
Ասում են, թե կյանքի ընթացքում մարդը ընտրում է տարբեր սիրելի գույներ: Դա ունի մի քանի պատճառ: Նախ մեր ներքին զգայարանները շատ ուժեղ են և շատ հաճախ մատնանշում են մեզ այն, ինչ շատ անհասկանալի է մեր գիտակցության համար: Մյուսը այն է, որ մենք, ընտրելով որոշակի գույն, փորձում ենք լրացնել այն պակասները, որոնք կան մեր կյանքում: Այս հասարակ թեստը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչն ձեզ պակասում կյանքում:
1-սև գույնի մոմ Շատերը կարծում են, որ սև գույնը չարի խորհրդանիշն է: Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ: Սև մոմերը կյանքի են կանչում մահացածների ուժը այլ, ոչթե հոգիները: Դրա համար կյանքի դժվար պահերին այս մոմերը կարող են օգնել ձեզ:
2- մանուշակագույն մոմ Մանուշակագույնի բոլոր երանգներ մեծացնում են ներքին են էնգիան և ամրացնում հոգին: Այս գույնի մոմը ընտրում են այն մարդիկ, որոնց պակասում է ներքին էներգիան և որոնք հոգնել են այս աշխարհից : Այն կօգնի ձեզ հաղթահարել այդ զգացումները :
3-սպիտակ մոմ Հոգեկան մաքրության խորհրդանիշ է: Այս մոմը ընտրում են այն մարդիկ, որոնք համարում են, որ իրենց կյանքում շատ բան սխալ է և ուզում են ուղղել:
4-Կապույտ մոմ Այն խորհրդանշում է ֆիզիկական ուժ. Այս մոմը ընտրողները շատ են հոգնում աշխատանքից: Նրանց կյանքում պակասում է հասարակ ֆիզիկական հանգիստը:
5-Կանաչ մոմ Հնդկական դիցաբանությունում կանաչ գույնը խորհրդանշում է բնությունը: Այս մոմը ընտրողները ունեն բնության կողմից տրվող էներգիայի պակաս:
6-Դեղին մոմ Դեղին գույնը խորհրդանշում է ուսումը և ինտելեկտուալ կարողությունները: Այս մոմը ընտրողը շատ ուժեղ զգում է գիտելիքների և ինքնակրթության պահանջ:
7-կարմիր մոմ Կարմիր գույնը խորհրդանշում է, թե ֆիզիկական և թե հոգևոր ուժը: Այս մոմը ընտրողը զգում է ուժի շատ ուժեղ պակաս: