Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զինուժում մահվան դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակի տեղեկանքները թյուրիմացության տեղիք են տալիս. պարզաբանում

Society

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկանքները թյուրիմացության տեղիք են տալիս: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ի լրումն այս տարվա հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, 26.02.2018թ. հրապարակել է «Ճշտված տեղեկություններ» 2017թ. ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ: Տեղեկանքները, սակայն, պարունակում են անճշտություններ, որոնք, կամա թե ակամա, հանգեցնում են հանրության ապատեղեկացմանը, հանիրավի անվստահություն սերմանելով ՀՀ զինվորական դատախազության կողմից պարբերաբար հրապարակվող պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

Մասնավորապես ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հրապարակած տեղեկանքներով հետևողականորեն փորձում է համոզել, որ ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում 2017թ. ընթացքում գրանցվել է ծառայության հետ կապված մահացության 64 դեպք, այսինքն պաշտոնապես հրապարակվածից ավելի շատ: Ընդ որում՝ դրանցից 5-ը (Հարութ Պողոսյան, Մուրադ Ավանեսյան, Վահե Մարգարյան, Ռոբերտ Գասպարյան, Սպարտակ Մկրտչյան) ներկայացվում են փաստացի որպես հանրությունից թաքցված: Այս կապակցությամբ ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը. 

  1. 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է ծառայության հետ կապված՝ 56 զինծառայողի մահվան դեպք, այդ թվում՝ հակառակորդի կողմից սպանություն` 23, սպանություն` 3, ականի պայթյունից` 4, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով` 4, ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել` 10, հիվանդություններից` 4, ավտովթարից` 4, դժբախտ պատահարից 4:

Այսպես կոչված՝ հանրությունից «թաքցված» վերոնշյալ 5 անձանցից երկուսի (Հարութ Պողոսյան, ով մահացել է 17.04.2017թ. տեղի ունեցած դժբախտ պատահարից և Ռոբերտ Գասպարյան, ով սպանվել է հակառակորդի կողմից) մահվան դեպքերը ՀՀ զինվորական դատախազությունում հաշվառված են զինծառայության հետ կապված մահացությունների թվում: Մյուս երեք զինծառայողների մահվան դեպքերը, սակայն, պայմանավորված չեն զինվորական ծառայությամբ: Մասնավորապես՝

  • Մուրադ Ավանեսյանը՝ N զորամասի բուլդուզերավար, պայմանագրային զինծառայող, շարքային.10.2017թ. իրենց տանից առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բուժկետ, որտեղ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ ԿՔԲ-ի կողմից 03.11.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
  • Վահե Մարգարյան.08.2017թ. դաշտում ծիրան հավաքելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անչափահաս եղբոր կողմից վարվող տրակտորով: 01.08.2017թ. տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, այնուհետև ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ 05.08.2017թ. մահացել է: Քննությունը կատարվել է Վայոց Ձորի մարզի վարչության Վայքի ոստիկանության կողմից:
  • Սպարտակ Մկրտչյան` N զորամասի ՀՕՊ բաժնի ավագ սպա, մայոր. 08.2017թ. ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց՝ սուր շնչառական, սուր սրտային անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 23.08.2017թ. նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Դեպի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի  376-րդ հոդվածի 2-րդ մասով 19.09.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:   
  1. Գրասենյակի «ճշտված» տեղեկանքում նշված չեն ՀՀ զինվորական դատախազությունում որպես ծառայության հետ կապված մահվան դեպքեր հաշվառված՝ ներքոհիշյալ զինծառայողների մահվան դեպքերը:
  • Գրիշա Վանեսյան՝ պայմանագրային, շարքային.12.2017թ. ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ինքնազգացողությունը վատացել է, չնայած հենակետի անձնակազմի կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուն՝ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 13.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
  • Արմեն Սաքանյան՝ պայմանագրային, կրտսեր սերժանտ, մահացել է հիվանդությունից: 27.01.2017թ. գտնվելով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով Իջևանի ԲԿ տեղափոխելու ճանապարհին նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Ախտորոշումը՝ «սրտամկանի սուր ինֆարկտ»: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով02.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: 
  1. Գրասենյակի ներկայացրած տեղեկանքներում ծառայության հետ չկապված մահվան մի քանի դեպք փաստացի դիտարկվել է ծառայության հետ կապված մահացությունների համատեքստում: Մասնավորապես՝
  • Արմեն Ծատուրյան՝ մայոր. 26.04.2017թ. մահացել է անձնական օգտագործման ավտոմեքենայում՝ սրտի կաթվածից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քրեական գործ չի հարուցվել, նյութեր չեն նախապատրաստվել:
  • Նարեկ Մխիթարյան՝ պայմանագրային զինծառայող, սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված հիվանդությունից մահվան դեպք: Մինչդեռ05.2017թ. Ն.Մխիթարյանը «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ընդունվել է ԿԿԶՀ դիմածնոտային բաժանմունք և վիրահատվել: 14.06.2017թ. նրա ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ախտորոշումը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 16.06.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Վարդան Գրիգորյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված սպանության դեպք: Մինչդեռ ըստ քրեական գործի նյութերի՝ կնոջ նկատմամբ անբարո վերաբերմունքի համար Վ.Գրիգորյանին08.2017թ. բռունցքներով սպանել, մեքենան ձորն է գլորել ու այրել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Լ.-ն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին  մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով 18.08.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Գևորգ Խանամիրյան՝ ժամկետային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն արձակուրդում գտնվելու ընթացքում, պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար իր կողմից վարած ավտոմեքենայով10.2017թ. ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով մահացել է: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 31.10.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Նորայր Հովհաննիսյան՝ պայմանագրային կրտսեր սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ 10.2017թ., տվյալ պահին զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Սյունիքի մարզի Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել քաղ. Սուրեն Մկրտչյանի վարած «ՈՒԱԶ 3152» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով նա և նրա մեքենայի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ–ում 04.11.2017թ. քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Թաթուլ Թադևոսյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ զինծառայողի դին հայտնաբերվել է11.2017թ. Երևան-Մողրի ավտոնայրուղու 178.2 կն հատվածում Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում՝ մեքենայից դուրս, 8-10 մետր հեռավորության վրա ընկած վիճակում: Ըստ նախնական տվյալների՝ Թ. Թադևոսյանը, տվյալ ժամանակահատվածում գտնվելով զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում չգտնվող ավտոմեքենայով ճանապարհից դուրս է եկել և գլորվել ջրամբարի հատված: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
  • Սամվել Կարճիկյան՝ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն պարզվել է, որ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու ժամանակահատվածում, 12.2017թ., իր կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Փամբակ-Ծափաթաղ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել: Նրա դին հայտնաբերվել է վթարված մեքենայից 7 մետր հեռավորության վրա: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 20.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: 
  1. Բացի վերոնշյալ անճշտություններից՝ գրասենյակի նախնական տեղեկանքում նշվել էր նաև, որ 2017թ. ընթացքում մահացել են 39 պարտադիր ժամկետային զինծառայող, սակայն հենց իրենց ներկայացրած ցուցակում այդպիսիք 37-ն էին: Ընդ որում՝ այս տվյալը վերանայված չէր երկու օր առաջ հրապարակված «ճշտված» տեղեկատվության մեջ: Նշվել էր նաև, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից 4-ի մահվան դեպքը տեղի է ունեցել զորակոչվելուց 3-ամսյա ժամկետում, որոնցից 1-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 1-ը՝ առողջական խնդրի: 2 դեպք որակվել է որպես ինքնասպանություն: Մինչդեռ 2017թ. ընթացքում զորակոչվելուց հետո 3 ամսյա ժամկետում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով որևէ պարտադիր ժամկետային զինծառայող չի զոհվել: Նշված եռամսյա ժամկետում հիվանդությունից մահացել է մեկ զինծառայող՝ Սարգիս Ափինյանը: 2017թ. արձանագրվել է ինքնասպանության 2 դեպք (Աբաս Սլոյան, Հրաչ Ավետիսյան):

         Վերոնշյալ փաստերը վկայում են զինծառայողների մահացությունները դեպքերը որպես բոլոր դեպքերում զինվորական ծառայության հետ կապված ներկայացնելու միտումնավորության, դրանով իսկ պարզ, բայց մարդկային, բարոյական տեսանկյունից անթույլատրելի մանիպուլյացիաների դրսևորման մասին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ երկու տեղեկանքներից ոչ մեկում ակնարկ անգամ չկա մահացության դեպքերի մի մասը զինծառայության հետ կապված չլինելու մասին՝ չնայած այն հանգամանքին, որ ի պատասխան Գրասենյակից մի քանի անգամ ստացված հարցումների՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրա հետ կապված տրվել  էին հստակ պարզաբանումներ: 

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact