Yerevan, 12.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ո՞ր օրերին զբաղվել սեքսով՝ հղիությունից խուսափելու համար

TV

Այս հարցը շատ ակտուալ է այն կանանց համար, ովքեր սեռական ակտի ժամանակ չեն օգտվում հակաբեղմնավորիչ միջոցներից, բայց, միևնույն ժամանակ, չեն ցանկանում հղիանալ: Անկասկած, ցանկացած կին լսել է, որ կան ցիկլի կոնկրետ օրեր, երբ հղիանալը գրեթե բացառվում է:

Որպեսզի ավելի լավ կողմնորոշվեք հղիացման հետ կապված հարցերում, պետք է նախ մի քանի նրբություններ իմանալ` կանացի ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Այսպես՝ գրեթե ցանկացած առողջ կնոջ մոտ օվուլյացիան տեղի է ունենում համարյա ամեն ամիս, և հենց այդ օրերին է ձվաբջիջը մաքսիմալ պատրաստ բեղմնավորման, հետևաբար հենց այդ օրերին էլ մեծ է հղիանալու հավանականությունը: Օվուլյացիան, որպես կանոն, սկսվում է ցիկլի կեսերին ու տևում է մի քանի օր:

Թվում է, թե ամեն ինչ պարզից էլ պարզ է, կարելի է սեքսով զբաղվել` առանց մտածելու հետևանքների մասին, բայց, ինչպես հայտնի է, ցանկացած կանոն ունի բացառություններ, և սա նման կանոններից է:

Image result

Նրանց համար, ովքեր հրաժարվում են հակաբեղմնավորիչներ օգտագործելուց ու հույսները դնում են միայն օրացուցային մեթոդի վրա, ուզում ենք միանգամից տեղեկացնել, որ կինը տեսականորեն կարող է հղիանալ ցանկացած օր, պարզապես կան այնպիսի օրեր, երբ դրա հավանականությունը շատ ցածր է, բայց չի կարելի ասել, որ հղիանալու հավանականությունը բացառվում է:

Ցիկլի ամենաանվտանգ օրերը դաշտանին նախորդող և անմիջապես հաջորդող երկու օրերն են: Որպեսզի օվլուլյացիայի օրերը հաշվարկեք, ձեզ նախ պետք է հստակ իմանալ մենստրուալ ցիկլի հստակ տևողությունը: Հարկ է նշել նաև, որ օրացույցային մեթոդից օգտվելու համար ձեր ցիկլի տևողությունը պետք է կայուն լինի, հակառակ դեպքում դուք կարող եք բախվել անցանկալի հղիության խնդրին: Բացի դրանից՝ պետք է հիշել, որ ցիկլը կարող է փոխվել ու շեղվել ժամանակային առումով, իսկ դաշտանի հաճախականության վրա կարող են ազդել տարբեր հանգամանքներ՝ սթրես, դեղորայքների ընդունում, կանացի օրգանների ախտահարում և այլն:

Որպեսզի քիչ թե շատ հստակ հաշվարկեք անվտանգ օրերը, պետք է վերլուծել ցիկլը տարվա կտրվածքով` պայմանով, որ դուք այդ տարի հորմոնալ հակաբեղմնավորիչներ չեք օգտագործել: Եթե ցիկլը պարբերական չէ, ապա ի սկզբանե հրաժարվեք օրացուցային մեթոդից` անցանկալի հղիությունից խուսափելու համար, իսկ եթե դաշտանը պարբերաբար է եղել` աննշան ժամանակային շեղումներով, ապա կարելի է հաշվարկել անվտանգ օրերը:

Image result

Այդ ժամանակահատվածում վերլուծեք ամենակարճ ու ամենաերկար մենստրուալ ցիկլերը: Ամենակարճ ցիկլի օրերի թվից հանեք տասնութ և ստացված թիվը կլինի այն օրը, որից սկսած՝ հղիության հավանականությունը ամենաբարձրն է լինում: Ամենաերկար ցիկլի օրերի թվից հանեք 11, և դա կլինի վտանգավոր ժամանակահատվածի վերջին օրը: Ինտերվալը այդ երկու օրերի միջև կազմում է 12 օր:

Թվում է, թե այդ ինչպես է հնարավոր հղիանալ դաշտանից անմիջապես առաջ, երբ ձվաբջջի բեղմնավորման համար պայմաններն ամենաբարդն են, սակայն եթե կինը մշտական զուգընկեր չունի ու ոչ ռեգուլյար սեռական կյանք է վարում, ապա հղիանալու հավանականությունը կտրուկ աճում է, որովհետև այդ դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը արտապլանային օվուլյացիայով արձագանքի հղիանալու անսպասելի հնարավորությանը:

Դա տեղի է ունենում, երբ զույգը որպես հակաբեղմնավորիչ միջոցի դիմում են ընդհատված սեռական ակտի տարբերակին: Այդ դեպքում զուգընկերոջ սերմնահեղուկի կազմի մեջ մտնող նյութերը կարող են առաջացնել օվուլյացիա: Դաշտանից առաջ հղիանալը կարելի է բացառել միայն այն դեպքում, եթե սեռական կյանքը ռեգուլյար է և միևնույն զուգընկերոջ հետ:

Related image

Բուն դաշտանի ժամանակ հղիանալու հավանականությունը ծայրաստիճան ցածր է, որովհետև արյան արտադրությունն անբարենպաստ միջավայր է ստեղծում հղիության զարգացման համար: Հղիանալ կարելի է, եթե դաշտանը երկար է տևում, և տեղի է ունենում ցիկլի ժամանակային շեղում ինչ-որ հիվանդության պատճառով: Կա կարծիք, որ հղիանալն այս շրջանում անհնար է, սակայն բժիշկները պնդում են ճիշտ հակառակը:

Պետք է հիշել, որ տղամարդու սպերմոտոզոիդը պահպանում է իր կենսունակությունը կնոջ սեռական օրգաններում սեռական ակտից հետո երեք օրվա ընթացքում, իսկ երբեմն` էլ ավելի երկար ժամանակով: Օգտվելով օրացուցային տարբերակից՝ դուք առանց լուրջ խնդիրների կարող եք հաշվարկել, որ սեքսով զբաղվելով մենստրուացիայից անմիջապես հետո, դուք ռիսկի եք դիմում, քանի որ դրանից հետո մի քանի օրվա ընթացքում սպերմատազոիդը սպասում է այն պահին, երբ ձվաբջիջը բեղմնավորելու նպաստավոր պայմաններ կլինեն:

Ամփոփելով վերոնշյալը՝ հարկ է նշել, որ օրացուցային տարբերակը երաշխավորում է բարենպաստ արդյունք միայն հազվագյուտ դեպքերում և, որ հույսը դնել միայն այս մեթոդի վրա` որպես հակաբեղմնավորման միջոցի, չարժե, որովհետև այն չի տալիս ոչ մի լուրջ երաշխիք, որ դուք կխուսափեք անցանկալի հղիությունից:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution