Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Society

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՔԿՎ պետը զեկուցել է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված լրացումով սահմանվել են սննդի ընդունումից հրաժարված (հացադուլավորների) կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները: Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությամբ հստակեցվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը: 

Հանրապետության Նախագահին Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է նաև 2017 թվականի ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, ըստ որոնց՝ 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար ձեռք են բերվել և ՔԿՀ-ի բուժմասերին տրամադրվել շուրջ 90 միավոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, իսկ քրեակատարողական ծառայության 800 բժշկական և ոչ բժշկական ծառայողներ վերապատրաստվել են «Բժշկական էթիկա և մարդու իրավունքներ» ծրագրի շրջանակում: 

Քրեակատարողական վարչության պետի զեկույցը վերաբերել է նաև ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծերին, որոնց արդյունքում կհաստատվի ՔԿՀ-ների համար գնվող դեղերի և բժշկական նշանակության պարագաների պետական պատվերի ձևավորման կարգը, կստեղծվի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, կիրականացվեն մի շարք այլ միջոցառումներ ևս:

Օրենսդրական բարեփոխումների համատեքստում ՔԿՎ պետը ներկայացրել է նաև 2018 թվականի նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող՝ տեսազանգից օգտվելու հնարավորությունը այն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից:

Ներկայացվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ կենցաղային պայմաններով՝ ջեռուցում, տաք ջրի ապահովում: Իրականացվել է նաև հիմնարկների պատերի և ծածկի ջերմամեկուսացում, կառուցվել ու վերազինվել են գազատարները և կաթսայատները, ներքին և արտաքին ջերմային ցանցերը, արտաքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով, ներդրվել են արևային էներգիայի և տաք ջրի ստացման համակարգեր:

ՔԿՎ պետը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսած միջոցառումների մասին, որոնց թվում են «Աբովյան» ՔԿՀ-ում կարի արտադրության հիմնումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայիս վիճակի բարելավումը, քրեակատարողական հաստատությունների օպտիմալացումը և արդիականացման ծրագիր մշակելու ուղղությամբ տարվող աշխատանքները,  անազատության մեջ պահվող անձանց պիլոտային եղանակով սննդի ապահովման ծառայության պատվիրակված իրականացումը, միջպետական համագործակցության զարգացումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերապատրաստումը: 

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դեռևս առկա խնդիրներին: Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ հետևողականորեն շարունակել սկսված բարեփոխումները և առավել մեծ ուշադրություն հատկացնել դատապարտյալների, կալանավորված անձանց բուժծառայության, սննդի մատակարարման, անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև աշխատանքներ տանել կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026