Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ազնավուրը և Էրդողանի թանկարժեք պալատի էժան քաղաքականությունը

Blog

Արտակ Հերիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ազնավուրը իմ եւ ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի, բայց, որպես լրագրող, որը տասնչորս տարի շփվել է նրա հետ, ինձ թույլ եմ տալիս մի քանի դիտարկում անել այն մեկնաբանությունների վերաբերյալ, որոնք հետեւեցին թուրքական Posta թերթի հրապարակած տեսանյութին: Այդ տեսանյութում Ազնավուրը ճաշում է Թուրքիայի դեսպանի, սկանդալային «հարցազրույցի» հեղինակի ու եւս երկու թուրքի հետ:

- Հարցազրույց էր, թե չէ…

Հարցազրույցն ավելին է, քան ռեստորանի սեղանի շուրջ ապերիտիվի, ճաշի եւ դեսերտի արանքներում արտահայտած մտքերի փնթի ժողովածուն: «Հարցազրույցի» հեղինակը Civilnet-ին խոստովանում է. «Ինչ տարբերություն' գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել»:

- Ազնավուրը թուրքերից ճշտում է, ինչպես կլինի «կենաց»-ը թուրքերեն եւ ասում «շերեֆե»

Յուրաքանչյուր բարեկիրթ ֆրանսիացի, նաեւ թուրք հայկական միջավայրում բաժակ բարձրացնելիս, անպայման ձգտում է հայերեն ասել «Կենաց»: Նույնիսկ մեծապետական հակումներով հայտնի պետությունների վեհության կոմպլեքսով տառապող ժողովուրդների այդպիսի ներկայացուցիչներ են հանդիպում:

- Ազնավուրի պահվածքը թուրքական միջավայրում

Իմ տպավորությամբ, Ազնավուրը «թուրքերի արանքում կուչ եկած» չէ, այլ թուրքերի շողոքորթ հայացնքերի տակ ինքնավստահ, անկաշկանդ եւ լայնախոհ, ինչպես իր արվեստը, ինչպես իր ազգը:

- Ազնավուրը ում հետ կարող է գնալ ռեստորան

Ազնավուրը ամենահամեստ ռեստորաններն է գնում նույնիսկ Փարիզի անշուք ձայնագրման ստուդիայի դիմահարդարի, օպերատորի եւ հայ լրագրողների հետ: Կարող է պատվիրել «մանկական մենյուից» ինչ –որ բան, ասենք, տապակած կարտոֆիլ նրբերշիկով:

«Թուրքերի մասին երբեք վատ բան չեմ ասել»

Ազնավուրը ոչինչ չի ասել, քան իր ռասիստ չլինելը փաստելը: Նա միշտ առանձին հարթությունների վրա է դիտարկել Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ այդ քաղաքականության զոհ ժողովրդին, որի առաջադեմ ներկայացուցիչները միանում են ցեղասպանության ճանաչման պայքարին: Հարյուրամյակի շեմին այդ շարժման հանդեպ զգուշավոր լավատեսություն է դրսեւորում Մեծ եղեռնը վերապրած Քնար Բաղդասարյան- Ազնավուրյանի իննսունամյա որդին:

- Դիվանագիտական ազատություն

Աշխարհում «Հայաստանի ձայնը», «Հայաստանի անձնագիրը» , «Հայության խորհրդանիշը» համարվող ֆրանսիացի շանսոնիեի, ի վերջո Հայաստանի ազգային հերոսի դիվանագիտական գործունեության որոշակի անկախությունը արժանի է գոնե Հայաստանի կողմից եթե ոչ լիակատար ըմբռման, ապա գոնե հանդուրժողականության: Ինչ խոսք, Ազնավուրի նման մեծ արվեստագետի համար դեսպանի պաշտոնը սարսափելի նեղ է: Հիշում եմ' դեսպան դառնալու առաջարկի մասին Ազնավուրը «Հանրային հեռուստատեսության» համար ինձ տված հարցազրույցում ասել էր.  «Այն, ինչը կարեւոր է իմ երկրի, իմ ազգի համար, կարեւոր նաեւ է ինձ համար»:

Երբ Ազնավուրը հրապարակավ քննադատում է ֆրանսիական կառավարությանը, բացահայտում, որ իրենից ժամանակին կաշառք են պահանջել, հանդես է գալիս Մերձավոր արեւելքում ցեղասպանության սպառնալիքի տակ հայտնված ազգերին Ֆրանսիայում ապաստան տալու առաջարկությամբ, նրա անգամ ամենախիստ ֆրանսիացի քննադատների խոսքը կաշկանդվում է Ազնավուրի համաշխարհային փառքից: Քաղաքական առումով աննպատակահարմար ազնավուրյան հայտարարությունները արդարացվում են նրա անսահման մարդասիրությամբ:

«Մրցանակ», «Հուշանվեր»

Ազնավուրին հանձնված «Ոսկի սոսի» -ի վրա թուրքերը կարող էին գոնե ճիշտ գրել նրա ազգանունը. ոչ թե AZNAVUR, այլ AZNAVOUR:

Հայ-թուրքական հաշտեցման մասին կեղծ հայտարարություններով աշխարհին մոլորեցնելու թուրքական քաղաքականության մեջ այս պատմությունը էժանագին դրվագ է, որն այսօր Էրդողանի սուլթանական պալատի վրա ծիծաղող աշխարհը թուրքերի հանդեպ հեգնանքով էլ կընդունի:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank