Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԱԾ-ն իրավասու է քրգործ հարուցել Գլխավոր դատախազի նկատմամբ՝ անգործության և հանցագործությունների կոծկման հիմքով

Politics

Օր առաջ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, բազմիցս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հակադիր տեսակետն է արտահայտում․ «Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»,- օրերս ասել է նա։ Ի՞նչ ավարտ պետք է ունենա կարծիքների այս բախումը և ինչ ճանապարհով պիտի ազատ արձակվեն քաղբանտարկյալները։ 

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այս հակասությունը պետք է լուծվի գլխավոր դատախազի պաշտոնանկությամբ․ «Առկա են բավարար իրավական հիմքեր, որպեսզի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարական տա»,- հայտարարում են իրավապաշտպան Արթուր Սաքունցը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ 
Կառավարությունն իրավասու է աշխատանքից հեռացնել Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի պետերին։ Աղվան Հովսեփյանի և Վահրամ Շահինյանի փոխարինումը նոր կադրերով ընդամենը ժամանակի հարց է։ Որպես ՀՀԿ-ի իշխանությանը ծառայած պաշտոնյա, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ևս պետք է մտածի ճամպրուկները հավաքելու մասին։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հեռացումը հնարավոր է Ազգային ժողովի մեծամասնության համաձայնությամբ։ Հաշվի առնելով ՀՀԿ մեծամասնության գործոնը, այդ սցենարը պետք է բացառել։ 
 
Սակայն իրավապաշտպանները համոզված են՝ կան բավարար հիմքեր, որպեսզի Արթուր Դավթյանը պաշտոնին հրաժարական տա օրինական ճանապարհով։ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 մարդու սպանության հանգամանքների չբացահայտումն ու մեղավորներին ի հայտ չբերելը Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու հիմքերից մեկն է։ Արթուր Սաքունցը հիշեցնում է Արթուր Դավթյանի խոսքը, թե Մարտի 1-ի բացահայտման համար անհրաժեշտ է հանրության աջակցությունը։ Այսպիսի հայտարարությունն ինքնին իրավապաշտպանին համոզիչ չի թվում․ 
 
«Սրանով իսկ պարոն Դավթյանը ստորագրել է իր անգործությունը և անճարունակությունը, որովհետև Մարտի 1-ի հանցագործության վերաբերյալ հանրությունն արդեն իսկ վկայություն է տվել՝ բոլոր տեսանյութերն ու կադրերը Դավթյանի ձեռքում են»։ Արթուր Դավթյանի անգործության մասին վկայող ևս մեկ հանգամանք է հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան․ «Գլխավոր դատախազն իր գործելակերպով չի նպաստում Մարտի 1-ի պետական ահաբեկչության բացահայտմանը և իրավական գնահատական տալուն։ Ավելի խիստ՝ շարունակում է կոծկել հանցագործությունը։ Գլխավոր դատախազի նկատմամբ անհրաժեշտ է քրեական հետապնդում սկսել՝ հանցագործության կոծկման հիմքով»- ասում է Արթուր Սաքունցը։ 
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը համակարծիք է պարոն Սաքունցի հետ։ Այն, որ դատաիրավական համակարգը դիմադրում է և քաղբանտարկյալները ազատ չեն արձակվում, իր մեղավորությունն ունի հենց Գլխավոր դատախազությունը։ Այս կառույցը դատաիրավական համակարգի մյուս կառույցների հետ միասին ձևավորվել և դեռևս գործում են Հանրապետական կուսակցության ազդեցության ներքո։ 
Փաստաբանի խոսքով՝ Արթուր Դավթյանը պաշտոնից պետք է հեռանար դեռ ապրիլի 23-ին, կամ առնվազն՝ մայիսի 8-ին։ Եվ չնայած, որ կա Գլխավոր դատախազի հեռացման հանրային պահանջ, նա շարունակում է պաշտոնավարել։ Իսկ ի՞նչ ելք է տեսնում այս իրավիճակում Մուշեղ Շուշանյանը․ 
«Ես գտնում եմ, որ ժողովուրդը պետք է իր կամքը արտահայտի և խաղաղ ձևով պարտադրի, որպեսզի գլխավոր դատախազը հրաժարական ներկայացնի։ Որովհետև իշխանության տերը և աղբյուրը ժողովուրդն է, որն իր իշխանությունը կարող է իրականացնել ուղիղ ձևով։ Խաղաղ անհնազանդության ակցիաների միջոցով Դատախազության շենքը պետք է շրջափակվի»։ 
Մուշեղ Շուշանյանի գնահատմամբ՝ Գլխավոր դատախազը և նրա ղեկավարած կառույցը մասնակիցն են եղել Սերժ Սարգսյանի վարչախմբի իրականացրած հանցագործությունների, ինչը հեռացման բավարար հիմք է․ «Իրենք եղել են քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց գործերով հաշվեհարդարի գործիք, նաև՝ հրաժարվել են քրեական հետապնդում հարուցել բազմաթիվ այլ գործերով, որոնցում ենթադրյալ հանցանքները կատարել են վարչախմբի ներկայացուցիչները կամ նրանց մերձավոր ազգականները։ Դատախազությունը ծայրից ծայր հանցագործությունների մեջ ներքաշված կառույց է»,- ասում է փաստաբանը։ 
Արթուր Սաքունցը հավելում է․ «Արթուր Դավթյանը հրապարակավ հերքում է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, բայց ո՞վ, եթե ոչ Արթուր Դավթյանը լավ գիտի, որ ՀՀԿ-ի իշխանությունը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով անմեղ մարդկանց զրկել է ազատությունից։ Արթուր Դավթյանը շաբաթը մեկ Սերժ Սարգսյանին զեկույցներ էր ներկայացնում իրավիճակի վերաբերյալ։ Սա այն դեպքում, երբ դատախազությունը անկախ մարմին է, ընտրվում է Ազգային ժողովի կողմից և հաշվետու է բացառապես խորհրդարանի առաջ և ոչ՝ Սերժ Սարգսյանի»։  
Վերոգրյալ փաստերը հաշվի առնելով, իրավապաշտպանը եզրակացնում է՝ օրինականությունը վերականգնելու հստակ ճանապարհ կա, որով պետք է առաջնորդվել․ 
«Ազգային անվտանգության ծառայությունն իրավասու է քրեական գործ հարուցել Գլխավոր դատախազի նկատմամբ՝ ապօրինության, անգործության և հանցագործությունների կոծկման հիմքով։ Այդ հիմքերից է ոչ միայն Մարտի 1-ի գործի չբացահայտումը, այլև հենց քաղաքական հետապնդումների մասին հերքումը»։ Իրավիճակն աբսուրդային է, ասում է Մուշեղ Շուշանյանը, թվում է՝ ժողովուրդը հաղթանակ է տոնել, բայց մենք շարունակում ենք ունենալ քաղաքական բանտարկյալներ․ 
«Սա օր առաջ լուծում պահանջող խնդիր է»։ Փաստաբանն ասում է, որ պետք է ստեղծել նոր դատախազություն․ «Արթուր Դավթյանի հեռացումից հետո ժողովրդի կամքով ընտրված նոր դատախազը պետք է հին կառույցը փոխի»։ Միայն այսպիսի քայլերի դեպքում կարելի է հուսալ, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն և վերջապես արդարադատական համակարգը կվերագտնի իր ազատությունը։ 

Աղբյուրը՝ forrights.am
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer