Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայաստանի պատմություն» մատենաշարի երրորդ հատորը պատմում է Վասպուրականի Արծկե գավառի մասին

Culture

 Լույս է տեսել Մեծ եւ Փոքր Հայքերի գավառների ուսումնասիրությանը նվիրված «Հայաստանի պատմություն» գրքաշարի երրորդ հատորյակը, որը ներկայացնում է Վասպուրականի նահանգի Արծկե գավառը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 36 հատորյա մատենաշարի «Արծկե» հատորը պատրաստվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Առաջին հատորը նվիրված է Հայոց ձոր, իսկ երկրորդը՝ Սալմաստ գավառներին։ «Երկար ենք մտածել, թե ո՞ր գավառը պետք է գրքաշարի առաջինը լինելու պատվին արժանանա։ Բնականաբար մեր ընտրությունը կանգ առավ Հայոց ձոր գավառի վրա, քանի որ Հայկ Նահապետը Բելին հաղթելուց եւ հայրենիք վերադառնալուց հետո Հայոց առաջին տունը կառուցեց այդ գավառում, ի դեմս Հայկաբերդի, Աստվածաշենի, որը գտնվում է Հայկաբերդի ստորոտին։ Աստվածաշենը ի պատիվ Հայկի Նահապետի էր, քանի որ վերջինս որպես աստվածություն էր ընկալվում։ Նույնանուն գյուղեր եւ քաղաքներ շատ ենք հանդիպում, բայց Աստվածաշենը միակն է իր անվանման մեջ»,- այդ մասին այսօր ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հիմնադրամը նախատեսում է տարեկան 2-3 հատոր հրատարակել, եթե լուծվեն տպագրության ֆինանսական հարցերը։ Առաջին հատորի ստեղծմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել լոսանջելեսյան չորս հայկական կազմակերպություններ, իսկ երկրորդին՝ ծնունդով Սալմաստ գավառից Դանիել Սահակյանը։ Կան տարբեր գավառներին վերաբերող մեծածավալ նյութեր, որոնք հովանավոր ունենալու դեպքում 3-4 ամսում կարող են մշակել։ Կարապետյանն ափսոսաքով նշեց, որ դեռեւս անտիպ է Արցախի մանրատեղանուններին նվիրված աշխատությունը, որը պատրաստ է 2002 թվականից։

Եթե առաջին հատորը մեծ դժվարությամբ կյանքի կոչվեց, ապա երկրորդն ու երրորդն ավելի հեշտ ստացվեցին, քանի որ ըստ հուշարձանագետի՝ գրքաշարի ճանաչողությունը վստահություն էր առաջացրել։ «Արծկեն» հրատարակվել է 1000 օրինակով, ինչը բավարար չի կարելի համարել եւ դրա համար կարեւորվում է գրքերի էլեկտրոնային տարբերակների առկայությունը։

Հատորներից յուրաքանչյուրը մեկ գավառ է ներկայացնում։ Կլինեն հատորներ, որոնք մի քանի գավառ կներկայացնեն պայմանավորված նյութի ծավալից։ Արեւմտյան Հայաստանում կան գավառներ, որտեղից շատ քիչ բան է պահպանվել։ «Արծկե» հատորում ներկայացված են Եղեռնի նախօրեին հայաբնակ երեսուն գյուղերի պատմությունը։ Գրեթե այդքան գյուղ էլ քրդաբնակ կամ թուրքաբնակ էին։ Յուրաքանչյուր հատոր ստեղծելուց առաջ գիտական խումբը մեկ անգամ եւս այցելում է տվյալ գավառը։ Թեեւ տարբեր տարիների ընթացքում եղել էին Արծկեում, սակայն հատորը տպագրության պատրաստելուց առաջ անցած տարի Իրանի տարածքով այցելել են գավառ՝ վերջին լրացումներն անելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ հուշարձաններն ու այլ վկայություններն ոչնչացվում են, նույնիսկ իրենք կատարած լուսանկարներից շատերն արդեն արխիվային են դարձել։ «Միայն հարյուր տարի անց ենք կարողանում արձանագրել, թե ինչպիսի հայկական հետք է մնացել մեր պատմական հայրենիքում։ Մեծամասամբ այն ամենն ինչ կարողացել ենք հավաքել միայն փշրանքներ են։ 90 եւ ավելի տոկոսով մեր գերեզմանները գոյություն չունեն, այլ որպես շինանյութ հափշտակվել եւ յուրացվել են։ Դա սկսվել է 1920-ական թվականներից։ Բնականաբար հարյուր տոկոսով չենք ամփոփել գավառում մնացածը, կան բաներ, որ վրիպել է մեզանից, շատ բաներ էլ տեղի քուրդ կամ թուրք բնակչությունը չի ցանկացել հուշել եւ ցույց տվել մեր ժառանգությունը»,- մանրամասնում է Կարապետյանը։

Մատենաշարի յուրաքանչյուր հատորը հիանալի շտեմարան է ամենատարբեր ոլորտների ուսումնասիրողների համար։ Հատորում ամփոփված են տվյալ գավառի գյուղերի ամբողջական պատմությունը, ներկայացված է գյուղի վիճակագրությունը, բնակչության թիվն ըստ սեռի, դպրոցների պատմությունը՝ թե ովքե՞ր են եղել ուսուցիչները, ի՞նչ առարկաներ են դասավանդել, գյուղապետերի, կամ քահանաների պատմությունները, ծնունդով այդ գյուղերից նշանավոր մարդկանց կենսագրությունը, եւ իհարկե հուշարձանները, որոնք գյուղի պատմության մի մասն են կազմում։ Մատենաշարի հեղինակը նշեց, որ նախքան որեւէ հուշարձանի կամ գյուղի վերաբերյալ նյութ շարադրելը նախեւառաջ ուսումնասիրել են, թե իրենցից առաջ ովքեր են անդրադարձել։ Շատ են օգտվել Հայաստանի ազգային արխիվում, Գրականության եւ արվեստի թանգարանի եւ Մատենադարանի արխիվային ֆոնդերից։ Այդ ամենը լրացվել է հիմնադրամի գիտական խմբի դաշտային ճամփորդությունների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով։ Տեղում հավաքված վիմագիր նյութը նույնպես շատ կարեւոր դեր է կատարում պատմությունը լուսաբանելու համար։ Նման օրինակ կարող է հանդիսանալ Արծկե գավառում հանդիպած  1915-ի մի խաչքար, որը կանգնեցվել է ոչ թե որեւէ մեկի հիշատակին, ներկայացնում է Վասպուրականի այդ հատվածում այդ թվականի երաշտի պատմությունը։

Հիմնադրամը զուգահեռ աշխատում է նաեւ այլ նախագծերի վրա։ Վերջերս լույս է տեսել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ գրքաշարի տասնութերորդ հատորը։ «Ցեղասպանությունը վերապրածների ծննդավայրերը Լիբանանի տապանագրերում» աշխատության հեղինակը բեյրութաբնակ ուսանողուհի (20-21 տարեկան) Լորի Թաշչյանն է։ Նա այցելել է Լիբանանի բոլոր հայկական գերեզմանատները եւ արձանագրել բոլոր այն տապանաքարերը, որտեղ նշված են հանգուցյալների ծննդյան վայրերի տեղանունները։ Նախորդիվ լույս էր տեսել Հալեպի արձանագրություններին վերաբերող հատորը։ Մեծ եղեռնը վերապրածների առաջին սերնդի տապանաքարերի վրա բացի անուն-ազգանունից նշվել է, թե որ գավառից են, որ գյուղից։ «Սա միայն առաջին սերնդի հանգուցյալների հիշատակին դրված տապանաքարերի վրա է եղել, հաջորդ սերունդներն այլեւս չեն արձանագրել։ Այդ արձանագրությունները հավաքելու գործը շատ կարեւոր է, որովհետեւ սրանով երեւում է, թե օրինակ Հալեպի գերեզմանոցներում Արեւմտյան Հայաստանի որ վայրերից են ավելի շատ փրկվել եւ հանգրվանել այդ երկրում»,- մեկնաբանեց Կարապետյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education