Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նիստ է գումարել

Society

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստի ընթացքում քննարկվել են Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման նոր մոտեցումները և ընթացակարգերը, պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացը, արդյունքները:

Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հավաստագրերի տրամադրման գործընթացին հաջորդել է մրցակցային միջավայրի ձևավորումը: «9 կազմակերպություն արդեն որակավորվել են որպես ծառայություն մատուցող կազմակերպություն, ինչը նշանակում է, որ քաղաքացին իր հավաստագրով կարող է այցելել նշված ծառայություն մատուցող կազմակերպություններից որևէ մեկը, ձեռք բերել իր կարիքներին համապատասխան պարագաներ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ﬕնչ փոփոխությունները, գնուﬓերի գործընթաց կազմակերպելով հնարավոր չէր տարվա ընթացքում բոլոր այդպիսի կարիք ունեցողներին բավարարել իրենց համար անհրաժեշտ և համապատասխան տեսակներով։ «Պատճառները շատ պարզ էին՝ սահմանափակ էր տրամադրվող պարագաների թվաքանակը և դրանց՝ որևէ տեսակի սպառման դեպքում քաղաքացին պետք է ստանար այլ պայմաններին համապատասխանող սարք կամ սայլակ, կամ պետք է սպասեր»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձը, եթե ավելի ցածր գնով կարողանա ձեռք բերել սայլակ, ապա կան բազմաթիվ օժանդակ պարագաներ, որոնք կտրվեն քաղաքացուն պարագայի գնումից հետո մնացած գումարի դիմաց:

Դեկտեմբերի 4-ի դրությամբ հավաստագրերով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 125 սայլակ և 202 լսողական սարք:

Բժշկասոցիալական փորձաքննության նոր մոտեցումների հետ կապված նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ կատարվում են որոշ փոփոխություններ՝ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ կետերով:

Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում անձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, քանի որ, էստ էության, վերացվում է թղթային տեղեկատվության փոխանակությունը:

Հաջորդ նորամուծությունը, Սմբատ Սաիյանի խոսքով, անձի առողջական վիճակի օգտաքարտի ինստիտուտի ներդրումն է, որում առկա է համապարփակ տեղեկատվություն այդ անձի առողջական վիճակի վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ անձն այլևս ստիպված չի լինի փաստաթղթերի մեծ տրցակ հավաքել: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականին:

Ինչ վերաբերում է  հաշմանդամության երրորդ խմբի վերացման մասին լուրերին, նախարարի տեղակալը նշել է, որ նման փոփոխություն նախատեսված չէ: 

Նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «DEAFSKILLS» ﬕջազգային ասոցիացիայի ﬕջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ուղղված է լսողական խնդիրներ ունեցող անձանց շրջանում մասնագիտական կրթության ծրագրերի գրավչության բարձրացման, նրանց մասնագիտական անկախության ձգտումը խթանելուն, մասնագիտական հմտությունները զարգացնելուն:

«Քննարկելով համագործակցության հնարավոր արդյունքները, ﬔր երկրում լսողության խնդիր ունեցող անձանց առավել լավ ծառայություններ մատուցելու, նրանց հասարակություն ինտեգրելու տեսանկյունից գնահատել ենք, որ համագործակցությունը պետք է կայացնել։ Սա լրացուցիչ հարթակ ու հնարավորություն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվեն հասարակության լիարժեք կյանքին ներգրավելու պայմաններ։ Առաջին հերթին ուշադրություն կդարձվի զբաղվածությանը»,- ասել է Արտեմ Ասատրյանը: 

Նիստի ավարտին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթի հաղթողներին  տրվել են շնորհակալագրեր:

Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank