Yerevan, 21.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սևանցի տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին, նրան ստիպել է խմբակային սեքսով զբաղվել

Society

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մանուկ Ե.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Մանուկն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, «չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» համոզել է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենան երեքով՝ իրենց անկողին «հրավիրելով» ևս մի տղամարդու:

«Հրավիրված» տղամարդը խմբակային սեքսի համար վճարել է Մանուկին:

Ըստ դատական ակտի՝ Մանուկը շուրջ երկու ամիս համոզել է կնոջը: 2010 թվականի կեսերին Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում Մանուկը կազմակերպել է իր, կնոջ ու ինտերնետային կայքից իրեն ծանոթ Ակայի ինտիմ հանդիպումը: Խմբակային սեքսի համար «Ական» վճարել է 20 հազար դրամ:

Մանուկը իր կնոջը սեռական շահագործման ենթարկելու հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեքսին մասնակցած լինելու փաստը որպես արատավորող տեղեկություն՝ տարածելու, այդ հանգամանքը շահարկելով՝ կնոջը մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, կնոջ խոցելիությունն օգտագործելով, երբեմն նաև կնոջ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով՝ 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը կնոջը ենթարկել է պոռնկության շահագործման:

Մանուկը պարբերաբար, ընդհանուրը՝ մոտ 20 դեպքով կնոջը ստիպողաբար ներգրավել է համացանցի «Օդնոկլասնիկի» և այլ կայքերով ծանոթացած մի խումբ տղամարդկանց, նրանց ընկերուհիների մասնակցությամբ խմբակային սեռական հարաբերություններին:«Հրավիրվածների» վճարած գումարները Մանուկը տնօրինել է իր հայեցողությամբ:

Ըստ դատական ակտի՝ Մանուկը 2013 թվականի նոյեմբերի 2-ին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճել է կնոջ հետ, ոտքերով ու ձեռքերով ծեծի ենթարկել նրան՝ ձախ աչքի տակ արյունազեղում առաջացնելով:

Մանուկ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Տուժող ճանաչված կինը ցուցմունք է տվել, որ Մանուկի հետ ծանոթացել է բժշկական քոլեջում սովորելու ժամանակ:

Ինտիմ հարաբերություն է ունեցել Մանուկի հետ, զրկվել է կուսությունից: 2008 թվականին ամուսնացել են: Ապրել են վարձու բնակարանում: Ծնվել է իրենց դուստրը:

Շուրջ մեկ տարվա համատեղ կյանքից հետո Մանուկը սկսել է հաճախակի այցելել պոռնկագրական կայքեր, առաջարկել է այլ տղամարդու ներգրավել ու խմբակային սեռական հարաբերություն ունենալ: Ամուսնու առաջարկներն ինքը մշտապես մերժել է:

Մի օր Մանուկի առաջարկով գնացել են «Լունապարկ»: Ամուսինը պատմել է, որ համացանցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվել խմբակային սեքսի վերաբերյալ: Մանուկն ասել է, թե դրանով կամրապնդվի իրենց փոխադարձ սերը:

Նույն պահին ընդառաջ է եկել մի տղամարդ, նա էր իրենց ինտիմ հարաբերության երրորդ մասնակիցը:

Ըստ կնոջ՝ վստահելով ամուսնուն, տարիքով փոքր լինելով ու չգիտակցելով, թե ինչ քայլի է դիմում՝ հանուն փոխադարձ սիրո համաձայնել է:

Մանուկի առաջարկով «Ակայի» հետ գարեջուր են խմել այգու սրճարաններից մեկում, հետո միասին գնացել են «Աստորիա» շոգեբաղնիք-հյուրանոց, որտեղ երեքով սեռական հարաբերություն են ունեցել, և «Ական» Մանուկին վճարել է 20 հազար դրամ:

Մոտ մեկ ամիս անց Մանուկը նորից սկսել է համոզել, որ օտար տղամարդու հետ նմանատիպ հանդիպում ունենան:

 

Ինքը հրաժարվել է: Մանուկը սկսել է սպառնալ, թե բոլորին կպատմի առաջին խմբակային սեքսի մասին, ծնողներին կասի, որ ամուսնության պահին ինքը կույս չի եղել:

Ծնողների և մյուսների մոտ խայտառակ չլինելու համար ինքը համաձայնել է երկրորդ հանդիպմանը:
Ավան-Առինջում գտնվող «Գինետուն» համալիրում ստիպված է եղել կատարել ամուսնու և անծանոթ տղամարդու սեքսուալ ցանկությունները:

Տղամարդը հանդիպումից հետո Մանուկին 25 հազար դրամ է տվել:  Ամուսնու սպառնալիքների ազդեցության տակ մինչև 2011 թվականի ձմեռը մոտ 10 անգամ գնացել է այլ տղամարդկանց կամ զույգերի հետ հանդիպումների, որոնց ժամանակ խմբակային սեքս են արել:

2011 թվականի նոյեմբերին ամուսնու հետ մեկնել է Ռուսաստան: Այլ տղամարդկանց հետ ինտիմ հանդիպումները դադարել են: Ինքը 2-3 ամիս հանգիստ շունչ է քաշել:

2012 թվականի հունվարին վերադարձել են, բնակվել Գեղարքունիքի մարզում:

Կինը նկատել է, որ Մանուկը նորից սկսել է համացանցով ինչ-որ մարդկանց հետ ծանոթանալ, շփվել: Մեկի անունը Գևորգ է եղել՝ մոտ 50 տարեկան: Նա եկել է իրենց գյուղ, Մանուկին 10 հազար դրամ է տվել: Ընթրել են, Մանուկն ու Գևորգը պառկել են նույն անկողնում: Հետո կինը Մանուկի ներկայությամբ սեռական հարաբերություն է ունեցել Գևորգի հետ:
Գևորգը մի անգամ էլ է հայտնվել: Այս անգամ, ըստ կնոջ, Մանուկն է Գևորգին մեքենայի մեջ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել:

Խմբակային սեքս է եղել նաև Մանուկի կնքահոր որդու հետ, ով պարբերաբար Մանուկին 2-3 հազար դրամ է տվել:
2013 թվականի նոյեմբերի 2-ին Մանուկը, խմած լինելով, վիճել է կնոջ հետ, ասել, թե մոտակա օրերին նորից խմբակային սեքս են անելու:

Կինը, իր ասելով, վերջնականապես հրաժարվել է: Մանուկը ծեծել է կնոջը: Կինը փախել, մտել է նկուղ: Ապա հարևանի մեքենայով երեխայի հետ գնացել է մոր տուն:Մայրն արդեն դիմել էր ոստիկանություն: Կինը ոստիկանությունում պատմել է ամեն բան…

Նախաքննական մարմնի կողմից հայտնաբերվել ու հարցաքննվել են Մանուկի հետ համացանցային ծանոթություն, ապա խմբակային սեքս ունեցած տղամարդիկ:

Ի պատասխան հաշտվելու՝ ամուսնու խնդրանքին, կինը հեռախոսային հաղորդագրությամբ պատասխանել է. «Իսկ որ ես էի քեզ խնդրում՝ ուրիշը չլինի մեր կյանքում, խի՞ չէիր լսում, թե՞ փողի ու հաճույքի կարիք ունեիր, ես էլ առաջվա հիմարը չեմ, էլ չզանգես, մոռացի մեզ… նոր կյանք սկսի, բայց նոր կնոջդ փողով չծախես…»:

Մանուկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 18-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Մանուկ Ե.-ն՝ խնդրելով բեկանել դատավճիռը և արդարացնել իրեն, որովհետև ինքը կնոջը սեռական շահագործման չի ենթարկել, նրան ոչնչի չի հարկադրել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբաստանյալի բողոքը անհիմն համարեց: Մանուկ Ե.-ի վերաքննիչ բողոքը մերժվեց:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue