Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար». Իջինն անկեղծանում է անձնական կյանքի մասին

Lifestyle

Մոսկվաբնակ հայ երգչուհի Իջինն այս օրերին Երևանում է. եկել է մի քանի կորպորատիվ միջոցառումների մասնակցելու: Մեր վերջին զրույցը երգչուհու հետ նորաձևության թեմայով էր, այս անգամ նա BlogNews.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և զրուցել տղամարդկանց, սիրո և հարաբերությունների մասին:

Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիս: Կարող եմ սիրավեպ սկսել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերություններն ինձ համար մեծ խնդիր են, քանի որ կյանքում շատ հիասթափություններ եմ ապրել և կեղծավորություն տեսել: Ինձ շատ դժվար է մարդկանց վստահել: Ինստագրամում ես ուրիշ եմ, իսկ անձնական հարաբերությունների մեջ, ես ուրիշ եմ՝ զուսպ, բարոյական, հավասարակշռված, չնայած ինձանից սպասում են, որ լինեմ սիրուն աղջիկ, ով պարզապես կճպճպացնի աչքերը, բայց ես այդ ամենի հակապատկերն եմ:

Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից: Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչն իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել, մանավանդ՝ մեր ժամանակներում, դու պետք է ինքնուրույն լինես: Ծնողներս ինձ հենց այդպես էլ դաստիարակել են, ինչի համար միայն ուրախ եմ:

Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեի: Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ՝ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է: Եթե ես թույլ եմ տալիս, որ տղամարդն ինձ մոտենա, ապա միայն լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակով: Իմ կյանքում եղած տղամարդիկ ոչ մի առանձնահատուկ բան չեն արել, նրանք պարզապես ինձ են դուր եկել: Այդ հարաբերությունները չեն ստացվել, քանի որ տղամարդիկ չէին կարողանում կոտրել իմ ինքնուրույնությունը, չէին կարողանում խաբել ինձ, ես միշտ ցանկացել եմ ինձ ավելի թույլ զգալ տղամարդու կողքին, բայց միշտ հակառակն էր լինում: Իսկ նման հարաբերությունները ինձ համար չէին: Կարիերայիս պատճառով, ես քիչ ժամանակ էի ունենում տրամադրել տղամարդուն, բնականաբար տղամարդուն դա դուր չի գալիս, իսկ քանի որ ինձ համար առաջնահերթ է կարիերան, ես այն էլ ընտրում էի:

Տղամարդուց բաժանվելուց հետո կարող եմ երկու օր արտասվել, բայց հետո՝ մոռանալ: Ես շատ հավատացյալ մարդ եմ և միշտ մտածում եմ, եթե ինչ-որ բան դժվարություններով է գնում, ապա դա Աստծո կողմից չէ ուղարկված, իսկ երբ ամեն ինչ հեշտ է և հարթ, դրանք, կարծես, իդեալական հարաբերություններ լինեն: Երկու օր անց ես պարզապես հասկանում եմ՝ մեղք եմ, ինչի համար ծախսեմ ժամանակս տանջվելու վրա, ես պարզապես բաց եմ թողնում և թերթում եմ այդ էջը: Այդպես հեշտ մոռանում եմ նաև դավաճան ընկերուհիներին:

Ես երևի ավելի կարիերիստ եմ, բայց դա չի նշանակում, որ ես չեմ ուզում ընտանիք կազմել: Մինչև ես ինձ լիարժեք չզգամ, այսինքն՝ չկայանամ իմ գործունեության մեջ, ես ինձ չեմ կարող լիիրավ անհատ զգալ իմ ընտանիքում: Հիմա այնքան երես առած աշխարհում ենք ապրում, ամեն ինչ շուռ է եկել, բայց ես ավելի հին ավանդույթների մարդ եմ և կարծում եմ՝ եթե տղամարդն ուզում է, ամեն ինչ անում է, որպեսզի հասնի իր սիրելիին: Իմ դեպքում հարաբերություններ սկսելը բարդ է, ես չգիտեմ՝ տղամարդն ուզում է ինձ հետ շփվի ինքնահաստատվելու, թե պարզապես նրա համար, որ ինձ հավանել է: Դրա համար իմ երեք հարաբերությունները ձախողվեցին: Այս ամենի հետ մեկտեղ ես դեռ հավատում եմ հեքիաթների, որ յուրաքանչյուրը հասնում և հանդիպում է իր երկրորդ կեսին:

Շատ ամուսնացած տղամարդիկ են փորձում ինձ հասնել, լինում են անգամ մարդիկ, որոնցից նման վերաբերմունք չէիր սպասի: Ես տեսել եմ, թե ինչպես են տղամարդիկ դավաճանում իրենց ընտանիքներին և եթե չլիներ իմ բարոյական պահվածքը, ես երևի հիմա նրանց հաշվին կլինեի համաշխարհային աստղ: Իմ կյանքում կար մի փուլ, երբ չափազանց հիասթափված էի և չէի հավատում, որ գոյություն ունեն տղամարդիկ, ովքեր կարող են լինել ազնիվ և պարկեշտ:

Առաջ մտածում էի հարսանիքի մասին, բայց հիմա միևնույն է: Հարսանիքը, ինչպես նաև հարսանեկան զգեստ կրելը յուրաքանչյուր աղջկա կյանքում, իհարկե, շատ կարևոր է, բայց հիմա ես չեմ ուզում ինձ արքայադուստր զգալ, քանի որ նույն զգեստը ես կարող եմ անգամ բեմում կրել: Ես լավ հասկանում եմ աղջիկներին, իսկ հիմա ինձ համար այնքան կարևոր է գտնել և հանդիպել այնպիսի մարդու, ով իմը կլինի: Հարսանիքը մեկ օր է, իսկ այդ մարդու հետ դու պետք է ապրես մի ամբողջ կյանք:

Քաղաքացիական ամուսնությունն ինձ համար չէ: Տղամարդկաց համար սա ամենահարմար տարբերակն է․ ապրում են առանց պարտավորությունների, պատասխանատվության, իսկ կնոջ դեպքում տարիներն անցնում են: Գուցե կան մարդիկ, ովքեր այդպես երջանիկ են ապրում, բայց այն ինձ համար չէ:

Թանկարժեք նվերներ ստանում եմ տղամարդկանցից՝ ուշադրություն գրավելու համար:Տղամարդիկ նվիրում են բրենդային պայուսակներ, քարտեր՝ թանկարժեք խանութներից գնումներ կատարելու համար, երկու հարյուր վարդ․․․ Այդ տղամարդկանց անգամ դեմքով չեմ ճանաչում, իսկ նվերներն ուղարկելու համար մայրիկիս ստուդիայի հասցեն եմ տալիս: Իհարկե, միայն նվերներով չի սահմանափակվում, հաճախ ասում են՝ պատրաստ ենք միլիոն վճարել, միայն մեզ հետ ընթրես։ Նման նամակներ գրողներին արհամարհում եմ և անցնում առաջ: Կա տղամարդկանց տեսակ, որ մտածում է՝ ամեն ինչ վաճառվում է, իսկ ես խելագարվում են նման մարդկանց իրենց տեղը ցույց տալու համար: Իհարկե, նրանց մեղադրել չեմ կարող, քանի որ շատ աղջիկների դեպքում այդ մեթոդն աշխատում է, բայց ոչ իմ:


1I7A3192edit
1I7A3212 copyedit
1I7A3221edit copy

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մարիետա Կալիգովայի

Աղբյուր՝ Blognews.am

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025