդական ակումբ»-ում ներգրավված են ծրագրի թիրախ գյուղական համայնքների դպրոցների աշակերտները, ովքեր իրենց պատկերացմամբ ցույց տվեցին ՄԻԱՎ վարակի մասին իրազեկ և տեղեկացված լինելու անհրաժեշտությունը խաղերի և բեմականացման միջոցով։ 

«Այսօրվա երիտասարդությունը ունի ակտիվ, իրազեկ և առողջ հասարակություն ձևավորելու բոլոր նախադրյալները և մասնակցային մոտեցումը միայն կնպաստի առկա խնդիրների լուծմանը։ Այն, որ շատ դեպքերում իրազեկության կարիքը կա՝ փաստում են նաև երիտասարդները»,- տեղեկացրեց ծրագրի համակարգող Աննա Հակոբյանը: 
Հանրային առողջապահություն ոլորտի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2012 թվականից, որի շրջանակներում Շիրակի մարզի 60 գյուղական համայնքներում կատարվեցին ՄԻԱՎ-ի և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև համայնքաբնակներին տրվեց անվճար և անանուն հետազոտության հնարավորություն։ 

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագիրը նախորդի տրամաբանական շարունակությունն է, թերևս մի քանի բան փոխվել է։ Վերջինս համատեղ իրականացվող ծրագիր է Վրաստանի և «Կարիտաս Օդեսա»-ի հետ և ընդգրկում է Շիրակի մարզի 30 գյուղական համայնք։ Այս ծրագրում նաև իրազեկման աշխատանք է տարվում վերը նշված 60 համայնքների դպրոցների հետ, որոնք ունեն ավագ օղակ։ Բարձր դասարանի աշակերտների հետ աշխատելու կարևորությունը կայանում է նրանում, որ վերջինս հնարավոր ապագա միգրանտն է ու ՄԻԱՎ-ից պաշտպանվելու լրացուցիչ գիտելիքները միայն կհամալրեն դպրոցում ստացածը և ՄԻԱՎ վարակի նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք կձևավորեն աշակերտների մոտ։

Հայաստանը Վրաստանի և Ուկրաինայի հետ մեկտեղ համարվում է ՄԻԱՎ-ի բարձր տարածվածություն ունեցող երկիր, ուստի դա էր պատճառը՝ համատեղ գործելու և ՄԻԱՎ վարակին միասին հակազդելու։

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանը այն 7 երկրների շարքում է, որտեղ ՄԻԱՎ վարակը ոչ թե նվազում, այլ տարեցտարի աճում է։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից ամենագլխավորը արտագաղթն է։ Ըստ ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած տեղեկատվության՝ 1988 թ-ից մինչ այսօր ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով ապրող անձանց հաշվարկային թիվը 3600 է։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը:

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026