Հուզիչ նկարազարդումներ, որոնք ցույց են տալիս, թե որն է իրական սերը
LifestyleԻ՞նչ է սերը։ Դժբախտաբար, ոչ ոք չունի այս հարցի հստակ պատասխանը, քանի որ յուրաքանչյուրի մոտ սերը տարբեր կերպ է դրսևորվում։ Հենց այդ պատճառով էլ Փանգ անունով մի նկարիչ որոշել է նկարազարդումների միջոցով ցույց տալ, թե ինչ ասել է իրական սեր։
Ըստ նրա՝ սերը ոչ միայն միմյանց համբուրելը կամ սեռական հարաբերություններ ունենալն է, այլև միմյանց մասին հոգ տանելը, ողջ հոգով իրար սիրելն ու նվիրված լինելը։ Նրա նկարազարդումներում արտացոլվում են սիրող զույգերի կյանքի ամենաինտիմ պահերը, որոնք իրական կյանքում տեսանելի չեն մյուսների համար։

«Սերն իրականում այնքան էլ բարդ հասկացություն չէ։ Այն դրսևորվում է ամենօրյա գործողություններում։ Փորձել եմ իմ աշխատանքներում հնարավորինս խոսուն կերպով ներկայացնել, թե ըստ իս որն է սիրո իրական նշանակությունը»,-ասել է Փանգը։
Ահա նրա արած նկարազարդումներից մի քանիսը։




















