Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի նվագախմբը Հայաստանում կատարեց հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Culture

Լեհաստանի Կալիշ քաղաքի պետական երաժշտական դպրոցի նվագախմբը մարտի 25-29-ը առաջին անգամ Հայաստանում հանդես է գալիս հյուրախաղերով: Նվագախմբի առաջին համերգը կայացել է մարտի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

Հյուրախաղերի մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախաձեռնության կազմակերպիչներն ու աջակիցները: 

«Մեր դպրոցն առաջին անգամ հյուրընկալում է Լեհաստանից Հայաստան ժամանած Կալիշի երաժշտական դպրոցի 26 սանի: Հաշվի առնելով դպրոցի երաժշտական ուղղվածությունը` կարևորում ենք մեր դպրոցների միջև բարեկամական երկարատև  հարաբերություններ ստեղծելը: Այդ նպատակով երկու դպրոցների միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց, որի շրջանակում կկազմակերպվեն համերգներ, այցելություններ, փորձի փոխանակում և այլն»,- նշեց Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը: 

Լեհաստանի Կալիշ քաղաքի Հ. Մելցերի անվան երաժշտական պետական դպրոցի ղեկավար Մարիա Պավելեցն ասաց, որ իրենց դպրոցում սովորում են վեց տարեկանից և, ավարտելով տասներկու տարի տևողությամբ դասընթացները, դպրոցի սաները կարողանում են մասնագիտական կրթությունը շարունակել բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններում: 

«Ունենք հիանալի մանկավարժական կոլեկտիվ, որտեղ կարևոր դեր է կատարում «Հայ և լեհ երաժշտության» համերգի գեղ.ղեկավար և դիրիժոր Հեղինե Մկրտչյանը: Նա սեր է սերմանում հայկական մշակույթի հանդեպ, նրա միջոցով ծանոթանում ենք հայոց պատմությանը: Մենք ցանկացանք գալ այն երկիր, որի մասին խոսում էր Հեղինեն: Այստեղ համոզվեցինք, որ հայ ժողովուրդը հյուրընկալ է, մարդիկ բարեհամբույր են: Հայաստանում շատ լավ ենք զգում»,-ընդգծեց Պավելեցը: 

Հեղինե Մկրտչյանի խոսքով` իրենք Լեհաստանում Հայաստանի դեսպան էդգար Ղազարյանի աջակցությամբ հաճախ են համերգներ կազմակերպում Լեհաստանի տարբեր քաղաքներում: «Երբ դեսպանն առաջին անգամ եկավ Կալի քաղաք, ապշել էր, որ երեխաները կարող են այդքան լավ նվագել, զգալ հայկական երաժշտությունը»,-պատմեց Մկրտչյանը:

Նա դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ կուզեր դպրոցի լեհ երաժիշտները գնան Հայաստան, առնչվեն հայ երաժիշտներին: Դիրիժորը հավելեց, որ շատ ուրախ է լավ աջակիցների օգնությամբ ծրագիրը կյանքի կոչելու համար և շեշտեց, որ հյուրախաղերի ընթացքում դպրոցի սաներն ապրում են հայ ընտանիքներում և երջանիկ են հրաշալի ընդունելության համար: 

Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնի ղեկավար Կարեն Շահումյանը նշեց, որ գաղափարը ծնվել է դեռ մեկ տարի առաջ և հրաշալի է, որ այն  ի կատար է ածվել: Շահումյանի խոսքով`բոլոր հայերին հաճելի է տեսնել, որ օտարազգի երաժիշտները կատարում են հայ կոմպոզիտորների` Արամ Խաչատրյանի, Կոմիտասի գործերը: 

Լրագրողների հետ հանդիպումից հետո Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի «Տ. Հայրապետյան» համերգասրահում տեղի ունեցավ նվագախմբի գալա համերգը: Հյուրախաղերով Հայաստանում գտնվող նվագախմբին միացան նաև Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները: Համերգի ընթացքում հնչեցին հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

Ծրագրի կազմակերպիչներն են հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնը (ղեկավար՝ Կարեն Շահումյան), Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (տնօրեն՝ Մարտուն Կոստանդյան) և Լեհաստանի Կալիշ քաղաքի Հ. Մելցերի անվան երաժշտական պետական դպրոցը (տնօրեն՝ Մարիա Պավելեց)։     

Ծրագրի նախաձեռնողը՝ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շրջանավարտ Հեղինե Մկրտչյանն է: 1994 թվականից Հեղինե Մկրտչյանը հանդիսանում է Լեհաստանի Կալիշ քաղաքի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժոր, ինչպես նաև  ղեկավարում է Հ. Մելցերի I և II աստիճանի պետական երաժշտական դպրոցի նվագախմբերը և կամերային համույթները։

 

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”