Yerevan, 21.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մաքսազերծումը 4 ժամվա փոխարեն տևեց 4 րոպե

Society

Lragir.am-ը գրում է.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ սահմանին ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպումների ժամկետը պետք է 3-4 անգամ կրճատել: Գործարարներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր արել, որ մաքսազերծումը 4 ժամվա փոխարեն տևեց 4 րոպե:

 

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այս օրերին գործարարներն իրենց գոհունակությունն են հայտնում այս գործընթացի վերաբերյալ:

«Շատ արագ են հիմա կատարվում ձևակերպումները: Բացի ձևակերպումներից, մաքսային մարմինները հիմք են ընդունում հաշիվ-ապրանքագիրը, որոնք ներկայացվում են: Նախկինում շուկայական գին էին որոշում, հաշվարկներ էին անում, գործակից էին դնում: Եվ ստացվում էր, որ բերված ապրանքը կարող է շատ ավելի թանկ մաքսազերծվեր՝ իր բացասական հետեւանքներով: Այսինքն՝ քանի որ գինն ավելի թանկ էր հաշվարկվում, մարդիկ ավելի շատ հարկեր էին վճարում: Դա արվում էր և բյուջեն լցնելու համար, և անհավասար մրցակցություն ստեղծելու: Նույն ոլորտի ներկրողների միջև տարբերություն էր դրվում, մեկի ապրանքը էժան էր լինում, մյուսինը՝ թանկ, այնպես էր արվում, որ մյուս ներկրողը հուսահատվեր, այլևս չբերեր ապրանք: Մենաշնորհի ձևերից մեկը հենց այս մեխանիզմն էր»,- Lragir.am-ին ասաց Գագիկ Մակարյանը:

Մասնագետի խոսքով՝ նախկին մեխանիզմով հենց սահմանի վրա ներկրողն արդեն հասկանում էր, որ իր բերած ապրանքը վաճառքի առումով մրցունակ չէ շուկայում:

Նախկինում մաքսային ոլորտում տարբեր գրասենյակների միջև ինֆորմացիա փոխանակելը կարող էր տևել ժամեր, անգամ օրեր: Համապատասխան աշխատակիցները ալարկոտությամբ էին աշխատում կամ էլ դիտավորյալ ձգձգում էին ժամկետը՝ ներկրողից գումար կորզելու համար: Որոշ դեպքերում քաշքշուկը պայմանավորված էր մաքսային աշխատողների աշխատանքային ռեժիմի դրվածքի հետ:

«Հիմա, ես կարծում եմ, նոր հանձնարարությունները բերել են նրան, որ մաքսային ծառայողներն ավելի արագաշարժ ու պատասխանատու են դարձել, ձգտում են ավելորդ քաշքուկներ չստեղծել, որ չհայտնվեն պրոբլեմների մեջ: Երկրորդ, այն, ինչ իրենք անում էին, արդեն սկսել են ճիշտ կատարել: Հաճախ այդ խոչընդոտները նաև իրենց պարտականություններն ուղղակի չկատարելու հետևանք էին: Դա բերում էր նրան, որ ընկերությունը կամ բրոքերը հարկադրված էր ինչ-որ բան վճարել, մանավանդ արագ փչացող ապրանքների դեպքում»,- ասաց նա:

Այս գործելաոճը, մասնագետի խոսքով, երկու դրական արդյունքի կբերի: Առաջինը, գործատուն ավելորդ ժամանակ չի ծախսի: «Տարիներ առաջ դուինգ բիզնեսով գործատուն տարեկան ծախսում էր մոտ 1036 ժամ, որպեսզի հաշվետվություններ գրեր, հերթեր կանգներ, ներկայացներ: Հետո այդ համակարգը աստիճանաբար բարելավվեց: Դա թույլ տվեց Հայաստանը դուինգ բիզնեսով գար առաջ: Մաքսային ոլորտում բարեփոխում եղել էր, բայց բավարար չէր: Երկրորդ, եթե այսօր այդ մոնոպոլիայի մեխանիզմը դուրս է եկել, այսինքն՝ ապրանքների հատուկ թանկացումը չկա, մենաշնորհը հենց արմատներից սկսած կարող է վերանալ»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ մենաշնորհ թույլ չտալու համար պետք է նաև հետևել, որպեսզի սխալ ձևակերպումներ չարվեն, մեկ ապրանքի տակ այլ ապրանք չներմուծեն: Այդ մասով ևս, նրա խոսքով, հանձնարարականներ են տրված:

Մասնագետի խոսքով՝ եթե այս հանձնարարականները կատարվեն, Հայաստանը այս ոլորտում անգամ առաջ կանցնի հարևան Վրաստանից:

«Վրաստանում ի՞նչ արեցին, ուղղակի մի քանի ամիս կանգնում էին այդ ձևակերպման պատուհանների մոտ, հետևում էին, թե ինչքան է տևում, ինչն է խոչընդոտը, և այդ դաշտն անընդհատ բարելավում էին: Հասցրեցին նրան, որ  ամեն ինչ շատ արագ տեղի ունենար, ավտոմեքենաներն արդեն 15 րոպեում ձևակերպում էին: Մեզ մոտ էլ հիմա արդեն գրեթե այդպես է դարձել: Եթե այս տեմպերով առաջ շարժվենք, նույն Վրաստանից ավելի լավ համակարգ կունենանք»,- նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ կարևոր գործընթաց է նաև մաքսային ոորտում մասնագետների փոփոխությունն ու մասնագետների վերապատրաստումը: Մակարյանն ասաց, որ արդեն իսկ այդ գործընթացն սկսվել է, ինչը երաշխիք կտա, որ մարդիկ հին աշխատաոճով չեն աշխատի:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue