Yerevan, 16.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մանվելը չարիք է. Նա որքա՞ն զոհ է տվել, ո՞ր մի խրամատում է կանգնել». Գեներալ Մանվելի սուտը բացահայտվում է

Society

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, նախօրեին գեներալ Մանվել Գրիգորյանը հանդես եկավ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ հայտարարելով՝ Կարեն Կարապետյանն ինչ է հասկանում Արցախի խնդրից, Սերժ Սարգսյանն է հասկանում և ինքը պետք է լինի վարչապետ։

Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և այն, որ գեներալիտետն արդեն բաց տեքստով հայտարարում է Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։

 

Հարցը շատ խրթին է և խոսում է կադրային դժբախտությունների մասին ևս մեկ անգամ։ Ես տեսա այդ հարցազրույցը, վիճակը շատ տխուր է։ Կարեն Կարապետյանը մեկուկես տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, վարել է կառավարության նիստերը։ Նա իշխող կուսակցության անդամ է, որի անդամ է նաև Մանվել Գրիգորյանը։

Կա խոսակցություն, որ Կարեն Կարապետյանը պետք է հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին։ Չնայած ես Մանվելի թեման վաղուց որոշել էի փակել, բայց չի ստացվում, որովհետև իրականությունից չեն չքվում այդ չարիքները։ Ու երբ այդ չարիքը նորից բարձրացնում է գլուխը, պետք է այն կտրես։

Մանվելը այդ չարիքներից մեկն է, որը, ցավոք սրտի, այսօր հայտնվել է խորհրդարանում, հայտնվել էր ազատամարտի մեջ։ Հիմա ես ուզում եմ հարցնել, թե Մանվելն ի՞նչ է հասկանում Արցախից, նա Արցախի ո՞ր խրամատում է կանգնել։

Իհարկե, Մանվելին հերոսի կոչում են տվել, ու ես հիմա որպես ճակատի մարդ, կուզեմ հարցնել՝ ինքը ո՞ր մի ֆրոնտում է եղել և ո՞ր մի իրեն վստահված տարածքն է ինքը պահել։

Այսօր եկեք հաշվենք Հայաստանի զոհերի ո՞ր մասն է բաժին ընկել Մանվելին։ Զոհերի առյուծի բաժինը Մանվելին է հասնում, նրա ստորաբաժանումն է տվել ամենաշատ զոհը: Մանվելը որքա՞ն տարածք էր պահում և փաստացի ո՞ր տարածքներն է ինքն ազատագրել։

Մեր գեներալիտետը գիտի՞, որ այդ գեներալ կոչումը, հերոսի կոչումը իրենք աղավաղել են։ Այդ նույն Մանվելը, որ նկարվում էր 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ, հիմա էլ նորից նկարվում է արդեն վարչապետի մասին խոսելով։

Տարին մի քանի անգամ Էջմիածնում հանելուկային սպանություններ, թալան ու ավերածություն են տեղի ունենում, ո՞վ է դրան անդրադառնում։ Ինչու էր իշխող վերնախավը Մանվելին տալիս այդքան արտոնություն, որ իր համար ապահովի իշխանությո՞ւն, որ Մանվելն իրենց հավատարի՞մ է։

Դե հիմա տեսեք նրա հավատարմությունը։ Միայն սրանով չի արտահայտվում Մանվելի հավատարմությունը, նա հավատարիմ էր նաև «մարտի 1»-ի օրերին, և ո՞ւմ էր նա հավատարիմ։

Նա այդ օրերին դեմ էր Սերժ Սարգսյանին ու հիմա նա հավատարիմ է նույն Սերժ Սարգսյանին, որի դեմ զե՞նք է հանել։ Այսինքն՝ այդ մարդը նաև անսկզբունքային քաղաքական խելագա՞ր է։ Այդ մարդը կռվա՞ծ մարդ է, այդ մարդը Ղարաբաղից տեղյա՞կ է։ Այս մարդը որպես պատգամավոր՝ էթիկայի տեսակետից իր տեղո՞ւմ է։ Եվ ընդհանրապես ո՞ւր ենք մենք գնում նման կադրերով։

– Մինչ մեզ մոտ խոսում են, թե ով կլինի վարչապետ, Ադրբեջանից տարբեր հայտարարություններ են հնչում։ Օրերս Ալի Հասանովը հայտարարել է, որ եթե ցանկանան՝ մեկ շաբաթում կվերադարձնեն Ղարաբաղը ու այդ հայտարարություններին, ըստ էության, արձագանք չկա։ Պե՞տք է լուրջ ընդունել նման հայտարարությունները, թե ոչ։

Դե եթե Մանվելի նման մեկն ասում է, որ գնալու ենք Բաքու չայ խմենք, դա ծիծաղ է առաջացնում։ Մանվելի նման մի գեներալ էլ այնտեղից է այդպես խոսում, որը ևս ծիծաղ է առաջացնում։ Բայց երբ Ալիևը որպես դոկտրին հայտարարել է, որ Երևանը պետք է վերադարձնեն, դա արդեն պատերազմ հայտարարելու նման մի բան է։

Եվ մենք, ունենալով նման գեներալներ, նման պատգամավորներ, ապաշնորհներ, հանցագործներ, նման կադրերով մենք չենք կարող այդ հայտարարված պատերազմին դիմակայել, եթե պետք լինի։ Արդեն վաղուց անցել է ալան-թալանի ու նկարվելու շրջանը, մանվելները և մյուսները չեն կարող թաքնվել զոհերի թիկունքում ու հերոսանալ։ Դրանով ազգը չի փրկվի։ Կոնկրետ մարդիկ են պետք կոնկրետ քայլերով։

Այսօրվա գեներալիտետի առնվազն 50 տոկոսը անկարող է, նրան պետք է արմատախիլ անել և շպրտել։ Հնամաշ գեներալներից պետք է ազատվել ընդհանրապես։ Թող գնան իրենց տներում նստեն, թոշակ ստանան և չխանգարեն։ Նրանք ոչնչով օգնել չեն կարող, որովհետև այդ կազմը հիվանդ է և ուղղակի հիասթափեցնում է հասարակությանը, ոգեշնչելու փոխարեն ոգին գցում է։

Մանվելը մի քանի տարի առաջ չէր ճանաչում Ժիրայր Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին, մինչդեռ ես կարող եմ փաստեր ներկայացնել, թե նա ինչպես էր ժողովների ժամանակ ահուսարսափով վախենում Սամվել Բաբայանից։ Նաև վախենում էր Ժիրայր Սեֆիլյանից, նաև մեզնից։

Գիտե՞ք երբ էր վախենում, երբ մարտից հետո հավաքվում էին արդյունքներն ամփոփելու, թե ով ինչ է արել և ով որտեղ է ձախողել։ Եվ այդ հարցում միշտ ինքն էր։ Փախուստ էր տալիս մարտերին մասնակցելուց, քանի-քանի անգամ իմ ներկայությամբ Սամվել Բաբայանը նրան շշպռել է։

 

Շարունակությունը` այստեղ

 

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact