Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իսկ դուք գիտեք, որ… Հետաքրքիր փաստեր կանանց օրգազմի մասին

Lifestyle

Մանրամասն՝ այստեղ:

Կհամաձայնեք, թերևս, որ վերջին ժամանակներում օրգազմի վերաբերյալ խոսում և գրում են անհամեմատ հաճախակի: Ի՞նչ է այն: Ընդամենը հաճու՞յք: Մի՞թե կնոջը բավականություն պատճառելուց բացի, այն այլ օգուտ չի բերում, մանավանդ որ կինը կարող է հղիանալ և երեխա լույս աշխարհ բերել նույնիսկ առանց սեքսուալ բավականության բարձրագույն պահերի:

Արդեն շուրջ հարյուր տարի ամբողջ աշխարհի կենսաբաններին, հոգեբաններին և բժիշկներին զբաղեցնում է այն հարցը, թե հաճույք պատճառելուց բացի, ինչ այլ նշանակություն կարող է ունենալ օրգազմը: Արդյունքում գոյություն ունեն ավելի քան երեսուն համոզիչ տեսություններ այն մասին, թե հատկապես հանուն ինչի է կինն ապրում օրգազմ:

Հանուն մարդկության շարունակության

Ըստ այս տեսության կողմնակիցների՝ օրգազմը գոյություն ունի պարզապես նրա համար, որպեսզի կանայք հաճելիորեն հոգնեն: Անհեթեթ կարող է թվալ «հոգնել-օրգազմ-մարդկության շարունակություն» հասկացությունների կապակցումը, սակայն մինչև բացատրությանը ծանոթանալը: «Հոգնելն» այստեղ ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ այդ վիճակում կինը չի մղվում ակտիվ գործողության, իսկ արդյունքում՝ տղամարդու սերմնաբջիջը հեշտորեն հասնում է իր նպատակակետին (ի դեպ, սերմնաբջջին սպառնացող պայման է համարվում կանգնած կամ նստած վիճակում տեղի ունեցող բեղմնավորումը): Այս տեսությունը հիմնվում է հետազոտական փորձի վրա. մի քանի կանանց արգանդներում տեղադրվել են «դեպքի վայրում» օրգազմը նկարահանող մինի-տեսախցիկներ: Պարզվում է, որ կնոջ օրգազմային, թուլացող վիճակում արգանդի վզիկը մկանների ամեն մի կծկման հետ գործում է որպես սերմ ներծծող խողովակ՝ հեշտացնելով սերմնաբջիջների ներթափանցումը, ուստի և նպաստելով հնարավորինս արագ հղիանալուն (սա կարելի է բացատրել նաև ֆիզիկայի օրենքով՝ մարմինների շարժումն ու վիճակը տարածության մեջ):

Ավելին` հղի կանանց մոտավորապես քառորդ մասը հաստատում է, որ իր հղիության մասին իմացել է հենց օրգազմի պահին, քանի որ այն եղել է ոչ սովորականի պես` ուժեղ կծկումներով` գրեթե ջղաձգության նման: Սակայն հնարավոր է նաև ճիշտ հակառակը. ըստ սեքսոլոգների՝ կանանց շուրջ 20%-ը սկսում է օրգազմ զգալ միայն ծննդաբերությունից հետո, իսկ 10%-ը՝ արդեն ամուսնացած և երեխաներ ունեցած, ընդհանրապես չգիտի՝ ինչ է դա:

Հանուն տղամարդկանց

Ընդհանուր առմամբ կնոջ օրգազմը քիչ է տարբերվում տղամարդու օրգազմից. մարմնի որոշակի ռեակցիան, նյարդային լարվածության թուլացումը, կենսաքիմիական փոփոխությունները հավասարապես առկա են նրանց երկուսի օրգանիզմում: Սակայն կանացի օրգազմը, այնուամենայնիվ, ունի ինչ-ինչ առավելություններ:

Օրինակ՝ դրա երկարատևությունը` մինչև 60 վայրկյան, իսկ առանձին դեպքերում` ավելին: Իսկ, ահա, տղամարդկանց համար քիչ է միայն իրենց ապրած օրգազմը: Լիարժեք բավարարության համար նրանք պետք է տեսնեն զուգընկերուհու օրգազմային վիճակը: Դա տղամարդու մեջ բարձրացնում է իր անձի կարևորության և տղամարդկային արժանապատվության զգացումը:

Եթե նկատի ունենանք, որ ոչ մի տղամարդ չի կարող այնպես համոզված լինել իր հայրության հարցում, ինչպես կինը` իր մայրության, ինչն էլ բավականին լուրջ տագնապ է ուժեղ սեռի համար, ապա հասցնելով կնոջը օրգազմի` տղամարդը ներքին հանգստություն և համոզմունք է ձեռք բերում, որ իր` լիովին բավարարված կինը երբեք իրեն չի փոխարինի մեկ ուրիշով, քանի որ այդ կնոջ համար ինքն ամենակարողն է ու միակը` ամենա-ամենատղամարդը: Թերևս պարզ է առաջին հայացքից անկապակից թվացող «օրգազմ-վստահություն-հայրություն» հասկացությունների հոգեբանական սերտ կապը: Սակայն, կնոջ սեռապես բավարարված վիճակը, սիրելիի ինքնագնահատականը բարձրացնելուց բացի, ունի նաև «առողջապահական» նշանակություն: Այդպես են մտածում շվեդ սեքսոլոգները. նրանք հաստատում են, որ կնոջ օրգազմային վիճակը նպաստում է տղամարդու սրտանոթային համակարգի գործունեությանը: Սիրելի՛ կանայք, հանուն սիրելիի առողջության չպետք է թաքցնել զգացմունքներն ու կրքերը:


Հանուն ապագայի

Այս տեսության կողմնակիցների կարծիքով` կինը ցանկացած տղամարդու հետ չէ, որ կարող է օրգազմի հասնել, այլ միայն նրա, ով կենսաբանական չափանիշներով համապատասխանում է որպես իր ապագա երեխայի հայր: Այս դեպքում կողմնորոշիչ դեր է կատարում հոտը: Ինչպե՞ս: Բանն այն է, որ տղամարդու հետ հարաբերությունների նախնական փուլում կինը ենթագիտակցական կողմնորոշում է ունենում. նա հոտով է զգում իր սեռական զուգընկերոջ համապատասխանությունը: Եթե տվյալ տղամարդու հոտը շարունակում է նրան դուր գալ նաև սեռական ակտի ժամանակ, ապա օրգազմն անհամեմատ շուտ և բուռն է տեղի ունենում, որի ժամանակ կնոջ օրգանիզմը առավելագույն հակվածություն ունի բեղմնավորմանը: Պարզվում է` «հոտ-օրգազմ-ապագա» բառերը շատ ավելի ամուր կապ ունեն, քան թվում էր մեզ:

Նյութի աղբյուրն` այստեղ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025