Նիկոլ Փաշինյանը ժամադրեց Կարեն Կարապետյանին
PoliticsՀանրապետության հրապարակում տեղի ունեցած այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի գնալու կուլիսային պայմանավորվածության: Այս մասին հայտնում է ORER.am-ը:
Ըստ Փաշինյանի` Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, ինչպես դա եղավ Սերժ Սարգսյանի դեպքում:
«Կա'մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, կա'մ էլ ՀՀ-ում վարչապետ չի ընտրվի: Մենք ակնկամում ենք, որ բոլոր խորհրդարանական խմբակցություններն անվերապահորեն կճանաչեն ժողովրդի հաղթանակը»,- նշեց նա:
Վերջում հայտնենք, որ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վաղը` ժամը 12.00-ին, հրավիրեց «Մարիոթ» հյուրանոց, որպեսզի սկսեն բանակցությունների երկրորդ փուլը: