Yerevan, 30.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հոլանդական գիտահետազոտական կենտրոնի գիտնական. «Ֆլորայի ձայնը բուժիչ հատկություններ ունի»

Lifestyle

168.am-ը գրում է,

«Ֆլորայի ձայնը բուժիչ հատկություններ ունի»,-ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը (Levon Bachdasarian) արդեն մոտ 7 տարի աշխատում է Metris B.V. հոլանդական գիտահետազոտական կենտրոնում` որպես տեխնիկական գծով ղեկավար: Լ. Բաղդասարյանի շնորհիվ տարիներ առաջ` 2005թ., Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել է Metris IT Solutions ընկերությունը, որը հիմնականում կատարում է հոլանդական Metris B.V. ընկերության պատվերները, օրինակ` անցում IBM-OS2, Visual AGE C++ ծրագրից` MS Windows Visual C++ ծրագրի:

Ընկերությունը նաև իրականացնում է ծրագրերի ձևափոխում և մշակում, ազդանշանների վերլուծություն, հոծ ազդանշանների մշակում, ազդանշանների կոդավորում և ապակոդավորում, պատահական ազդանշանների ճանաչում, ազդանշանների թվային մշակում, ավտոմատ փուլային դասակարգման համակարգի ստեղծում:

Հոլանդական Metris B.V. ընկերության մասնագիտական ուղղվածությունը ծրագրերի նախագծումը և աութսորսինգն է, բժշկական մասնագիտացված համակարգերի մշակումը, ինչպես նաև` մեծ ճշգրտություն ունեցող ծրագրերի նախագծումը, որոնց մեջ օգտագործվում են ազդանշանների մշակումը և ուսումնասիրումը, շարժական ու անշարժ առարկաների ճանաչումը: Metris B.V. ընկերության արտադրանքը LABORAS և SONOTRACK ծրագրերն են, որոնք օգտագործվում են դեղագործության, հոգեբուժության, տոքսիկոլոգիայի և հոգեբանության ասպարեզներում:

Լևոն Բաղդասարյանը մի քանի տարի առաջ հայտնի երգիչներից մեկի համար (որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում.- Ա.Գ.) ավտոմատ համակարգ էր մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր երգչի ձայնը, և երբ զգալի շեղում էր նկատվում` անմիջապես միանում էր ձայնագրությունը։ Ի դեպ, աշխարհահռչակ որոշ երգիչներ իրենց համերգային գործունեության ընթացքում օգտվում են այդ ավտոմատ համակարգերից: Ըստ գիտնականի` համակարգն ուներ ձայնի` թվով մոտ 400 չափանիշներ, յուրաքանչյուրի շեղումը պետք է չգերազանցեր 3%-ը։

168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը պատմում էր, որ համակարգի մշակումից հետո որոշում է նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Նա ստուգում է Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի, Թաթայի և այլ երգիչների ձայները:

Պարզվում է, որ միայն Ֆլորա Մարտիրոսյանի կատարումներն են բավարարում բոլոր չափանիշներին։ «Շատերի ձայները 15 ֆիլտրից ավելի չանցան»,- պատմում էր Լևոն Բաղդասարյանը։ Ի դեպ, այս մասին նա տարիներ անց երևանյան հանդիպումներից մեկի ժամանակ ծանոթանում է Ֆլորա Մարտիրոսյանի հետ և պատմում է այս հետազոտությունների մասին: Ֆլորան զարմացել էր այդ համակարգի գոյությունից:

Որոշ ժամանակ անց Լևոն Բաղդասարյանն իր ավտոմեքենայով ինչ-որ տեղ գնալու ճանապարհին Metris BV ընկերության գլխավոր տնօրեն, հոլանդացի Ռոնալդ Բուլթույսի հետ լսում է Ֆլորա Մարտիրոսյանի սկավառակը։

Հայազգի գիտնականը` մտածելով, որ հայկական երաժշտությունը կարող է ձանձրացնել օտարերկրացուն` առաջարկում է փոխել սկավառակը: Հոլանդացին, սակայն, ցանկություն է հայտնում լսելու: «Հարցրեցի` ի՞նչ է հասկանում, զգում այդ երգերից։ Հնչում էին «Իմ հասակը», «Դլե Յամանը»։ Եվ հոլանդացին, ով որևէ բառ անգամ չգիտեր հայերեն, պատասխանեց` առաջին երգում նա իր կյանքն է պատմում, իսկ երկրորդը կապված է ձեր ցեղասպանության հետ։ Ես ապշեցի, թե ինչպես է նա զգում դա Ֆլորայի կատարումներից, ձայնից»,- պատմում է Լևոն Բաղդասարյանը։

Լևոն Բաղդասարյանի և Ֆլորա Մարտիրոսյանի զրույցների, քննարկումների ընթացքում գաղափար է առաջանում ձայնի ազդեցության համատեղ հետազոտություններ կատարել։ Այժմ Հոլանդիայում` Metris BV գիտահետազոտական կենտրոնում նախակլինիկական հետազոտություններ են կատարվում` թե ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մարդկայնին ձայնը օրգանիզմի վրա: Առայժմ հետազոտությունները կատարվում են միայն կենդանիների վրա։

«Հետագայում նախատեսվում է փորձարկումները կատարել նաև մարդկանց վրա, և մենք պատրաստվում էինք օգտագործել Ֆլորա Մարտիրոսյանի յուրահատուկ ձայնը։ Ես համոզված եմ, որ Ֆլորայի ձայնը բուժիչ հատկություններ ունի: Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր, նրա կատարումները տարբերվում էին հայ մյուս երգիչների կատարումներից իդեալական մաքրությամբ և կայունությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Բաղդասարյանը։ Ի դեպ, Ֆլորա Մարտիրոսյանի մասին դոկումենտալ ֆիլմի նյութեր էին հավաքվում և այս մասին Լևոն Բաղդասարյանը դեռևս անցյալ տարի պատմել է նաև տեսանյութում` Ֆլորայի հետ հանդիպումներից մեկի ընթացքում:

Լևոն Բաղդասարյանը ծրագրում է իրականացնել Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված միջազգային առողջապահական կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում 2015թ.: Միջազգային «Stress and Behavior» ամենամյա կոնֆերանսը, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, համաձայնեցվել է 2015թ. տեղափոխել Երևան: Կոնֆերանսի հիմնական թեման է լինելու ցեղասպանության ազդեցությունը գենետիկայի, ինչպես նաև` շրջապատող միջավայրի, երկրագնդի վրա: Ինչպես նաև` ցեղասպանությունների հասցրած առողջական վնասներն ու շարունակական բնույթը:

Ինչպես հայտնի է` ցեղասպանություններն առաջացնում են պոստրոմատիկ սթրեսներ, բժշկական տերմինով` Post-Traumatic Stress Disorder (PTSD): Գիտնականների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ PTSD դիագնոզն ազդեցություն է ունենում մոլեկուլյար գենետիկայի վրա և տեղափոխվում ցեղասպանություն տեսած-ապրածների հաջորդ սերնդի վրա: Այնուհետև հաջորդ սերունդն էլ, իր հերթին, գեների միջոցով այն փոխանցում է իրեն հաջորդող սերնդին:

Շարունակությունը շատ երկար է տևում, և այդ սթրեսը բացարձակ չի անհետանում նույնիսկ 7-րդ սերնդից հետո: Այս առթիվ հետազոտությունները դեռ շարունակվում են Յուտայի համալսարանի գենետիկայի բաժնում (University of Utah, USA, Canada), Հոլանդիայի Universiteit van Utrecht և այլ համալսարաններում: Հետազոտության մեջ օգտագործվում է Metris BV-ի Laboras սարքը`«Feer conditioning Protocol»-ի հետազոտման համար:
Գիտաժողովը նվիրված է լինելու ցեղասպանությունների, պատերազմների և այլ աղետների գենետիկ ազդեցությունների ուսումնասիրություններին։

Գիտաժողովի ժամանակ նախատեսվում է նաև ներկայացնել ձայնային ազդեցության մասին Լևոն Բաղդասարյանի և հոլանդական կենտրոնի կողմից արված հետազոտությունների արդյունքները։ Ավելին, նույնիսկ Լևոն Բաղդասարյանը պայմանավորվել էր Ֆլորա Մարտիրոսյանի հետ` հնարավորության դեպքում Երևանում այդ օրերին համերգ կազմակերպելու մասին: «Ուզում եմ` համերգը շատ լավ անենք, որ տարբերվի մյուս համերգներից, միասին կմտածենք` ոնց անենք… Լևոն ջան, ահագին բան ունենք անելու»,- նոյեմբերի 2-ին գրել էր Ֆլորա Մարտիրոսյանը Լևոն Բաղդասարյանին։

Ֆլորայի անսպասելի մահը ցնցեց շատերին: «Ես և Metris BV գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոնալդ Բուլթույսը խորին ցավակցություն ենք հայտնում հանճարեղ երգչուհու վաղաժամ մահվան կապակցությամբ»,- մահվան լուրը լսելուն պես գրեց Լևոն Բաղդասարյանը։

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds