Yerevan, 10.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է պետական շահերի պաշտպանության վարչության գործունեության արդյունքները

Society

 ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան միայն պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից 2017թ. ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացվել է 62 ուսումնասիրություն: Դրանց արդյունքներով՝ պետական մարմինների, վերջիններիս առանձին ստորաբաժանումների գործառույթների իրականացման կարգի պահպանման, պետական միջոցների ստացման, պահպանման և արդյունավետ օգտագործման, պետությանը պատճառված վնասների վերականգման աշխատանքներում արձանագրված բազմաթիվ խախտումների, թերացումների և բացթողումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին հաշվետու տարում ներկայացվել է 62 հաղորդում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դրանց քննարկման արդյունքներով պետական մարմինների ղեկավարները համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարել իրենց ստորաբաժանումների գործունեության կարգերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սահմանել նոր կանոնակարգեր, հարուցվել են մի շարք կարգապահական վարույթներ, որոնց արդյունքներով մի շարք պետական ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության, պետության վնասների վերականգնման նպատակով տրվել են նախազգուշացումներ, հարուցվել հայցեր, դատական ակտերի դեմ բերվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ։ 

Վարչության դատախազների կողմից հաշվետու տարում հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ ընդհանուր 336.918.045 դրամ հայցապահանջով: ՈՒսումնասիրությունների ընթացքում վնասը կամովին վերականգնելու մասին կատարվել է 3 նախազգուշացում, կամովին վերականգնվել է 15.896.820 դրամ: 

Բացի այդ, հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 567.205.483 դրամ: Այս քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 14.436.694 դրամ: 

Մասնավորապես. 

Սոցիալական ապահովության ոլորտ 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 3 քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, Զբաղվածության պետական գործակալությունում և «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում /տարեցների տուն ինտերնատ/ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով: 

Բացի այդ, նախարարության աշխատակազմի ղեկավարին, պետական գործակալության պետին ուղարկվել են հաղորդումներ նրանց ենթակա մարմիններում, կազմակերպություններում և ստորաբաժանումներում արձանագրված խախտումների վերաբերյալ: 

Կրթության և գիտության ոլորտ 

Պատասխանատու պաշտոնատար անձանց և նյութական պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 2 քրեական գործ է հարուցվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով: 

Բացի այդ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղարկվել է հաղորդում նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում արձանագրված խախտումների վերաբերյալ: 

Գյուղատնտեսության ոլորտ 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 1 քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված փաստերի կապակցությամբ: 

Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին ուղարկվել է հաղորդում՝ արձանագրված խախտումների և որպես սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, շահագրգիռ գերատեսչությունների հետ ոլորտում պատշաճ հսկողական կառուցակարգեր սահմանելու հարցերը քննարկելու համար: 

Պետական գույքի և ֆինանսների կառավարման ոլորտ 

Պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 3 քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների, ինչպես նաև ֆիզիկական անձի  դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրություններով: 

Հարկերի և պետական տուրքերի գանձման ոլորտ 

2 քրեական գործ է հարուցվել հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու, անշարժ գույքի հետ կապված հարկման ենթակա գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին չտրամադրելու փաստերի վերաբերյալ: 

Կապի և տրանսպորտի ոլորտ 

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով 1 քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված երկաթուղային գծերի ապամոնտաժման և հափշտակության փաստերի կապակցությամբ:   

Բնապահպանության ոլորտ 

1 քրեական գործ է հարուցվել ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու կապակցությամբ: 

2017թ. ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 336.918.045 դրամ հայցապահանջով 9 հայց: Դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 356.337.230 դրամի 14 հայցով, ներառյալ՝ նախորդ տարիներին հարուցված հայցերով: Դրանցից բավարարվել է 336.808.403 դրամի 11 հայցադիմում, 36 հայցի դատաքննություն դեռևս ընթացքի մեջ է: 

Նախորդ ժամանակաշրջանում հարուցված հայցերով փաստացի վերականգնվել է շուրջ 20.000.000 դրամ: 

2017թ. ընթացքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ Վճռաբեկ դատարաններ են ներկայացվել համապատասխանաբար՝ 6 վերաքննիչ և 5 վճռաբեկ բողոք: Վերաքննիչ բողոքներից 3-ը բավարարվել է, 1-ը մերժվել, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: Վճռաբեկ բողոքներից 1-ը բավարարվել է, 1-ը մերժվել, 2-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: 

Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները շարունակվում են սոցիալական ապահովության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, ֆինանսների կառավարման, հարկերի և պետական տուրքերի գանձման, կապի և տրանսպորտի, Էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսական մրցակցության պաշտպանության, բնապահպանության, հողօգտագործման և այլ ոլորտներում: 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times