Yerevan, 29.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ». Հրանուշ Հակոբյան

Politics

«Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով»,- Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, թե իր համար կարևոր չեն, թե ինքաթիռի Էկոնոմ, թե բիզնես դասով կճանապարհորդի, ինչ մեքենա, ինչ գրասենյակ կտրամադրեն իրեն: «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի շրջանակներում նրա հետ զրուցել ենք պետպաշտոնյայի կերպարի, հակակոռուպցիոն վերահսկողության և այլ հարցերի մասին:

– Տիկին Հակոբյան, ի՞նչ արժեհամակարգ պետք է ունենա բարձրաստիճան պետական պաշտոնյան, ըստ Ձեզ: 

– Գիտեք, ես իրոք ճաանապարհ եմ անցել: Կարծում եմ դա շատ կարևոր է: Մարդը պետք է իր բարոյական կերպարով, իր արժեհամակարգով,  գենետիկորեն պատրաստ լինի իր վրա բեռ վերցնել: Ես այն կարծիքին եմ, որ  պետական ծառայողը, քաղաքական ղեկավարները  պետք է նախևառաջ ազգային կերտվածք ունենան՝ սիրես քո հողնուջուրը, հայրենիքը: Պետք է մտածես տալու մասին, քան վերցնելու: Եթե մարդը գալիս, նստում է պաշտոնի ու մտածում է հարցեր լուծելու, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնելու մասին, ընդունելի չէ: Մարդը պետք է գա նվիրվելու, ծառայելու, պատասխանատվություն վերցնելու: Աթոռը պատասխանտվություն է, պարտավորություն է  հասարակության, քո ղեկավարի, քեզ նշանակողի առաջ: Ես չեմ ընդունում այն պաշտոնյային, ով ինքն իր լիազորությունների շրջանակում գործ է անում, ասում՝ ինձ այդպես հանձնարարեցին: Սխալ է, քո սրտով չէ, քո կամքով չէ, թող, գնա: Ես կարծում եմ, որ պատասխանտվությունը, նվիրումը, ազնվությունը պետք է լինեն այն գլխավոր չափանիշները, որով մարդը պետք է առաջնորդվի: Այդ գլխարկը պետք է մարդու գլխով լինի: Պաշտոնյան պետք է պատկերացնի այն ծանրության բեռը, որի տակ ինքը պետք է մտնի: Եվ ոչ եթե պաշտոն են տալիս, ապա անպայման պիտի գա: Ես չեմ ուզում անհամեստ հնչի, բայց, այո, եղել են շատ դեպքեր, երբ ես հրաժարվել եմ նախարարի պաշտոնից, ես նախընտրել եմ մնալ պատգամավոր, քան նախարար:

-Իսկ ինչու՞ որոշեցիք, որ այս մի գլխարկը ձեր գլխով կլինի:

 

-Իհարկե, ոչ թե ես որոշեցի, այլ հանձնարարություն տրվեց: Նախագահը հանձնարարեց և  ես որոշեցի, որ եթե  ես պիտի լինեմ, ուրեմն պետք է գամ ու կատարեմ: Եվ գիտեք, այս նախարարության ստեղծումը շատ բարդ ու դժվար գործընթաց էր: Ստեղծել նախարարություն, երբ ոչ մի մասնագետ չկա, ոչ ոք չի պատկերացնում, թե սփյուռքն ինչ բան է, չգիտեն սփյուռքի կառույցների անունները, հոգևորականների դասերն ու աստիճանները, դիմելու կարգը: Պետք է մասնագետներ ունենալ, ֆինանսներ և վստահություն: Մասնագետներ չկային. նախագահի հրամանագրի ստորագրումից 14 օր հետո ես  գնացի պետհամալսարան, խնդրեցի ստեղծել սփյուռքագիտության ամբիոն և մագիստորսներ պատրաստել այս բանգավառում: Երկրորդ՝ ֆինանսներն են. երբ ստեղծվեց նախարարությունը,  սկսվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Մեր բյուջեն, ընդամենը 91 միլիոն դրամ էր: Հիմա էլ, իհարկե, մեծ չէ: Եվ երրորդը՝ վստահություն. ի տարբերություն մյուս նախարարությունների, մեր նախարարության գործընկերը սփյուռքն է, սփյուռքը պետք է մեզ վստահի: Նախարարության ստեղծումը համընկավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակաշրջանի հետ:  Այդ ժամանակ սփյուռքը շատ էր ալեկոծվել, զայրացել: Եվ  այս բոլոր մինուսային իրավիճակներում մեզ հաջողվեց թիմ ստեղծել, թիմի միջոցով նախարարություն ստեղծել,  մենք 2-3 տարի տառապեցինք և, ի վերջո, սփյուռքը սկսեց մեզ վստահել, դարձավ հայաստանակենտրոն: Ես նախարարության ստեղծումից երեք ամիս հետո հասկացա, որ 17 տարի ուշացրել են այս նախարարության ստեղծումը: Մեր հանրապետության նախագահը ճիշտ որոշում կայացրեց: Նախարարությունը դարձավ այն կենտրոնը, որի  միջոցով մենք բարձրացնում ենք նրանց հարցերը: Իրենք էլ լավ գիտեն, որ այդ խնդիրները լուծողը մենք չենք, բայց մենք իրենց բարձրացրած որևէ խնդիր  անարձագանք չենք թողնում:

-Դեռևս 2010  թվականին տարին ամփոփելիս նշել էիք, որ սփյուռքի  նախարարությունում կոռուպցիա չկա:

-Այսօր էլ եմ նշում: Մենք այնքան փոքրիկ գումարներ ունենք,  այնքան շատ են  այդքան փոքր գումարներով կազմակերպված ծրագրերի մասնակիցները, որ ես ստիպված եմ լինում մեր  գործարար աշխարհին խնդրել, որ շահույթ չստանան մեզ հետ աշխատելիս: Մեր ամենամեծ ծրագրային բյուջեն 40-50 միլիոն դրամն է: Ի դեպ, եկել են մեզ ստուգել են ֆինանսների նախարարության  վերահսկիչ հանձնաժողովը, կառավարության վերահսկիչ հանձնաժողովը, Վերահսկիչ պալատը, որևէ անօրինականություն ու խախտում չեն  արձանագրել: Եղել են զուտ կազմակերպչական, թղթավարական թերություններ, բայց ոչ ֆինանսական: Մենք որևէ ստուգումից հետո գումարներ հետ չենք մուծել պետբյուջե:

–Ընդհանրապես  գնումների դաշտը ռիսկային է, արդյո՞ք Դուք ինքներդ վերահսկում եք ձեր գերատեսչության կողմից կատարվող գնումները: 

-Շատ փոքր գնումներ ենք անում՝ թուղթ, ամրակ, ջուր, համակարգչի վերանորգման հետ կապված որոշ բաներ…Եվ ծավալներն են շատ փոքր, և մենք ունենք աուդիտի և գնումների շատ լավ մասնագետներ: Մեծ հաշվով ես հսկում եմ, բայց իրենք լավ մասնագետներ են: Ես կարծում եմ, որ վարչապետը ճիշտ է ասում՝ գնումները պետք է կենտրոնացվեն:  Նախարարները պետք է երեք հարց լուծեն՝ օրենքներ գրեն, ծրագրեր մշակեն, և ենթաօրենսդրական ակտերը ստեղծեն: Կենտրոնացված գնումները կատարելու համար թող ստեղծվեն, օրինակ, գործակալություններ. պետք է նախարարություններին, օրինակ, կահույքով ապահովել, թող նրանք էլ կազմակերպեն այդ հարցերը, նախարարի ի՞նչ գործն են ֆինանսները:

-Փոփոխություններ արվեցին ավիատոմսերների գնման կարգավորումներում: Մեր կայքը բավականին ուշադիր հետևում է պետական գնումներին: Նկատել էինք, որ հիմնականում նախարարները բիզնես դասի տոմսերով են ճանապարհորդում, մյուսները՝ էկոնոմ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ասեմ. իրավունք էր տրված, պետական բյուջեով նախատեսված էր, որ  նախարարները մեկնեին, այսպես ասած, բիզնես կարգով: Երկու կողմ ունի հարցը:  Իհարկե, ցավալի է, երբ շատ փող ես ծախսում, բայց մյուս կողմից՝ երբ դու գնում ու 8 ժամ օդանավակայանում սպասում ես, պետք է տեղ ունենաս նստելու և աշխատելու՝ հեռախոսով, համակարգչով: Ես չեմ կարծում, որ  աշխարհում կարող է լինել մի նախարար, որ 8 ժամ օդանավակայանում  խանութներով կշրջի: Ափսոս են այդ ժամերը, կորցնելը սխալ է: Դու նաև գաղտնիք տիրապետող մարդ ես (ուղիղ  թող ինձ չվերաբերի, վերաբերի պաշտպանության նախարարությանը,  ազգային անվտանգության ծառայությանը, և այլն): Էկոնոմով, թե բիզնեսով, ինչ մեքենա կլինի, ինչ չափերի կլինի սենյակս, ինչ կահույք կլինի՝  դրանք ինձ ընդհանրապես չեն մտահոգում: Ընդամենը լինի սեղան, աթոռ, համակարգիչ և մի շարժվող մեքենա, որ ինձ տանի-բերի է, թեկուզ լինի ամենափոքր մեքենան:  Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով: Դա էլ լրատվականները դարձրին քննարկման առարկա: Ի՞նչ է պատահել, մետրո  նստել չի՞ կարելի: Եթե դա աներ Ավստրիայի կամ Ֆրանսիայի նախարարը, կգովեին, կասեին՝ օրինակ վերցրեք:

–Տիկին Հակոբյան, Ձեր հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ «Բացի հագուստներից ոչինչ չունեք»: Հիմա էլ այդպե՞ս է:

-Հիմա էլ եմ դա ասում: Բնակարան, իհարկե, ունեմ՝ 32 քմ տարծքով: Ես ապրում եմ իմ ծնողների տանը: Այո, ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ: Ուղղակի  ես ապրում եմ Այգեձորում 40-43 տարի և չէի ուզենա, օրինակ, Նոր Նորքում ապրել: Կարող եմ այս պահին այնտեղ բնակարան գնել,  բայց ուզում եմ Կետրոնում գնել, ինչը դեռ չի հաջողվում: –Տիկին Հակոբյան, նոր կառավարության կազմը ձևավորվելուց հետո, խոսակցություններ եղան այն մասին, որ խնամիական կապեր ունեք Կարեն Կարապետյանի հետ:  -Ի՞նչ անենք,  շատ լավ խնամի ունեմ, փայլուն տղա, որով հպարտանում եմ: Կոռումպացված չի,  գող չի, ավազակ չի: Իրենց հարստությունն ու միջոցները քրտինքով ստեղծած, հիմա էլ հայրենիքին ծառայացնող մարդիկ են և Սամվելը, և Կարենը: Ես փողոցից չեմ եկել, դարձել նախարար, վերցրեք, նայեք իմ կենսագրությունը:  Ես 22 տարի ընտրվել եմ ԱԺ-ում, միակ կինն եմ, որ այդքան ժողովրդի կողմից եմ ընտրվել, ոչ թե կուսակցության ցուցակով եմ գնացել: Ես շատ բարեկամներ ու խնամիներ ունեմ, որոնց համար հպարտ եմ: Ես շատ հզոր հարազատներ ունեմ, որոնք գրագետ են, խելացի են: Ի՞նչ անեմ, ասե՞մ՝ մի աշխատեք, որովհետև իմ բարեկամներն եք: Առանց այն էլ եղբորս վնասում եմ իմ գոյությամբ, ասում են՝ եղբայրն է: Այդ դեպքում ինձ հարց տվեք՝ կարողանու՞մ եմ ես աշխատել, թե՝ ոչ, սփյուռքն ինձ ընդունու՞մ է, թե՝ ոչ:  Սփյուռքը ինձ հետ աշխատու՞մ է, թե՝ ոչ: Հենց սկզբից էլ ասացի՝ հարցին պետք է նայել այն տեսանկյունից, թե այդ մարդն իր տեղու՞մ է, թե՝ ոչ:

-Կառավարության ծրագրում ներառված են կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք դրույթներ՝ ապօրինի հարստացում, հակակոռուպցիոն անկախ մարմին:

-Իհարկե, կուզեմ, որ իրոք նվազի կոռուպցիայի մակարդակը, որը ամբողջ աշխարհում առկա ախտ է: Դրա արդյունքում վստահությունը կավելանա, հետևաբար, նաև ներդրումները կավելանան, աշխատատեղը, արտագաղթը կպակասի: Պետք է հետևողական լինել այս հարցում: Ես ինչո՞ւ եմ այսպես հանգիստ խոսում, որովհետև ես համակարգ չունեմ:  Երբ դու ղեկավարում ես 3000-4000 մարդ, չես կարող  բոլորի կողքին կանգնել, հետևաբար, պետք է կարգավորումները խստացվեն: Իհարկե, նաև մարդու տեսակն է կարևոր:  Պատահական չէ, որ վարչապետն ասում է՝ նոր որակի վարչապետ, նոր որակի պաշտոնյաներ: Եթե մեկն ուզում է  հարուստ լինել, շատ վաստակել, ճոխ ապրել, ապա դա տալիս է բիզնեսը: Գնացեք ձեր բիզնեսը արեք, ոչ ոք դեմ չէ: Բայց եթե գալիս ես  պետական համակարգ, ապա պետք է իմանաս, որ պետական համակարգի հնարավորությունները սահմանափակ են, ոչ թե  պետական համակարգի հնարավորությունները պետք է ծառայեցնես քո բիզնեսը զարգացնելու համար, այլ հասարակությանը ծառայելու համար:  Պետք է հնարավորություններ ստեղծես մարդու իրավունքների պաշտպանության, ազատ շուկայական տնտեսությունը զարգացնելու  և ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի 

Աղբյուրը՝ iravaban.net

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia