Դատախազության տեղեկանքը. Գլխավոր դատախազի հրաժարականի հիմքը
Politicsինչ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հաշվետվություն է ներկայացնում ու պատասխանում պատգամավորների հարցերին, Գլխավոր դատախազությունը տեղեկանք է հրապարակել կոռուպցիոն բացահայտումների մասին:
Այդ պաշտոնատար անձանցից՝
- 15-ը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներ են, որոնցից՝ 2-ը քրեական հետախուզության բաժանմունքի պետեր, 4-ը օպերլիազորներ, 1-ը բաժնի պետ, 1-ը հերթապահ մասի պետ, 1-ը ՊՊԾ դասակի հրամանատար, 1-ը բաժնի պետի տեղակալ, 2-ը անձնագրային ծառայության ղեկավար, 3-ը այլ ծառայողներ,
- 10-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, որոնցից՝ 1-ը քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ը մարզային քննչական վարչության պետ, 8-ը քննիչ,
- 13-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են, որոնցից՝ 1-ը քրեակատարողական հիմնարկի պետ, 1-ը օպերատիվ բաժնի պետ, 11-ը այլ ծառայողներ,
- 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, որոնցից՝ 2-ը հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, 1-ը այլ ծառայող,
- 2-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներ են,
- 3-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչներ են,
- 1-ը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բաժնի պետ», ասվում է հաղորդագրության մեջ:
Ուշադրություն դարձրեք՝ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա: Հայաստանում միշտ էլ կոռուպցիայի դեմ պայքարի զոհ են դառնում «մանրերը» կամ սլաքավարները, այն էլ միայն այնպիսիք, որոնց հետքերը չեն տանում ավելի վերեւներ: Սա համակարգի մարտավարությունն էր՝ մի կողմից ցույց տալ պայքար, մյուս կողմից ապահովել համակարգի կոռուպցիոն բազան ու դրա անխափան խողովակները:
«Խոշորների» համար գործում էր երկաթյա ալիբին՝ «թղթերով ամեն ինչ կարգին» է: Բայց այս օրերին արդեն այդ թղթերն էլ չեն օգնում, թեեւ բոլորին ամեն ինչ պարզ էր վաղուց: Նոր կառավարությունն ինչին դիպչում է՝ «թղթերով» փաթեթավորված կեղտը ջրի երես է դուրս գալիս, մի կողմից լիովին բացելով կոռուպցիայի ու գողության փաստերը, մյուս կողմից ցույց տալով իրավապահների, տվյալ դեպքում գլխավոր դատախազության՝ այդ երեւույթներին փաստացի մասնակցությունը դրանք չտեսնելու տալու կամ կոծկելու ձեւով:
Գլխավոր դատախազը չի ուզում հրաժարական տալ, ասելով, որ ինքն ընտրվել է Ազգային ժողովում, եւ գործադիր իշխանության փոփոխությունը չի կարող հրաժարականի հիմք լինել: Ճիշտ է ասում, այդ մասով նրա մոտ էլ թղթերով ամեն ինչ կարգին է: Բայց համակարգային կոռուպցիոն սխեմաների հանդեպ աչք փակելը վկայում է կամ համակարգային համաձայնության, կամ ոչ կոմպետենտության, կամ անգործության մասին: Բոլոր դեպքերն էլ հիմք են հրաժարականի համար: