Սերժ Սարգսյանը տուն է ստացել, տուն գնալու ժամանակը եկել է. Արմեն Գրիգորյան
PoliticsԻնչպես հայտնում է ORER.am-ը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը մարտի 30-ին Ազատության հրապարակում անցկացրեց հերթական հանրահավաքը:
Առաջինը ելույթ ունեցավ Գրիշա Վիրաբյանը: Նա նշեց, որ վիրավորված է բոլոր այն մարդկանցից, ովքեր ուզում են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրել, ովքեր խորհուրդ են տալիս ժողովրդին կարտոֆիլ ուտել: Ըստ նրա՝ ժողովրդի հիասթափությունը հասել է կրիտիկական կետին։
«Ես գիտեմ՝ Սերժ Սարգսյանի մտերիմները ևս դժգոհ են, կուշտ են այս վիճակից, «յախա» են թափ տալիս։ ։ Ապրիլի 9-ից եկեք հրապարակ՝ ամենօրյա ռեժիմով կանգնելու մեր հայրենքի համար։ Այս հրապարակը ազնիվ մարդկանց տեղ է։ Նվիրումի գնացող մարդկանց տեղ է»,- ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
«Մի օր լինելու է, ինչքան հեռանա ժամկետը, ավելի ծանր է լինելու, բայց լինելու է իշխանափոխությունը։ Ցանկացած պարագայում ապրլի 9-ից ունենում ենք ֆորս մաժորի հնարավորւթյուն։ Մենք իրավունք չունենք այս վիճակում թողնել հայրենիքը։ Պետք է հավատանք ու ձգտենք դրանց։ Աշխարհը փոխել են երազողները»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։
Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանն ընդգծեց, որ եկել է սպիտակ դրոշով։ «Մենք կանգնած, խաղաղ ցույցով կարող ենք մեր երկիրը փոխել»,- համոզմունք հայտնեց նա:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի օրոք տարեկան 70 հազար մարդ հեռանում է Հայաստանից: Ըստ Գրիգորյանի՝ ԱՊՀ երկրներից Հայաստանի տնտեսությունը ամենամենաշնորհայինն է:
«Սերժ Սարգսյանը տուն է ստացել, իսկապես նրա տուն գնալու ժամանակը եկել է: Ապրիլի 9-ից կփորձենք տոնակատարության վերածել Սերժ Սարգսյանի տուն գնալը: ՀՀԿ-ն այդպես էլ չի կարողացել ներկայացնել մի փաստարկ, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա իշխանության: Հենց Արցախի հարցում է, որ Սերժ Սարգսյանը ամենաձախողված քաղաքական գործիչն է եղել» :