Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անցած 50 տարիներս առաջին հերթին մեծ փորձ են. Լևոն Ջուլֆալակյան

Sport

Թե կխոսես ամբոխի հետ, միշտ մաքուր կլինես, արքաների հետ քայլելով՝ միշտ կմնաս պարզ ու բաց, բարեկամ կամ թշնամի' չեն վնասի երբեք քեզ: Կիպլինգի այս խոսքերը այսօր էլ արդիական են, միաժամանակ դրանք խոսում են մարդու տեսակի մասին, ամբոխի մեջ ապրող մարդու տեսակի: Մեր կողքին քայլում է նաև Լևոն Ջուլֆալակյանը, ով աչքի է ընկնում իր համեստությամբ, պարզությամբ և սկզբունքներով' ապրելու իր բանաձևով: Օլիմպիական ոսկի նվաճած Ջուլֆալակյան ավագն «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփեց աշխարհի անցած առաջնությունը, անդրադարձավ գալիք տարվա անելիքներին և խոսեց ապրելու իր բանաձևի մասին:

- Պարոն Ջուլֆալակյան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալ է, հիմա, երբ մի պահ հետ եք նայում, ի՞նչ եք զգում, ի՞նչ կասեք այս հաղթանակների մասին:

- Մեր հավաքականը երկար տարիներ շատ մոտ էր ոսկե մեդալներին: Սակայն ամեն անգամ ինչ-որ մի տեղ, սայթաքում, վրիպում էինք: Կարծես հաջողությունը մի քիչ երես էր թեքել մեզանից: Բայց, հուրախություն մեզ, աշխարհի այս առաջնությանը մեր մարզիկները կարողացան անել այն, ինչին ընդունակ են: Եվ գրավելով առաջին հորիզոնականը' իրենց այդ հերոսական քայլով կարողացան ուրախացնել Հայաստանին և մեր ժողովրդին: Մեր հավաքականը նորից ապացուցեց իր բարձր կարգը: Իսկ ինձ համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ մասնակից բոլոր պետությունների շարքում միայն Հայաստանի հավաքականը կարողացավ երկու ոսկե մեդալ նվաճել:

-Աշխարհի առաջնությունում հավաքականի առաջատարները' Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանն արդարացրեցին մեր սպասելիքները, նույնը չենք կարող ասել Միհրան Հարությունյանի և Վարշամ Բորանյանի մասին: Ի՞նչն էր պատճառը:

- 71 կգ քաշային կարգում Վարշամը վնասվածք ստացավ, այլ պարագայում, համոզված եմ, անպայման կհավակներ ոսկե մեդալի: Կիսաեզրափակչում նա հանդիպեց թուրք ըմբիշի հետ, ում երկու ամիս առաջ հեշտությամբ հաղթել էր: Եթե այստեղ էլ նրան հաղթեր, ապա կմտներ եզրափակիչ, և այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Միհրանը մեծ ներուժ ունի, բայց դեռ միջազգային ասպարեզներում չի հասել այն բարձունքներին, ինչին հասել են Արթուրն ու Արսենը: Նրանք արդեն իրենց քաշային կարգերում ուրույն տեղեր ունեն:Եվ ցանկացած մրցաշարերում նրանցից մեդալներ ենք սպասում: Իսկ Միհրանը շատ քայլեր ունի անելու, դեռ պետք է ապացուցի, որ այդ քաշային կարգում առաջինն է: Նա դեռ ոչ հանրապետությունում է առաջինը, ոչ էլ' աշխարհի մակարդակով:

- Օլիմպիական քառամյակը մոտենում է ավարտին: Ինչպե՞ս եք նախապատրաստվում պահպանելու այս տարվա հաջողությունը: Ո՞րն է ամենակարևորը 2016 թվականի համար:

- Հաջորդ տարի մեր նպատակը կլինի հնարավորինս շատ վարկանիշներ ձեռք բերելը: Եվ առաջին վարկանիշները սկսում են խաղարկվել Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնությունում, սեպտեմբերին: Առաջնահերթություն կտրվի Օլիմպիական խաղերի վարկանիշին: Պարզ է նաև, որ յուրաքանչյուր մրցաշարի մենք մեկնելու ենք հաղթելու նպատակով: Իսկ ինձ համար կարևոր չէ' մեդալներն արդյոք ոսկե՞ կլինեն, արծաթե, թե բրոնզե: Բայց կրկնում եմ' մեր հիմնական նպատակը 6 քաշային կարգում վարկանիշ ունենալն է:

- Իսկ քանի՞ ուղեգրի հույս ունեք:

- Աշխարհի առաջնությունում ուղեգրեր նվաճելու հարցում պետք է իրատես լինենք: Ձգտելու ենք առավելագույնին: Թե ինչ կստացվի, միայն ժամանակը ցույց կտա, մարզիկների ինքնազգացողությունը և մարզավիճակը: Չեմ սիրում նախապես ինչ-ինչ բաներ ասել:

- Աշխատանքի վայրում' ըմբշամարտ, տանը' ըմբշամարտ...Ինչպե՞ս եք կարողանում հարմարվել, որ չհոգնեք:

-Տանը հիմնականում կտրվում ենք ըմբշամարտից: Շատ հազվագյուտ դեպքերում գոտեմարտերն ենք քննարկում կամ տեսանյութեր ենք նայում: Սակայն բաշխում ենք մեր հանգիստն ու մարզումները, որ մեկը մյուսին չխանգարի: Տանը, բնականաբար, խուսափում ենք ըմբշամարտի մասին խոսելուց: Լուրջ ծանրաբեռնվածություն կլինի, եթե տանն էլ խոսենք այդ մասին: Նույնիսկ կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ:

-Ձեր երկու տղան էլ շարունակում են ձեր սկսած ճանապարհը, ո՞ւմ մեջ եք ավելի շատ ձեզ տեսնում:

-Երկուսի էլ: Երկու որդիներս էլ շատ նման են ինձ թե բնավորության գծերով և թե ֆիզիկական պատրաստվածության առումով: Ընդհանուր բաներ շատ կան, և մնում է, որ ինչ-որ տեղ հաջողությունը երկուսին էլ ուղեկցի իրենց նվիրվածության և աշխատասիրության հետ մեկտեղ:

-Պարոն Ջուլֆալակյան, հայտնի լինելը իր դրական և բացասական կողմերն ունի: Փողոցում, վստահ եմ, մոտենում և խոսում են Ձեզ հետ, իսկ ինչպե՞ս եք տանում ազատության այդ բացակայությունը:

-Արդեն 30 տարի զգում եմ ազատության բացակայությունը: Միաժամանակ շատ հաճելի է և շատ դժվար: Յուրաքանչյուր մարդ պետք է գիտենա իր դերն ու տեղը իր երկրում: Ես ուրախ և հպարտ եմ այն սիրո համար, որը զգում եմ հայրենակիցներիս կողմից: Հնարավոր չէ խուսափել հասարակության ուշադրությունից' թաքնվելով: Ցանկացած պահ աշխատում եմ բացասական ոչ մի բան, սայթաքում չունենալ: Ինչ խոսք, ազատությունը սահմանափակում է մարդուն, բայց ոչինչ անել չես կարող, մնում է միայն հարմարվել:

-Սեուլի Օլիպիական խաղերից անցել է 26 տարի: Ի՞նչ են տվել է ձեզ այս 26 տարիները և ի՞նչ են տարել ձեզից:

-Դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն' ես հասկացա, որ որպես մարզիկ հասել եմ իմ կարիերայի գագաթնակետին, և իրականացել են իմ երազանքները: Որպես մարզիկ ես ինձ բավարարված էի զգում: Ես էությամբ եմ սպորտային եղել և մինչև օրս էլ կապված եմ սպորտին: Սպորտից չեմ հեռացել ոչ մի քայլ այն կողմ: Օլիմպիական ոսկուց հետո անցած 26 տարիներին, ինչպես նաև դրանից առաջ անցած տարիներին միշտ էլ ձգտել եմ ճիշտ ապրել: Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես, պետք է լավ մարդ լինես: Ես գոհ եմ իմ ապրած ամեն օրից: Անցած տարիների ամեն օրն իր հետաքրքրությունն է ունեցել: Հարկա վոր է ճիշտ ապրել' օգտակար լինելով ազգիդ, հայրենիքիդ և հարազատներիդ: Ես չեմ ափսոսում անցած տարիների ոչ մի օրվա համար:

-Այս տարի լրացավ ձեր 50- ամյակը, 50-ը դա կյանքի մեծ փո՞րձ է, թե դեռ միայն սկիզբն է:

-Անցած 50 տարիներս առաջին հերթին մեծ փորձ են: Աստծո կամոք առողջություն լինի, դա է կարևոր: Անցած ամեն տարին իր նշանակությունն ունի: Իսկ ցանկացած տարի իսկապես մեծ նշանակություն ունի, դա' հաստատ: Տարիների հետ սկսում ես ամեն մի մանրուք ավելի պարզ տեսնել: Եվ սկսում ես մտածել' եթե նորից անցնեի նույն ուղին, արդյոք կանեի՞ նույն քայլերը: 20-ից հետո ամեն բան այլ կերպ ես տեսնում, 30-ից հետո' այլ, իսկ 40-ից հետո մեկ այլ տեսանկյունից: Բայց ինձ համար կարևորը տարիքը չէ, պետք է հոգով մնալ երիտասարդ:

Հարցազրույցը' Վարվառա Հայրապետյանի

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders