Yerevan, 11.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ ներում Նիկոլ Փաշինյանին

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է «Անհրաժեշտ պարզաբանում» վերնագրով մի հոդված ilur.am կայքում, որտեղ անդրադարձել է թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանի և կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակին: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այժմ, երբ խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն, ստեղծվել է չափազանց դժվար վիճակ պետական մեքենայի անխափան գործունեության համար.

«Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը: Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարող է նա, արդյո՞ք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը»,- նշում է առաջին նախագահը:

Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը համարում է քաղաքական ողջախոհության շրջանակում խորհրդարանական ուժերի միջև ձեռք բերել պայմանավորվածություն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետեւ ընտրական օրենսգրքի վերափոխումը կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Իսկ հանրապետականները, ինչպես իրավացիորեն նկատում է Լևոն Տեր-Պետրոսյանը, համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում: Թեպետ Տեր-Պետրոսյանը չի խոստովանում, սակայն ակնհայտ է, որ նման մտավախություն ունի նաև ինքը՝ իր գլխավորած քաղաքական ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի համար: Դժվար է պատկերացնել, որ արտահերթ ընտրություններում ՀԱԿ-ը կհայտնվի խորհրդարանում: Թերևս հենց այս պատճառով էլ պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի կարող կատարվել փողոցային ճնշման ներքո: Հետաքրքիր է՝ իսկի ինչո՞ւ չի կարող. չէ՞ որ խորհրդարանում վարչապետի քվեարկությունը տեղի ունեցավ հենց այդ ճնշման ներքո: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի հասկանում է, որ առանց արտահերթ ԱԺ ընտրությունների՝ հեղափոխությունը կիսատ կմնա, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը անպայման կձախողվեն: Ի՞նչ խորհուրդ է տալիս Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին որպես ավագ գործընկեր: Թերևս միայն ապավինել ՀՀԿ-ի պետական մտածողությանը, որն ավելի շուտ ճանապարհ է դեպի պարտություն: Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր ավելի աշխատող տարբերակներ առաջարկել և, ամենակարևորը, կարող էր անկեղծորեն շնորհավորել հայ ժողովրդին և իր երբեմնի երիտասարդ զինակցին՝ հեղափոխության հաղթանակի համար: Չէ՞ որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին գործող ռեժիմի դեմ պայքարի նպատակով դուրս էր եկել փողոց, սակայն լուրջ արդյունքի չհասավ, փոխարենը մենք ունեցանք մարտի 1-ի ողբերգությունը:

Այս վարքագիծը մարդկային պարզ նախանձության տպավորություն է թողնում. հավանաբար քաղաքական մեծ փորձառություն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի համար դժվար է հաշտվել այն իրողության հետ, որ Նիկոլ Փաշինյանին, առանց արյան ու զոհերի, հաջողվեց անել այն, ինչին ինքը չհասավ անգամ 10 զոհերի գնով: Իսկապես դժվար է, բայց պետք է ընդունել, որ Փաշինյանը գործել է քաղաքականապես ավելի գրագետ և տեխնիկապես ավելի առաջադեմ: Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորից առաջ պետք է ողջուներ համաժողովրդական հաղթանակը, որովհետև շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կայացել է՝ անցնելով նաև իր քաղաքական շկոլան:

 

Կարինե  Սարիբեկյան 

Մանրամասներն Այստեղ

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri