Վաղը Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի
PoliticsԱյսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության նիստ: Այս մասին հայտնում է ORER.am-ը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ նիստում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
«Հաշվի առնելով այն, որ փետրվարի 12-ին Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս ժամանակահատվածում ավելի արդյունավետ կլինի, որպեսզի չհամատեղվի»,- հայտարարեց Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով՝ Հրայր Թովմասյանը վայր կդնի պատգամավորի մանդատը, երբ ընտրվի ՍԴ անդամ: Մանդատը վայր դնելուց հետո, ըստ ԱԺ փոխխոսնակի, պատգամավոր կդառնա ցուցակում հաջորդ անձը՝ Տաճատ Վարդապետյանը:
ԱԺ փոխխոսնակը հայտնեց նաև պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը: Այդ պաշտոնում ՀՀԿ-ն կառաջադրի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: