Yerevan, 24.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարչապետ ընտրվելու պարագայում Փաշինյանը պատրաստվում է կարճ ժամկետներում տիրապետել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին

Politics

ՀՀ վարչապետ թեկնածու, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու պարագայում պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին տիրապետել կարճ ժամկետներում: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:   

Հանրապետական պատգամավոր Կարեն Բեքարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ տեսլական ունի ԼՂ հարցի շուրջ: «Եթե մոտեցումը գտնվելու է շարունակականության համատեքստում՝ այդ պարագայում ձեր կարծիքով որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի մտնեք այդ ամբողջ գործընթացի մեջ, իր բոլոր նրբություններով, բանակցային էլեմենտներով հանդերձ: Եվ երկրորդ՝ այդ ամենի մեջ ներառվելու, ներգրավվելու և լիարժեք տեղյակ լինելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում: Իսկ եթե ինչ-որ փոփոխություն նախատեսում եք, ինչքանը որ հնարավոր է, այդ փոփոխությունների կամ ելևէջների հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հետաքրքրվեց Կարեն Բեքարյանը:        

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ հարցը կարևորագույն հարցերից  մեկն է և ակնհայտ է, որ հարցի բանակցությունները, կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկետներին՝ կարծում  եմ, որ անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որովհետև Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ և պետք է հոգ տանեն, որպեսզի իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում, ես տիրապետեմ անհրաժեշտ տեղեկատվությանը»,- ասաց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով, ընդհանրապես, աշխատանքի մեթոդաբանությունը կրկին պետք է լինի ինստիտուցիոնալ: «Մենք միշտ էլ խոսել ենք այն մասին, որ անձերի ճաշակները և անձնական սուբյեկտիվ կարծիքները չպետք է որոշեն պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Իհարկե, անձերն իրենց դերակատարումն ունեն, բայց այդ դերակատարումը պետք է լինի հավասարակշռված: Կարծում եմ, որ մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք կայացել են և որոնք կարող են այդ հակակշռի դերը կատարել և այնտեղ, որտեղ անհամաչափ է և հակակշիռների անհրաժեշտություն կա, ապա այս հարցի կոնտեքստից դուրս, դրան նույնպես հակակշռելու անհրաժեշտություն կլինի»,- նկատեց Փաշինյանը:

Խոսելով ԼՂ հարցի ընթացիկ վիճակին՝ «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանում այս ուղղությամբ շատ մեծ ամպլիտուդա չկա, որովհետև այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից՝ մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար: «Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր ներկայացուցչի համար խնդրահարույց է բանակցել մի երկրի ներկայացուցչի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել և վերջին ամենամեծ «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներ հաստատելն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝  ռեալ չէ: Խաղաղության համար պետք է լինի խաղաղության մթնոլորտ, ագրեսիվ հռետորաբանության պայմաններում հնարավոր չէ հաստատել խաղաղության մթնոլորտ, առնվազն այդ մոտեցումը չի կարող լինել ընդունելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վերջին պրոցեսները պետք է լրջորեն ամրացնեն Հայաստանի դիրքերը նաև ԼՂ հարցի բանակցային գործընթացում: «Կարծում եմ՝ ազգային զարթոնքը, ազգային համախմբումը, որ այս ունենք, հույս ունեմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք: Սա, իհարկե, բանակցային գործընթացում պետք է ուժեղացնի Հայաստանի դիրքերը, պետք է նպաստի մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և ընդհանրապես հանրային ոգու բարձրացմանը, ինչը կարծում  եմ՝ ամենևին էլ երկրորդական դերակատարում չունի այս գործընթացում».- ասաց Նիկոլ Փաշինյանը:             

Կարեն Բեքարյանն արձանագրեց, որ կա հստակություն, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է շատ կարճ ժամկետում մտնել ԼՂ հարցի բանակցային գործընթացում: «Եթե վաղն ընտրվեք վարչապետ՝ ուղղակի հորդոր, որպեսզի ԼՂ հարցը լինի ամենամեծ առաջնահերթությունը,  որովհետև ամեն դեպքում այդ գործընթացը պարզ չէ ինչքան ժամանակ կառանձնացնի կամ կստեղծի: Երկրորդ՝ հասկանալի է, որ այս միջավայրում, լրագրողների ներկայությամբ նյուանսների, ելևէջների մասին խոսելը բարդ է և այդ առումով ուղղակի կուզենամ աչքի առաջ ունենաք փակ ձևաչափով քննարկումներ ունենալու հնարավորությունը»,- ասաց Բեքարյանը:         

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds