Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


7 պատճառ՝ ինչու են Ցուլերը լավագույնը սիրային հարաբերություններում

Lifestyle

Եթե երբևէ հանդիպել եք Ցուլի հետ, կարող եք հաստատել, թե որքան սիրող, հավատարիմ ու աշխատասեր են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները։ Ցուլերը բազմաթիվ հատկություններ ունեն, որոնք նրանց դարձնում են հրաշալի զուգընկերներ։ Նրանք վայելում են խորը, լուրջ հարաբերությունները, և ոչ թե՝ պատահական կապերն ու թեթև ինտրիգները։ Հնարավոր է՝ իսկական հարաբերություններ ունենալու այս ցանկության արդյունքում են Ցուլերը դառնում լավագույն զուգընկերները. նրանք չեն համաձայնում որևէ այլ բանի, քան սերը, որի համար արժե պայքարել։ Wiolife.ru-ն ներկայացրել է՝ ինչու են Ցուլերը լավագույնը սիրային հարաբերություններում։

Անհավանական նվիրված են։ Չեք կարող գտնել որևէ մեկի, ով ավելի նվիրված է հարաբերություններին, քան Ցուլը։ Եթե Ցուլը հանդիպել է այն մարդուն, ով իրեն իսկապես երջանիկ է դարձնում, նրան չի փոխի կյանքի որևէ բարիքի հետ։ Որքան էլ կյանքը փորձությունների ենթարկի հարաբերությունները, Ցուլերը կլինեն ձեր կողքին, քանի որ նույնիսկ նրանց մտքով չի անցնի դավաճանել սիրելիին։

Արտաքին օտարվածության տակ խորություն է թաքնված։ Առաջին հանդիպման ժամանակ Ցուլն ամբողջությամբ չի բացվում։ Նրանք հանելուկային են, որոշակիորեն հեռավորություն պահող, կարծես չեն էլ պատրաստվում ձեզ վրա ժամանակ ծախսել։ Նրանք կոպիտ երևալու մտադրություն չունեն, բայց ուրիշներն այնքան հաճախ են նեղացնում նրանց և օգտագործում բարությունը, որ Ցուլերը միշտ զգոն են։ Երբ սկսեք ավելի լավ ճանաչել Ցուլին, կհասկանաք, թե ինչ է թաքնված այդ վարքագծի ետևում։ Նրանք ասելու շատ բան ունեն, մաքուր հոգի, բայց նախ հարկավոր է արժանանալ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների վստահությանը։

Լուրջ են վերաբերվում աշխատաքին։ Ցուլերն աշխատասեր են, նպատակասլացությունը վերաբերում է կյանքի մյուս ասպեկտներին ևս։ Նրանք ամբողջությամբ խորասուզվում են աշխատանքի, հարաբերությունների, ընտանիքի, ընկերների կամ մեկ այլ բանի մեջ։ Նրանք չեն կարծում, թե կարելի է որևէ բանի հասնել՝ ձեռքերը ծալած վիճակում։ Նրանք միշտ աշխատում են 110 տոկոսով։ Ցուլերը ոգևորությամբ աշխատում են այն ամենի համար, ինչ սիրում են։

Առանձնանում են կամակորությամբ։ Կամակորությունը սովորաբար նշանակում է՝ որևէ բանով լուրջ հետաքրքրվածություն։ Հիշեք այն պահերը, երբ պնդել եք ձեր կարծիքը և չեք լսել, թե ինչ են ասում մյուսները։ Ամենայն հավանականությամբ, դուք չեք ցանկացել հրաժարվել սեփական համոզմունքներից, քանի որ հոգու խորքում վստահ եք եղել, թե ինչի համար եք պայքարում, և չեք կարողացել հրաժարվել նրանից, ինչ սիրտն իսկապես ցանկացել է։ Ցուլերն այսպես ապրում են շաբաթը 7 օր, օրը 24 ժամ։ Նրանք կրքոտ են, նվիրված, կամակոր, մարդիկ, ովքեր կկանգնեն բոլորի դեմ՝ իրենց կարծիքն ու համոզմունքները պաշտպանելու համար։ Ցուլերն ամեն բանի նայում են սեփական տեսանկյունից, ինչը նրանց ավելի ուժեղ է դարձնում, քանի որ նրանք հավատում են իրենց։

Ցուլերը տանել չեն կարողանում նույն տեղում դոփելը։ Ցուլերն առաջ շարժվելու կարիք ունեն ավելի, քան մյուսները։ Նրանց նպատակներ, ճանապարհ ու ձգտում է հարկավոր։ Նրանք առանց նպատակի չեն թափառում, ցանկանում են հաջողության հասնել և կանգ չեն առնում, քանի դեռ չեն հասնում դրան։ Միևնույն ժամանակ՝ Ցուլերը ցանկանում են, որ դուք էլ հասնեք ձեր նպատակներին։ Հարաբերությունների ընթացքում նա երբեք չի հրաժարվի ձեզանից կամ ձեր նպատակներից։ Հակառակը՝ նա մինչև վերջ կաջակցի ձեզ։

Ցուլերը ռոմանտիկ են։ Նույնիսկ, եթե Ցուլերը երբեմն պարզ ու կոնսերվատիվ են թվում, նրանք ռոմանտիկ են։ Նրանք առատաձեռն են, բարի հոգի ունեն, ձեզ լավագույնն են ցանկանում։

Ցուլերը վայելում են անկեղծ խոսակցությունները։ Ցուլի կողքին մարդիկ են, ովքեր նրանց հետ անկեղծ ու գնահատելի հարաբերություններ ունեն։ Նրանք դատարկ մարդկային հարաբերություններին չեն հավատում։

 
Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia