Գիտե՞ք, ինչու է հորանջելը վարակիչ...
LifestyleՄենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ թվում է, թե բոլոր հարցերի պատասխաններն արդեն վաղուց պարզ են: Իսկ եթե կան չբացահայտված երևույթներ, ապա շուտով գիտությունը կտա սպառիչ պատասխաններ: Orer.am-ը կներկայացնի այնպիսի հարցեր, որոնց պատասխանները գիտությունն արդեն երկար տարիներ չի կարողանում գտնել.
1. Ինչու է ընձուղտի վիզն այդքան երկար.

Իհարկե կարելի է ասել, որ երկար վիզը նրան անհրաժեշտ է, որպիսի կարողանա հասնել բարձր աճող պտուղներին: Այսպիսի պատասխանը գիտնականները չեն կարող ընդունել որպես միակ և իրական պատասխան: Պաշտոնապես ոչ մի պատասխան դեռ չի տրվել:
2. Քանի տարի կարող է ապրել մարդը.

Գիտնականներն և բժիշկները գտնում են, որ ծերությունը հիվանդություն է և փորձում են միջոցներ գտնել ավելի երկար պահպանելու համար առողջությունն ու երիտասարդությունը:
3. Ինչու են միջատները հավաքվում լույսի շուրջը:

Այսպիսի վարքագիծը հատուկ է միջատներին, չնայած այն բանի, որ մոտենալով լույսին նրանք ոչնչանում են: Իրականում այս երևույթը բացատրություն չունի:
4. Ինչու են կատուները մլավում.

Առաջին հայացքից, պարզ երևույթ, սակայն այն դեռևս բացահայտված չէ: Նրանք մլավում են այնպիսի իրավիճակներում, որոնք միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Գիտնականները չեն կարողանում տալ այս պարզ հարցի պատասխանը:
5. Ինչու է հորանջելը վարակիչ.

Բոլորն էլ նկատել են, որ երբ ինչ-որ մեկը հորանջում է, այն փոխանցվում է մյուսներին: Գիտնականները կարծում են, որ այդպիսով զգացմունքային կապ է հաստատվում միմյանց հետ, սակայն ինչու հենց հորանջելու միջոցով, այս հարցը անպատասխան է:
6. Ինչպես են թռչունները կողմնորոշվում, թե որ ուղղությամբ թռչեն.

Շատերին կհետաքրքրի այս հարցը. Ինչպես են թռչունները կողմնորոշվում, թե որտեղ անցկացնեն ձմեռն և ինչպես վերադառնան: Միակ բացատրությունը, որ ներկայումս տալիս են գիտնականները, դա մոլորակի մագնիսական դաշտի ազդեցությունն է: Սակայն, պաշտոնապես այն չի ընդունվել որպես ճիշտ տարբերակ:
7. Ինչու ենք երազներ տեսնում.
Թվում է, թե գիտությունը պետք է որ տված լինի այս հարցի պատասխանը, սակայն կարծիքները շատ տարբեր են: Ոմանք կարծում են, որ երազները չիրականացած ցանկությունների արդյունքն են, իսկ մյուսներն ենթադրում են, որ դրանք պարզապես նյարդային ազդակներ են:
