Yerevan, 21.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել

Society

Դամասկոսի Ասադի անվան օպերայում մայիսի 14-ին Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի և Սիրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել  ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանը, ՍԱՀ կազմակերպությունների և միությունների գծով պետնախարար Սալվա Աբդալլահը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի անդամ, Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արտաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, ցեղապետեր, Սիրիայի հասարակական-մշակութային, կուսակցական կազմակերպությունների, գիտության և ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը բաղկացած է եղել երկու մասից՝ պաշտոնական և մշակությային: Առաջին մասում միջոցառման պատվո հյուրերը հանդես են եկել  շնորհավորական ուղերձներով: 

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փլադյանը ներկաներին ուղղված բացման խոսքում նշել է, որ 1918թ.-ի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնումը պատմական անհրաժեշտություն էր ավելի քան 550 տարի պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար: Դեսպանը հավելել է, որ Առաջին Հանրապետության կայացումը դարձավ հնարավոր Մայիսյան հերոսամարտերում սեփական գոյությունն ու հավատքը պաշտպանելու դուրս եկած հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ: Դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ հերոսամարտերը Հայոց պատմության մեջ հավերժացրեցին հայ ազգի հարատև մնայունության վճռականությունը: 

Միջոցառմանը ելույթներով հանդես են  եկել ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, ՍԱՀ ԺԺ պատգամավոր Նաբիլ Տոոմեն և Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Իրենց ելույթներում նրանք ընդգծել են, որ սիրիացիները պատմականորեն միշտ կանգնած են եղել հայերի կողքին և որ հայ և սիրիացի ժողովուրդների հարաբերությունները եղել են և կմնան փոխադարձ հարգանքի և վհստահության օրինակելի հարաբերություններ՝ կառուցված մշակութային ընդհանրության և խոր արմատներ ունեցող համատեղ պատմության հիմքի վրա: Երկու ժողովուրդները Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում ազատագրական մարտեր մղեցին ազատ և անկախ ապրելու համար: Ելույթ ունեցողները առանձնահատուկ ընդգծել են  Հայաստանի Հանրապետության անփոփոխ հավասարակշռված դիրքորոշումները բարեկամ Սիրիայում ավելի քան յոթ տարի չդադարող պատերազմի կապակցությամբ:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Առաջին Հանրապետության մասին պատմող վավերագրական կարճամետրաժ կինոֆիլմ արաբերեն լեզվով, որը պատրաստվել էր ՀՀ դեսպանության և սիրիացի անվանի ռեժիսոր Բասել ալ-Խատիբի համագործակցությամբ։ Ֆիլմը հանգամանալից կերպով պատմում է Առաջին Հանրապետության կայացման ողջ պատմությունը՝ սկսած Հայոց մեծ Եղեռնից և անկախության համար մղած գոյամարտերից, մինչև Առաջին Հանրապետության անկումը և Հայաստանի խորհրդայնացումը: 

Միջոցառման երկրորդ մասում Սիրիայի կոնսերվատորիայի “Կորալ” երգչախումբը՝ Սիրիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Միսակ Բաղբուդարյանի ղեկավարությամբ կատարել  է Կոմիտասի երգերը, Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը և այլն։ Ապա հադիսատեսին ներկայացվել է հայկական ազգային պարեր՝ Դամասկոսի Նոր սերունդ մշակութային միության “Մեղրի” պարախմբի կատարմամբ:

Միջոցառումը մեծ արձագանք է ստացել սիրիական մամուլում, այն հեռարձակվել է Սիրիայի արբանյակային հեռուստաալիքի ուղիղ եթերով:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue