Այսօր Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանը և մի խումբ ցուցարներ: Այս մասին հայտնում է Orer.am-ը: Հրապարակից մեկնարկեց քաղաքացիների երթը: «ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը փորձում են խլել ժողովրդի ձեռքից հաղթանակը. Մենք դա թույլ չենք տա »,-նշեց Փաշինյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր և շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀԿ-ն ժամանակի հետ է խաղում, ինչը խորհուրդ չի տալիս Փաշինյանը: