Արսենալն պայամագիր է ստորագրել Բեքհեմի 15–ամյա որդու հետ
SportԼոնդոնի «Արսենալը» պայաանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ճանաչված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդու հետ։ Եթե 15–ամյա Բրուքլին Բեքհեմը չհիասթափեցնի «զինագործներին», ապա նրա հետ երկարաժամկետ պայամանգիր կստորագրվի։
Բրուքլինը տաղանդավոր է, նա առանձնացել է բոլոր այն մարզումներում և խաղերում, որոնց մասնակցել է։ «Արսենալը» հասկանում է, որ Բորուքլինը կարող է մեծ տաղանդ լինել։ Ակումբը նրա հետ պայմանագիր է ստորագրել, չնայած Բրուքլինի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։ Հաջորդ տարի կարող ենք տեսնել, թե «Արսենալն» ինչպես է պատանի Բեքհեմի հետ պայմանագիր ստորագրում»,– «Daily Star»–ը մեջբերում է լոնդոնյան ակումբում իր աղբյուրի խոսքերը։
Հավելենք, որ Դևիդ Բեքհեմի 12–ամյա որդի Ռոմեոն նույնպես հանդես է գալիս «Արսենալում»՝ խաղալով մինչև 13 տարեկան երեխաների թիմում։