Երբեք, ոչ մի դեպքում չփորձեք սա անել Դուբայում
LifestyleՄենք կարծում ենք, որ այս ամենը նորմալ է, բայց համոզված եղեք` Դուբայի կառավարությունը չի կիսում մեզ հետ այս համոզմունքները: Այս ամենի պատճառով դուք կարող եք բանտում հայտնվել:
1-Երգել և պարել փողոցում. կապ չունի, երգում եք դուք թե նվագում: Դուբայում սա համարվում է հասարակական հանգստի խանգարում և դատապարտվում է կալանքով կամ ահռելի տուգանքներով:

2-Ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում.. Ալկոհոլի վաճառքը Դուբայում հսկվում է պետության կողմից,արգելվում է նույնիսկ շատ խմած վիճակում հայտնվել հասարակական վայրերում:

3-Սիրային հույզերի դրսևորում. հիշեք, եթե ձեզ համար համբուրվելը կամ գրկախառնվելը նորմալ է, ապա Դուբայի ոստկանության համար հանցագործություն:

4-Արտահայտիչ զգեստներով հայտնվելը հասարակական վայրերում. որպեսզի հասկանաք արդյոք դուք հագնված եք Դուբայի նորաձևության կանոններով, ամպայման ստուգեք չի թափանցում արդյոք ձեր զգեստը: Եթե այո, ապա ցանկալի է որ դուք այն փոխեք:

5-Փողոցում անծանոթներին լուսանկարել. մենք սովոր ենք անընդհատ գտնվել ֆոտոխցիկի նշանակետում և դրան վերաբերվում ենք հանգիստ: Ինչը չի կարելի ասել Դուբայի բնակիչների մասին: Տղամարդկանց թույլատրվում է լուսանկարել միայն իրենց համաձայնությամբ, իսկ կանանց, ավելի լավ է, ընդհանրապես չնկարել:
