Yerevan, 16.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է հավաքների մասնակիցների նկատմամբ բռնությունների քննության ընթացքը

Society

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց բռնությունների քննության ընթացքը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ «ՀՀ ոստիկանությունում գրանցվել էին հանցագործության մասին հաղորդումներ, համաձայն որոնց՝ քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև վնասել նրանց գույքը: Այսպես.

- 2018թ. ապրիլի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է ստացվել «Hraparak.am» լրատվական կայքում զետեղված «Քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հոդվածն առ այն, որ Երևանի Էրեբունի և Այվազովսկի փողոցներում քաղաքացիական հագուստներով անձինք մահակներով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին:
Նախապատրաստված նյութերի շրջանակներում պարզվել է, որ 2018թ. ապրիլի 20-ին ժամը 13-ի սահմաններում Երևանի Այվազովսկու փողոցի 29 հասցեի դիմաց` Դ. Ա.-ի ու նրա հետ եղած 2 անձանց կողմից փողոցի երթևեկելի մասը փակելու պատճառով նույն փողոցով ընթացող «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև առաջացած վիճաբանության ընթացքում վերջիններս ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին:
Փաստի առթիվ 2018թ. մայիսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քր. օր.-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ Ս.Հ.-ն, Վ. Մ. –ն, Գ. Ա.-ն և Ս. Բ-ն ներկայացվել են նախաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն: 
- 2018թ. ապրիլի 22-ին, ժամը 2200-ին Վ. Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցում գտնվող «Ֆորդ» սերվիսի մոտ իր կողմից լրագրողական գործունեություն կատարելու ժամանակ, դիմակավորված և քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք մահակներով հարվածներ են հասցրել իր գլխին, ոլորել և քաշել են իր ձեռքերը` պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ հափշտակել են իր «Այփադ Էյռ-2» մոդելի պլանշետը և «Սամսունգ Գալաքսի Ջի-7» մոդելի բջջային հեռախոսը, դրանով խոչընդոտելով իր` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Այնուհետև մահակներով հարվածել և վնասել են իրեն պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 550.000 ՀՀ դրամի նյութական վնաս: 
Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
- 2018թ. ապրիլի 21-ին Մ.Ս.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը ժամը 2245-ի սահմաններում անհայտ անձը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծ.Աղբյուրի փողոցում ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն պատկանող «Սուբարու» մակնիշի ավտոմեքենային` պատճառելով շուրջ 300.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
- 2018թ. ապրիլի 22-ին «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության լրագրող Ա.Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նախորդ օրը, ժամը 15-ի սահմաններում Ավանի Բաբաջանյան փողոցում իր «Այֆոն 6-Ս» մոդելի բջջային հեռախոսով իրականացրել է լրագրողի մասնագիտական գործունեություն, որի ընթացքում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է նշված բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով մոտ 300.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
- 2018թ. ապրիլի 22-ին ժամը 1830-ին Տ. Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 1715-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ դիմակավորված և քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք մահակներով և ոտքերով հարվածներ են հասցրել ու վնասել իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով մոտ 50.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
- 2018թ. մայիսի 7-ին ժամը 1530-ին Գ. Ռ.-ի կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում տրված հաղորդման շրջանակներում պարզվել է, որ ս.թ. ապրիլի 22-ին Ավան, Աճառյան փողոցում գործող «Ֆորդ» սերվիսի մոտակայքում քաղաքացիական հագուստներով, բժշկական դիմակներով դեմքերը փակած մի խումբ անձինք մասնակցել են զանգվածային անկարգություններին, ինչի ժամանակ փակել են դեպի Երևան քաղաքի Կենտրոն տանող Աճառյան փողոցի երթևեկելի հատվածը, մահակներով դիտավորյալ հարվածելով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, որի ընթացքում ժամը 1520-ի սահմաններում վնասել են նաև Գ. Ռ.-ի «Նիսսան Սկայլայն» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 250.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ 2018թ. մայիսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
- 2018թ. մայիսի 3-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ստացվել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունն այն մասին, որ 20.04.2018թ. www.irakanum.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է «Ավանում դաժան ծեծի ենթարկեցին ավտոերթի մասնակից քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութ, որում քաղաքացիական հագուստներով մի խումբ անձինք «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են հանել վարորդին, ծեծի ենթարկել նրան, միաժամանակ ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածել ու վնասել նշված ավտոմեքենան: Փաստի առթիվ 2018թ. մայիսի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող վերը թվարկված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, կատարվում է նախաքննություն: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձինք, ովքեր ենթադրաբար կատարել են վերոհիշյալ հանցագործությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ե.-ն, Ս. Ղ.-ն, Գ. Ղ.-ն, Ա. Գ.-ն, Ա. Վ.-ն, Գ. Ա.-ն, Ա.Ա.-ն, Ս. Հ.-ն, Վ. Ս.-ն, Ս. Ս.-ն, Ա. Մ.-ն: Վերջիններիս տվյալները տրամադրվել են նախաքննական մարմնին՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար: 
- 2018թ. ապրիլի 22-ին ժամը 1720-ին «Մասիս» ԲԿ-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի հյուսվածքների թափանցող հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն:
Փաստի առթիվ 2018թ. ապրիլի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 
Նախաքննությամբ պարզվել է, որ 22.04.2018թ. ժամը 1630-ի սահմաններում Մ.Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկը փակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ անհայտ անձի կողմից արձակված կրակոցի հետևանքով:
Դեպքի հանգամանքների բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում բերման ենթարկվել և նախաքննության մարմնին են ներկայացվել Բ.Ս.-ն, Դ. Հ.-ն, Գ. Հ-ն, Մ. Մ.-ն. Գ. Խ.-ն, Ս. Ս.-Ն, Ա.Բ-ն, Ռ.Հ.-ն, Ն. Հ.-ն: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Սեյրան Կարապետյանը՝ իր մոտ եղած «Սայգա» տիպի հրացանով: Սեյրան Կարապետյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, ձեռնարկվում են միջոցներ վերջինիս և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»:

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee