Yerevan, 29.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՖՈՏՈ. Ովքեր են նոր նշանակված նախարարները

Politics

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեկ մի քանի նախարարներ են նշանակվել: Այժմ կներկայացնենք տեղեկություններ նրանց մասին:

Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր է, «Հանրապետություն» կուսակցությունից: Ծնվել է 1969թ Երևանում։ 2001թ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, Քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը: 1990-1997թթ կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992թ վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:

1998-2001թթ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ. 2000-2001թթ ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը` իրականացվող ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ 2001թ «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է: 2003թ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է: 2004թ ԱՄՆ Պետ դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին.

2010թ նշանակվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010թ դասավանդում է՝ Փաստաբանների դպրոցում և Փաստաբանների պալատում: 2011թ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր/նախագահ: 2015թ մի շարք ճանաչված և հեղինակավոր իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ: 2016թ «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը: Նա մինչ այդ զբաղեցնում էր նույն նախարարության Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի պաշտոնը:

 

 

Արթուր Գրիգորյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար: 1987-1989 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում: 1992-1999 թթ. – Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետև՝ գրասենյակի պետ։ 1999-2007 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։ 2007-2008 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանկան վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։ 2008-2010 թթ. – ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։ 2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1]՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։ 2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։

Սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար: 2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։ 2010 թվականից – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։ 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

 

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2003 – 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։ 2004 – 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 – 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 թվականից մինչ այժմ աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։

 

Արթուր Խաչատրյանը նշանակվեց Գյուղատնտեսության նախարար: Նա մինչ այս զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը, որից առաջ էլ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

 

Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար: Նա Կենսաբանական համակարգերի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի հիմնադիրն է:



Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարար: 1999-2000թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 2000-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ: 2007-2009թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` ֆինանսների և վարկի ամբիոնում ասիստենտ: 2007-2011թթ.- ՀՀ պետական կառավարման ակադեմիա` հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի դասախոս: 2008-2016թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ : 2016 հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ:

Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: 2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա : 2011-2014թթ. – Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան, Հայաստանի Հանրապետություն: 2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ: Դիվանագիտական աստիճանը՝ Արտակարգ եւ լիազոր դեսպան:

 

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը: Նա բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր և այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 31-ից: 2009-2011թթ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ,

2009թ._ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ, 2002-2009թթ._ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Մինչ այդ ՀՅԴ քվոտայով եղել է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր:

Իսկ Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:

Աղբյուրը` Armlur.am

 

 

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia