«Ոչ ոք չի կարող ինձ հետ սպառնալիքներով խոսել». Նիկոլ Փաշինյանը` Սերժ Սարգսյանին
Politics«Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
Սերժ Սարգսյանն ասաց, թե ուրախ է, որ Փաշինյանն արձագանքել է երկխոսելու կոչերին, սակայն չի պատկերացնում` լրագրողների ներկայությամբ ինչքան կարող են բանակցել: Փաշինյանն ընդգծեց` խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ իշխանությունն անցնցում փոխանցելու պայմանների:
Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա բանակցություն չէ, դա շանտաժ է օրինական իշխանությանը: Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել: Ես Ձեզ խորհուրդ կտամ գալ իրավական դաշտ, թե չէ ողջ պատասխանատվությունը Ձեզ վրա կընկնի»:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ոչ ոք չի կարող սպառնալիքներով խոսել: ՀՀ-ում իշխանությունը այնպիսին չէ, ինչ պատկերացնում եք: Իշխանությունը ժողովրդի ձեռքում է»:
Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ 7-8 տոկոս ստացած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի:
«Պետության օրինական պահանջը չեք կատարում, ցտեսություն»,- եզրափակեց Սերժ Սարգսյանն ու հեռացավ: