Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին. վարչապետը վերահաստատում է
PoliticsՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախից վերադառնալիս վարչապետին սպասարկող ուղղաթիռից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին պատմել է Արցախ կատարած առաջին այցի մասին:
Նա ընդգծել է, որ շատ բարձր և արդյունավետ է համարում այցի արդյունքները:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին ակնկալվող հանդիպմանը.
«Կարող եմ ասել, որ վերջնականապես հաստատվել է՝ Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, ինչպես պայմանավորվել ենք, կշարունակենք երեկ հեռախոսով սկսած մեր քննարկումները»,- շեշտել նա: