Պետությունը սկսել է ակտիվորեն գովազդել բնակարան պետծառայղների համար ծրագիրը, սա նշանակում է, որ պետության առաջարկած պայմաններով բնակարանի ձեռքբերման պայմաններն այդքան էլ գրավիչ չեն, ուստի անհրաժեշտ է այդ մասին լրացուցիչ քարոզ անել։ Անձամբ ես համոզված եմ, որ մեր պետծառայողների գերակշիռ մասի աշխատավարձը թույլ չի տա ՎԱՐԿՈՎ բնակարան գնել և այս պարագայում մեր հայրենակիցներին երկրում պահելու համար պետք է ամեն գնով ապահովել նրանց բնակարանով, իսկ դա անել մեր տխրահռչակ բանկերի միջոցով, մեղմ ասած ճիշտ չեմ համարում։ Հակառակ պարագայում այդ շենքում բնակարաններ կգնեն արդեն ունեցողները և ծրագիրը չի ծառայի իր բուն նպատակին։
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան գրառումը