Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Ալան Դունկան
PoliticsՄիացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և հայ-բրիտանական հարաբերություններին: «Սա շատ կարևոր օր է: Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք Հայաստանի հետ և կարևորում ենք դրանց հետագա զարգացումը»,- ասել է Ալան Դունկանը՝ ավելացնելով, որ դրա մասին է վկայում իր ներկայությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը: