Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ժամանակակից թատրոնը չպետք է սահմանափակվի միայն ներքին խնդիրներով. մարտի 27-ին նշվեց թատրոնի միջազգային օրը

Culture

Գեւորգ Քոչարի 21 հասցեի նոր հասցեատերը 2019թ. մայիսին` «Պիերոյի երազը» ներկայացմամբ կնշանավորվի նորամուտը դեպի թատերական աշխարհ: Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը շեշտում է` ավելի քան քսան տարի պայքարում է, որպեսզի մնջախաղի թատրոնն իր տուն ու ստեղծագործելու համար համապատասխան միջավայրն ունենա: Ի ուրախություն բոլորիս, այդ քսան տարիներն արդեն թիկունքում են: Շուտով կհայտարարվի շինարարության մրցույթը:

«Մեծ գործունեություն իրականացնելու համար տարածք է անհրաժեշտ: Մենք ուղղակի թատրոն չենք, եւ միայն մեր ներքին լսարանով ու անձնական խնդիրներով չէ, որ զբաղվում ենք: Մնջախաղի թատրոնն իր գործունեությամբ բացառիկ նշանակություն ունի: Այն ոչ միայն մեր թատերական մշակույթն է հանում հայկական միջավայրից դուրս` օտար երկրներ, այլ նաեւ ամեն տարի Ծաղկաձորում կազմակերպում է միջազգային փառատոն: Շենքն ու հարմարավետ միջավայրը հնարավորություններ կտա նոր ծրագրերի իրականացման համար»,- թատրոնի միջազգային օրվա առիթով, լրագրողների հետ զրույցում նշեց Դադասյանը՝ միաժամանակ նկատելով, որ ժամանակակից թատրոնը չպետք է սահմանափակվի միայն ներքին խնդիրներով:

Այն պետք է  տարողունակ լինի, հագեցած տարբեր նախագծերով: Նրա խոսքերով` թատերական կյանքի այսօրվա ընկալումներն ու հանդիսատեսի պահանջմունքներն այլ են: Ժամանակը թելադրում է իր պայմանները: Ինքը համարում է, որ թատրոնը խիստ ժամանակային արվեստ է ու ժամանակից դուրս գոյություն ունենալ չի կարող.

«Հեռու չգնանք, նայենք մեր մեծերի վիդեո- փաստագրական նյութերը: Դրանք թատերական արվեստի բարձր գեղագիտական արտահայտություն են, բայց իրենց Ժամանակի մեջ: Պետք է քայլել պահմաններին ու պահանջներին համապատասխան: Դժվարանում եմ պատկերացնել այսօրվա մարդուն` երեք ժամ հեռախոսն անջատած` ներկայացում դիտելիս: Տեմպը փոխվել է: Մարդիկ ցանկություն ունեն օրը հագեցնել տարբեր իրադարձություններով: Դրա համար ներկայացումներն այսօր ավելի կարճ են տեւում: Մեկ ժամ, կամ ժամուկես»:

Ժիրայր Դադասյանի բնորոշմամբ` թատրոնը զգացական ժանրի ստեղծագործություն է: Ասում է` համաշխարհային թատրում ոչ թե խոսքն է կարեւոր այլ այն խորհրդավոր միջավայրն ու էներգետիկան, որ բեմից փոխանցվում է հանդիսատեսին.

«Բայց այսօր այնպես է ստացվել, որ թատրոն ասելով մենք հասկանում ենք բեմից հնչող խոսքը: Եթե ծիծաղելի է` ծիծաղում ենք, ողբերգական է լաց ենք լինում: Թատրոնը դա չէ իրականում: Սա մի ժանր է, որի լավ խաղի ներգործության արդյունքում մարդու մոտ բազմաթիվ ներքին հարցեր պիտի ծագեն: Ցավոք այսօր ժանրի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, որովհետեւ այն վերածել են սթենդափային ինչ-որ բանի: Հանդիսատեսին հրամցնում են, թե թատրոնը սրախոսություն է, կարճ փեշով ու բաց զգեստով աղջիկներն են: Սա աբսուրդ է: Գաղափար պետք է լինի թատերական ներկայացման հիմքում»,-ընդգծեց Դադասյանը` շեշտելով, որ մնջախաղի թատրոնում չի գործում այն սկզբունքը, թե` «որքան կարճ է կիսաշրջազգեստը, այնքան ավելի մեծ է տոմսերի վաճառքը»:

Որպեսզի հայկական թատրոնը միջազգային հարթակներում դառնա մրցունակ, Դադասյանը կոչ է անում դուրս գալ սահմանափակումներ բերող շրջանակներից: Ասում է, թատրոնը միայն հայ հանդիսատեսով չպետք բավարարվի:  Օրինակ է բերում Նարինե Գրիգորյանին, ով իր մոնո ներկայացումներով ճանաչում ձեռք բերեց աշխարհի տարբեր երկրում.

«Նրա ներկայացումները շատ հաճախ հնչում են նաեւ հայերեն լեզվով: Թատրոնը միջազգային ժանր է: Լեզուն նշանակություն չունի: Հայերենով արված ներկայացումն էլ կարող է դառնալ դրսում մրցունակ, եթե  իհարկե դա պատրաստված է թատերական բարձր գեղագիտությամբ»: Իսկ, այն հարցին թե ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված մնջախաղի դերակատարը, Դադասյանն ընդգծեց. «Մենք խոսում ենք մարմնի լեզվով, հետեւաբար արտիստը պարտավոր է ունենալ կատարյալ մարզավիճակ: Մարմնի պատրաստվածությունը մի կողմ, բայց առանց զգայական մարզումի անհնար է մոտենալ թատրոնին: Շատ հայտնի մնջախաղի վարպետներից մեկն ասում էր, որ մնջախաղացը մի մարզիկ է, ով ամեն օր մարզում է իր զգացմունքները»:

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education